Հայաստան

Ռուսները Միջանցք Չեն Ստանալու

Ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների առանցքը եղել է Հայաստանը․ Արցախը՝ Ռուսաստանը տվել էր Ադրբեջանին, որպեսզի վերջինս օգներ իրեն վերցնել Հայաստանը՝ ռուսական վերահսկողություն հաստատելու համար։  Ռուսական մեդիատիրույթը այժմ հիստերիայի մեջ է, քանի որ հասկանում է՝ կոմունիկացիաները շրջանցելու են Ռուսաստանը և անցնելու Հայաստանի տարածքով։

Հովսեփ Խուրշուդյան

Հանրային ռադիոն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ երկրորդ նախագահի մամլո ասուլիսն ու նրանում տեղ գտած որոշ մտքեր։

Խուրշուդյանը նշեց, որ ինքը սովորաբար խուսափում է մեկնաբանել նախկին նախագահների հայտարարությունները, սակայն այս դեպքում ստիպված է արձագանքել։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որ մոտ երեք ժամ տևեց, իրականում կարելի էր ամփոփել հինգ րոպեում․ բավական էր, որ նա պարզապես ասեր՝ «մասնակցելու եմ իմ դեմքով», և այդպիսով ամեն ինչ պարզ կլիներ։ Խուրշուդյանը ասաց, որ մնացած փաստարկումները դատարկ էին և անհիմն, հատկապես՝ միջանցքի մասին։ Նա հիշեցրեց, որ հենց Քոչարյանի ժամանակ էր խոսվում Մեղրիի տարբերակի մասին, երբ Հայաստանը պատրաստ էր ամբողջ Մեղրին տալ՝ միջանցքի դիմաց։

Խուրշուդյանը ընդգծեց, որ ոչ մի միջանցք չի լինելու, և այն ժամանակվա համեմատ Հայաստանն իրականում շատ ավելին է ստանում․ երկրի տարածքով անցնող ճանապարհներն ու ենթակառուցվածքները դառնում են Հայաստանի տնտեսական շահի աղբյուր։ Նրա խոսքով՝ որքան շատ ճանապարհներ բացվեն Հայաստանի տարածքով, այնքան մեծ է լինելու նաև մեր տնտեսական օգուտը՝ թե՛ տարանցման վճարներից, թե՛ էներգետիկ ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունից։

Նա հավելեց, որ, ի տարբերություն Քոչարյանիպնդումների, Հայաստանը ոչ թե ամեն ինչ է կորցրել, այլ ստանում է նոր հնարավորություններ՝ կոմունիկացիոն և էներգետիկ հոսքերը իրտարածքով անցկացնելով։ Նաև նշեց, որ այդամենին զուգահեռ եղել են ցավալի զիջումներ, որոնքկատարվել են ոչ թե այս ամենը ստանալու, այլխաղաղության պայմանագրի տեքստըհամաձայնեցնելու համար։ Այդ զիջումները, ըստնրա, հիմնականում առնչվել են միջազգայինդիտորդների ներկայությանը և երրորդ կողմերիներգրավման ձևակերպումներին։

Խուրշուդյանը վստահեցրեց, որ Հայաստանիիշխանությունները երկար ժամանակ չէին համաձայնումադրբեջանական պահանջներին, սակայն ի վերջոստիպված եղան ընդունել որոշ կետեր՝ պատերազմականէսկալացիան կանխելու համար։ Նրա խոսքով՝ դա տեղիունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտից արտահոսքեր եղան Ադրբեջանիհնարավոր հարձակման մասին։ Նա ասաց, որ ռուսական կողմը՝ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ, ամեն կերպ դրդում էր Ադրբեջանին հարձակման՝ նպատակ ունենալով խառնաշփոթ ստեղծել Հայաստանում և իշխանություն փոխել։ Նրա համոզմամբ՝ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների առանցքը եղել է Հայաստանը․ Արցախը Ռուսաստանը տվել էր Ադրբեջանին, որպեսզի վերջինս օգներ իրեն վերցնել Հայաստանը՝ ռուսական վերահսկողություն հաստատելու համար։ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ ռուսական մեդիատիրույթը այժմ հիստերիայի մեջ է, քանի որ հասկանում է՝ կոմունիկացիաները շրջանցելու են Ռուսաստանը և անցնելու Հայաստանի տարածքով։ Նա ընդգծեց, որ եթե Ռուսաստանը իսկապես ցանկանար պաշտպանել Հայաստանին, չէր համաձայնի Արցախի հանձնումին, և չէր մասնակցի հայերի դեմ հանցագործություններին։

Խուրշուդյանը հիշեցրեց, որ ռուսական կողմի վարքագիծը Արցախում ոչ միայն դավաճանական էր, այլև ուղեկցվեց ռազմական հանցագործություններով, որոնց մի մասը փորձեցին ծածկել՝ վկաներին վերացնելով։ Նա նշեց, որ մի շարք անհայտ կորածներ դեռևս չգտնված են, և դա ինքնին վկայում է այդ հանցագործությունների մասին։ Նա նաև ընդգծեց, որ օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանը ստացավ շատ բաներ՝ հատկապես անվտանգության և միջազգային ներկայության առումով։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է, որը ստեղծում է նոր անվտանգային հավասարակշռություն։ Նա հավելեց, որ Եվրոպական դիտորդական առաքելությունը նույնպես չի լքելու Հայաստանը, պարզապես սահմանից կտեղափոխվի երկրի այլ հատվածներ։

Խուրշուդյանը նշեց, որ, թեև իշխանությունները որոշ զիջումներ են արել, դրանք եղել են ուժի սպառնալիքի ներքո, և այդ փաստը արձանագրվել է թե՛ հասարակական, թե՛ միջազգային կառույցների մակարդակով։ Նրա խոսքով՝ այդ քայլերը թույլ տվեցին կանխել պատերազմի կրկնությունը և ամրապնդել արևմտյան աջակցությունը։ Խուրշուդյանը եզրափակեց, որ Հայաստանի հասարակական և քաղաքական դաշտում այսօր շրջանառվող «Հայաստանը քցեց Ռուսաստանին» կամ «տվեց Սյունիքը» խոսույթները կառուցված են կեղծ տեղեկատվության վրա, որը տարածում են հենց այն ուժերը, որոնք տարիներ շարունակ ծառայել են ռուսական շահերին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանն այսօր առաջին անգամ իր պատմության մեջ հնարավորություն ունի վերականգնելու ինքնիշխանությունը և դառնալու տարածաշրջանային կոմունիկացիաների առանցքային հանգույց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *