Հայաշխարհ

Անդրադարձ

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Կարդալով սահմանադրության օրվա առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը, ավելորդ անգամ համոզվում ես, որ նա էականորեն կտրվել է Հայաստանի իրականությունից, խորթացել հայ հասարակությունից ու անհաղորդ դարձել նրա առնվազը 80 տոկոսը կազմող մեծամասնության ցանկություններին։ Բառի բոլոր իմաստներով (ըստ Ստեփան Մալխասյանցի Հայերեն բացատրական բառարանի) ցնորվել է։

Ցավալի է, որ կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, հանձինս կուսակցության ղեկավար մարմինների, երկար շարք կազմող իր սխալ կողմնորոշումներով ու արարքներով, այսպիսի անփառունակ վիճակի հասցրեց ազգին ու հայրենիքին նվիրված բյուրավորների այս կուսակցությանը։ Իսկ ուրախալին այն է, որ Հայաստանի ժողովրդական իշխանություններին «օր առաջ տուն ուղարկողներին» ինքը ժողովուրդը տուն ուղարկեց։

Ավելի արդար ի՞նչ էր կարելի սպասել ժողովրդից, երբ յեղավոխական կուսակցությունը հայտնվում էր հակահեղափոխության դիրքերում։

Մխիթարվենք նրանով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որպես իր ծրագրով ներկացված գաղափարական ու բարոյական անխորտակելի ուժ, ներշնչանքի աղբյուր է մնում ազգին ու հայրենիքին անսակարկ նվիրված բյուրավոր հայորդիների համար։ Մնանք այն հույսով, որ նրանք կգտնեն միմյանց ու է՜լ ավելի կզորանան միմյանցով՝ ի ծառայություն մեր հայրենիքի ու մեր ժողովրդի։

8 հուլիս 2020

    

2 Responses to “Անդրադարձ”

  1. ՀՅԴ երկար ժամանակ է որ դուրս եկել քաղական դաշտից։ նա միացաւ մի խումբ ավազագների ,գողերի ու մօռացաւ իր առաքելութիւն։ ներկայս ձեր կուսակցութիւն նման է մի խումբ
    աւազակների և սուտասների որ անպայման պէտք ունեք ձեր մէջ մի իրական ռէֆորմի ։ հերիքէ զառանցեք:

  2. Հեղինակաւոր ընկերների լռությունը. քաջալերանք է գործւող սխալների։ Անորոշութեան պայմաններում. աշխատելու պատրաստակամ ընկերների ցանկութիւնը մնում է ցանկութիւնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *