Հուլիսի 1-ից աջակցության հետևյալ ծրագրերն ուժի մեջ են մտել❗
?1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (բարձրացվել է 6 անգամ)։
? 2-րդ երեխայի դեպքում միանվագ վճարը նախկին 150 հզ-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (աճել է 2 անգամ)։
? Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հզ. դրամից 26.5-53 հզ. դրամ, մասնավորապես
? Գյուղաբնակ չաշխատող մայրերը, ովքեր նախկինում ոչ մի աջակցություն չէին ստանում, ամեն ամիս կստանան նպաստ` 26.5 հզ. դրամ։
? Գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան նախկինի համեմատ գրեթե 3 անգամ բարձր՝ 53 հզ. դրամ ամսական նպաստ (նախկինում 18 հզ. դրամ էր)։
? Քաղաքաբնակ աշխատող մայրերը, նախկին 18 հզ. դրամի փոխարեն այսուհետ կստանան 26.5 հզ. դրամ։