Միջազգային

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Գէորգ Սարեան

Որոշեցի նամակ գրել, եւ ասել՝

Ռուսաստան ջան, բարեկամ, շուտով մեր բարեկամութեան 200ամեակը կը լրանայ։

Այս 200 տարիների ընթացքին, մեր բարեկամական յարաբերութիւնը Հայ ժողովուրդի համար ընձեռել է ե՛ւ դրական ձեռքբերումներ, ե՛ւ պատճառել է նիւթական ու բարոյական վնասներ, իսկ Ռուսաստանի համար միայն դրական, քանի որ մեր յարաբերութիւններում որոշումները կայացրել է ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ՝ մեկնելով իր նպատակայարմարութիւններից, որոնք երբեմն անուղակի՝ մասամբ համընկել են նաեւ ՓՈՔՐ ԵՂԲՕՐ ակնկալիքներին։

Եւ միակ փաստը, որ աներեր շարունակուել է 200 տարի անընդմէջ, դա Հայ ժողովուրդի յստակ հաւատարմութիւնն է Ռուսաստանի հանդէպ՝ մինչեւ այսօր, վկայ՝ վիճակագրութիւնը։

Բայց/Եվ, քանի որ՝

1․ Այլեւս Հայաստանը Ռուսաստանին միայն հայերով է պէտք, այլ ոչ առանց հայերի (պատկերացրէք առանց հայերի Հայկական Լեռնաշխարհը ովքե՜ր կը լցնեն

2․ Հայկական գենոֆոնդը տարածաշրջանում գոյացել է տարածաշրջանի արարման ժամանակ եւ կը վերանայ (չնայած հաւատալս չի գալիս) համընդհանուր բանականութեան վերացման պարագային միայն։

3․ Մեր տարածաշրջանը, աշխարհաքաղաքական առումով, Ռուսաստանի համար միշտ եղել է եւ շարունակելու է լինել անչափ կարեւոր ռազմաքաղաքական տարածք։

4․ Տարածաշրջանում Ռուսաստանը չունի որեւէ այլ յենակէտ (ուշադիր նայէք, Ադրբէյջանում իրենց դրօշի կողքին միայն թրքական դրօշն է)։

5․ Հայկական հաւաքական ինտելեկտը (որն յստակօրէն ուրիշ հարթութեան մէջ է, եթէ համեմատէք այլոց հետ), որոշել է ինքը տնօրինել իր ճակատագիրը, ընտրելով իրեն ներկայացնող առաջնորդներ։

Կարծում եմ ժամանակն է (նոյնիսկ մի քիչ ուշ է)՝

1․ Որ Ռուսաստանը, յենուելով ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ վրայ, որպէս անսխալ կողմնացոյց, որդեգրի ՊՐՕ-ՀԱՅԿԱԿԱՆ ՅՍՏԱԿ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒմ տարածաշրջանում՝ իր դիւանագիտական հաշուարկներում։

2․ Իւրայատուկ՝ տնտեսական, ռազմական եւ քաղաքական աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին (իմա՝ Հայ ժողովուրդին), որը յստակ օրինակ կը լինի տարածաշրջանի միւս ժողովուրդներին։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *