15.8 C
Yerevan

Ինչ Տվե­ցին Ընտրություննե­րը Հայաստա­նին

Թեև խնդիրնե­րը ամբողջությամբ չեն վերա­ցել, վերջին ընտրություննե­րը ցույց տվե­ցին, որ համա­կարգա­յին և զանգվա­ծա­յին կեղծիքնե­րի հնա­րա­վո­րություննե­րը զգա­լիո­րեն սահմա­նա­փակվել են։ Սա ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի կայացման կարև­որ ձեռքբե­րում է։

Մեր Ուղին

Հայաստա­նի վերջին խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը հերթա­կան քաղա­քա­կան գործընթա­ցը չէին։ Դրանք միա­ժա­մա­նակ հանրաքվե էին երկրի արտա­քին կողմնո­րոշման, պետա­կա­նության պահպանման, պատե­րազմի և խաղա­ղության միջև ընտրության, ինչպես նաև հետխորհրդա­յին քաղա­քա­կան մշա­կույթից դուրս գալու հնա­րա­վո­րության շուրջ։ Անկախ քաղա­քա­կան նախա­սի­րություննե­րից՝ ընտրություննե­րի արդյունքնե­րը ցույց տվե­ցին մի շարք կարև­որ իրո­ղություններ, որոնք առա­ջի­կա տարի­նե­րին շարունա­կե­լու են ազդել Հայաստա­նի զարգացման վրա։  

Ինքնիշխա­նության պահպանման հանրա­յին մանդատ

Ընտրություննե­րի գլխա­վոր արդյունքնե­րից մեկը Հայաստա­նի ինքնիշխա­նության պահպանման քաղա­քա­կան գծի հաստա­տումն էր։ Ընտրո­ղը, փաստա­ցի, մերժեց արտա­քին կենտրոննե­րից ուղղորդվող քաղա­քա­կան լուծումնե­րի զգա­լի մասը և նախընտրեց այն ուժին, որը խոստա­նում էր պահպա­նել պետա­կան որո­շումնե­րի ընդունման ինքնուրույնությունը։ Սա հատկա­պես կարև­որ էր այն պայմաննե­րում, երբ տարա­ծաշրջա­նա­յին և աշխարհա­քա­ղա­քա­կան ճնշումնե­րը շարունա­կում են աճել։ Ընտրո­ղը նաև մերժեց օլի­գարխիան՝ ի դեմս ընդդի­մության ներկա­յա­ցուցիչ մեծա­հա­րուստնե­րի՝ միա­ժա­մա­նակ մերժե­լով նաև այդ ճահճա­ցած ու լճա­ցած մթնո­լորլտը։ Հայ ընտրո­ղը մերժեց այդ բոլո­րին միա­ժա­մա­նակ և դրա ցուցա­նիշն այն էր, որ հավա­քա­կան ընդդի­մությունը միա­սին պարտվեց Նիկոլ Փաշինյա­նին։ Սա ինչ որ առումով ոչ թե Նիկոլ Փաշինյա­նի հաղթա­նակն էր, այլ ընդդի­մության հերթա­կան պարտությունը, որից սակայն ընդդի­մությունն այդպես էլ դասեր չի քաղում։  

Տնտե­սա­կան ինքնա­վա­րության գաղա­փա­րի ամրապնդում

Տարի­ներ շարունակ Հայաստա­նի տնտե­սությունը և քաղա­քա­կա­նությունը զգա­լի կախվա­ծություն է ունե­ցել արտա­քին տնտե­սա­կան կենտրոննե­րից, առա­ջին հերթին՝ Ռուսաստա­նից։ Վերջին տարի­նե­րի զարգա­ցումնե­րը ցույց տվե­ցին, որ քաղա­քա­կան ինքնիշխա­նությունը հնա­րա­վոր չէ առանց տնտե­սա­կան բազմա­զա­նեցման, ներքին քաղա­քա­կան անկա­խության։ Ընտրություննե­րի արդյունքնե­րը կարե­լի է դիտարկել նաև որպես հանրա­յին աջակցություն տնտե­սա­կան ինքնա­վա­րության քաղա­քա­կա­նությա­նը, նոր շուկա­նե­րի որոնմա­նը, ներդրումա­յին աղբյուրնե­րի բազմա­զա­նեցմա­նը և արտա­քին տնտե­սա­կան ճնշումնե­րին դիմա­կա­յե­լու փորձե­րին։ Թեև այդ գործընթա­ցը դեռ ավարտված չէ, հասա­րա­կությունը կարծես ընդունել է դրա անհրաժեշտությունը։Ռուսների կողմից հայկա­կան ապրանքնե­րի՝ Ռուսաստան արտա­հա­նումն արգե­լե­լուց հետո Հայաստանն այդ նույն ապրանքնե­րը դեպի Եվրո­պա ուղարկե­լու տարբե­րակ ընտրեց։ Արդեն իսկ որոշ ապրանքա­տե­սակներ ուղարկվել են, որոշնե­րը գտնվում են համա­ձայնեցման փուլում։ Հայ ընտրո­ղի համար սա ևս մեկ ցուցիչ էր սեփա­կան ձայնի ու իրա­վունքի արժև­որման։ Մի բան, որը նախընտրա­կան քարո­զարշա­վի ժամա­նակ ընդդի­մության կողմից միայն վախի դաշտում ներկա­յացվեց, որն էլ ավե­լի շատ հակազդե­ցության տարավ։

Քաղա­քա­ցու քվեն արժև­որվեց։ Եթե նախկի­նում լայն տարա­ծում ուներ այն համոզմունքը, թե ընտրություննե­րի արդյունքնե­րը նախա­պես որոշված են, ապա վերջին տարի­նե­րի ընտրա­կան գործընթացնե­րը աստի­ճա­նա­բար փոխե­ցին այդ ընկա­լումը։ Քաղա­քա­ցին ավե­լի հստակ սկսեց գիտակցել, որ իր քվեն իրա­կան ազդե­ցություն ունի քաղա­քա­կան գործընթացնե­րի վրա։ Սա ժողովրդա­վա­րության կարև­ո­րա­գույն նախա­պայմաննե­րից է, քանի որ ընտրություննե­րի նկատմամբ վստա­հության վերա­կանգնումը պետա­կան համա­կարգի կայունության հիմքե­րից մեկն է։ Այս ընտրություննե­րը ցույց տվե­ցին, որ լավ թե վատ, հասա­րա­կությունը կարո­ղա­նում է ինքն ընտրել, կատա­րել իր ընտրությունը։ Դա մի անհա­սա­նե­լի երա­զանք էր թվում շատ երկար ժամա­նակ, քանի որ Հայաստա­նում ավանդա­բար կաշառքն ու պարտադրանքը նույն նախընտրա­կան մեդա­լի երկու կողմն էին հանդի­սա­նում։

Հայաստա­նի քաղա­քա­կան պատմության մեջ ընտրա­կեղծիքնե­րը երկար ժամա­նակ եղել են ամե­նա­ցա­վոտ թեմա­նե­րից մեկը։ Վարչա­կան ռեսուրսնե­րի չարա­շա­հումը, ընտրա­կա­շառքը, ճնշումնե­րը և արդյունքնե­րի նկատմամբ անվստա­հությունը մշտա­պես ուղեկցել են ընտրա­կան գործընթացնե­րը։  Թեև խնդիրնե­րը ամբողջությամբ չեն վերա­ցել, վերջին ընտրություննե­րը ցույց տվե­ցին, որ համա­կարգա­յին և զանգվա­ծա­յին կեղծիքնե­րի հնա­րա­վո­րություննե­րը զգա­լիո­րեն սահմա­նա­փակվել են։ Սա ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի կայացման կարև­որ ձեռքբե­րում է։

Խաղա­ղության գերա­դա­սումը պատե­րազմի նկատմամբ

Ընտրություննե­րի ընթացքում հասա­րա­կությունը­կանգնած էր ոչ միայն քաղա­քա­կան, այլև­աշխարհա­յացքա­յին ընտրության առաջ։ Ընտրո­ղը­մե­ծա­մա­սամբ նախընտրեց խաղա­ղությա­նօ­րա­կարգը՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդօ­րա­կարգը բուռն հակա­սություննե­րի և դժգո­հություննե­րի առիթ էր տալիս։ Սա չի նշա­նա­կում, որ հասա­րա­կությունը հրա­ժարվել է ազգա­յին շահե­րից կամ անվտանգության հարցե­րից։ Սակայն ակնհայտ դարձավ, որ քաղա­քա­ցի­նե­րի մեծ մասը նոր պատե­րազմի հեռանկա­րը չի դիտարկում որպես ցանկա­լի լուծում և նախա­պատվությունը տալիս է երկա­րա­ժամկետ կայունության որոնմա­նը։

Արևմտա­մետ ուժե­րի անմիա­բա­նությունն ու պարտությունը

Ընտրություննե­րը բացա­հայտե­ցին նաև արևմտա­մետ քաղա­քա­կան դաշտի հիմնա­կան խնդի­րը՝ մասնատվա­ծությունը։  

Չնա­յած հասա­րա­կության որոշ հատվածնե­րում արևմտյան ուղղության նկատմամբ աճող հետաքրքրությա­նը, այդ քաղա­քա­կան հատվա­ծը չկա­րո­ղա­ցավ ձևա­վո­րել միասնա­կան օրա­կարգ, միասնա­կան առաջնորդություն և մրցունակ քաղա­քա­կան բևեռ։ Արդյունքում բազմա­թիվ ձայներ բաժանվե­ցին տարբեր ուժե­րի միջև, իսկքա­ղա­քա­կան արդյունքը չհա­մա­պա­տասխա­նեց այդ ընտրա­զանգվա­ծի ընդհա­նուր ծավա­լին։

Ժողովրդա­վա­րության հերթա­կան հաղթա­նա­կը

Ընտրություննե­րի ամե­նա­կարև­որ ձեռքբե­րումնե­րից մեկը հենց ընտրություննե­րի կայա­ցումն էր որպես քաղա­քա­կան պայքա­րի հիմնա­կան մեխա­նիզմ։

Իշխա­նության փոփո­խության կամ պահպանման հարցը կրկին լուծվեց ոչ թե փողո­ցա­յին բախումնե­րով, ուժա­յին մեթոդնե­րով կամ հեղաշրջումնե­րով, այլ քվեա­տուփի միջո­ցով։ Սա ժողովրդա­վա­րա­կան մշա­կույթի աստի­ճա­նա­կան ամրապնդման նշան է։

Սև-սպի­տակ բաժանման շարունա­կությունը

Միա­ժա­մա­նակ ընտրություննե­րը ցույց տվե­ցին նաև Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգի գլխա­վոր թուլություննե­րից մեկը։

Նոր խորհրդա­րա­նում շարունա­կում է գերիշխել «սևե­րի» և «սպի­տակնե­րի» տրա­մա­բա­նությունը։ Հանրա­յին քննարկումնե­րի զգա­լի մասը դեռկա­ռուցվում է ոչ թե ծրագրե­րի, գաղա­փարնե­րի և ռազմա­վա­րություննե­րի, այլ փոխա­դարձմե­ղադրանքնե­րի, անցյա­լի գնա­հա­տա­կաննե­րի և քաղա­քա­կան բևե­ռացման վրա։

Այս հանգա­մանքը շարունա­կում է խոչընդո­տել առողջ քաղա­քա­կան մրցակցության ձևա­վորմա­նը։

Նոր ընդդի­մության բացա­կա­յությունը

Ընտրություննե­րի արդյունքնե­րից երև­աց նաև, որ հասա­րա­կությունը դեռևս չի գտել այն նոր ընդդի­մա­դիր ուժը, որը կարող է միա­ժա­մա­նակ լինել համա­կարգա­յին, պետա­կա­նա­մետ, արդիա­կան և ապա­գա­յին միտված։

Քաղա­քա­կան դաշտում շարունա­կում են գերակշռել արդեն ծանոթ դեմքե­րը, հին հակադրություննե­րը և նախկին քաղա­քա­կան բանա­վե­ճե­րը։ Մինչդեռ հանրության մի զգա­լի հատված սպա­սում է նոր սերնդի քաղա­քա­կան ուժե­րի ի հայտ գալուն, որոնք կկա­րո­ղա­նան դուրս գալ անցյա­լի հակա­մարտություննե­րի շրջա­նա­կից։

Այս ընտրություննե­րը ոչ միայն ձևա­վո­րե­ցին նոր խորհրդա­րան, այլ նաև արձա­նագրե­ցին հասա­րա­կության ներկա տրա­մադրություննե­րը։ Քաղա­քա­ցին ընտրեց ինքնիշխա­նության պահպա­նումը, տնտե­սա­կան բազմա­զա­նեցման փորձե­րը, խաղա­ղության օրա­կարգը և ընտրություննե­րի միջո­ցով քաղա­քա­կան պայքա­րի շարունա­կությունը։

Եթե գործող մեծա­մասնությունը կարո­ղա­նա հաջո­ղությամբ առաջ տանել իր խաղա­ղության ծրա­գի­րը, ապա­հո­վել տնտե­սա­կան զարգա­ցում և իրա­կա­նացնել տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի ու տնտե­սա­կան խաչմե­րուկի գաղա­փա­րը, ապա ներկա­յիս «նորընդդի­մությունը» առա­ջի­կա ընտրություննե­րում կարող է բախվել խորհրդա­րան անցնե­լու լրջա­գույն դժվա­րություննե­րի։ Այդ դեպքում հաջորդ հինգ տարի­նե­րի ընթացքում Հայաստա­նում կարող է ձևա­վորվել նոր քաղա­քա­կան միջա­վայր, որտեղ գլխա­վոր մրցակցությունը կընթա­նա ոչ թե հին ու նոր իշխա­նություննե­րի, ոչ թե «սևե­րի» և «սպի­տակնե­րի», այլ տարբեր պետա­կա­նա­մետ, ժամա­նա­կա­կից և ծրագրա­յին ուժե­րի միջև։ Հենց այդպի­սի զարգա­ցումն էլ կարող է դառնալ Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգի հասունացման հաջորդ փուլը։

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ