Եթե ընդդիմության օգտին քվեարկած հանրային գործիչը, լրագրողը, սոցիալական հարթակների եռանդուն օգտատերը չի մասնավորեցնում, թե ո՞վ էր իր նախընտրած Հայաստանի «փրկիչը», ստացվում է, որ նա գիտակցում է, որ ընդդիմության օգտին քվեարկությունը բացի քաղաքական ոչ նպատակահարմարությունից, պարզապես ամոթալի է։
Մուղնի
«Ես քվեարկել եմ հանուն խաղաղության» դիրքորոշումը եւ հասկանալի է, եւ անկեղծ։ Քաղաքացին հրապարակայնացնում է, որ մեկ քվեով աջակցել է Նիկոլ Փաշինյանին կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Չպետք է բացառել, որ ընտրողը դեմ լինի Փաշինյան անձին, բայց ընդունի ՔՊ ծրագիրը, գաղափարախոսությունը։
Շատ տարօրինակ է, երբ հանրային հեղինակություն ունեցող անձը բացահայտում է, որ հունիսի 7‑ին Փաշինյանին կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի աջակցել, բայց թաքցնում է, թե ում է տվել իր մեկ քվեն։ «Ես կողմ եմ իշխանափոխությանը, «ոչ» եմ ասում Հայաստանի վիլայեթացմանը» եւ այս կարգի այլ մեկնաբանությունները ասողի քաղաքական համոզմունքների մասին կոնկրետ ոչինչ չեն ասում։ Չի հասկացվում, թե նա ընդդիմության երեք ակնառու առաջնորդներից ու՞մ հետ է կապում «Հայաստանի փրկության» կամ «ապաթուրքացման» գոնե հեռանկարը։
Մինչեւ հունիսի 7‑ը հանրայնորեն «դատապարտելի էր նիկոլական լինելը»։ Քվեարկությունը բացահայտեց, որ 727 հազար քաղաքացու համար «նիկոլականությունը» ոչ միայն «ամոթ» չէ, այլեւ շատ որոշակի իմաստով հպարտություն է։
Եւ եթե ընդդիմության օգտին քվեարկած հանրային գործիչը, լրագրողը, սոցիալական հարթակների եռանդուն օգտատերը չի մասնավորեցնում, թե ո՞վ էր իր նախընտրած Հայաստանի «փրկիչը», ստացվում է, որ նա գիտակցում է, որ ընդդիմության օգտին քվեարկությունը բացի քաղաքական ոչ նպատակահարմարությունից, պարզապես ամոթալի է։ Հակառակ դեպքում նա կհայտարարեր, որ քվեարկել է Սամվել Կարապետյան օգտին։ Կամ՝ Ռոբերտ Քոչարյանի։ Կամ՝ Գագիկ Ծառուկյանի։

Այսպիսով, հունիսի 7‑ը «նիկոլականությունը» վերականգնեց արժանապատվության «պատվանդանին», իսկ ընդդիմությանը դրեց «ամոթալիության» ամենաստորին աստիճանին։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
