Ընկերային

Մի ֆեոդալի պատմություն

Ալեք Դուրյան

ՀՀ երկրորդ նախագահ եւ Մարտի 1ի գործով ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի հարցազրույցը երեկվանից փորձում են վերածել ինչ որ անկրկնելի ու զարմանահրաշ երեւույթի։

Ամեն կողմից կարծիքներ, ինչ որ հայտարարություններ այդ «անկրկնելի» հարցազրույցի մասին, որի նմանը չի եղել աշխարհի եւ ոչ մի երկրում։

Եթե կարճ՝ ապա այդ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել այնքան լայն թեմաների, որ նույնիսկ չարժե բոլոր մանրուքների մեջ խորանալ։

Ռ․ Քոչարյանը խոսել է ե՛ւ աշխարհաքաղական երեւույթներից, ե՛ւ գլոբալիզացիայից (համաշխարհայնացումից) ու ազգային գաղափարներից, ե՛ւ բանակից, տուգանքներից, համավարակից․․․

Մի խոսքով՝ մի փառահեղ բան է եղել։

Բայց ամեն ինչ հերթով։

Քոչարյանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունները ամեն ինչ շատ վատ են անում ու վատ են անելու։

Նշվեցին բազմաթիվ թերություններ, բացթողումներ, ասվեցին բաներ, որ գուցե եւ ճիշտ չէին, բայց ախր․․․ ես նորմալ կնայեի այդ քննադատություններին, ինքս էլ շատ հարցերում համաձայն չեմ իշխանությունների հետ ու կարելի էր լսել ու հավատալ, որ ընթանում է առողջ քննարկում, եթե այդ հարցազրույցը տվողը Ռ․ Քոչարյանը չլիներ ու լրատվամիջոցներն էլ լինեին ոչ թե երեք հոգի ու ընդդիմադիր, այլ ասենք տասնհինգ հոգի ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական, ե՛ւ անկուսակցական։

Բայց ոչ՝ այդպես չարվե՛ց։

Ամենեւին էլ ոչ։

*

*   *

Ռ․ Քոչարյանի հարցազրույցն ավելի շատ շնորհանդեսի էր նման։

Քոչարյանը խոսում էր, նրան ոչ ոք չէր ընդհատում, նրան երբեմն տալիս էին հարցեր, ոմանց նա միանգամից ջախջախիչ պատասխաններ էր տալիս ու վերջ։

Հարցը փակված է։

Ինչպես սրամտորեն նկատեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ «Նման պարապած դեմքով տատս էլ հարցազրույց կտար»։

Երբ Քոչարյանը խոսում էր իր ունեցվածքի մասին ու ասաց, որ ունի ընդամենը մի տուն, որ պետությունից է ստացել ու երկու բանկային հաշիվ, որոնց արված փոխանցումները եղել են այն ընկերության կողմից, որտեղ նա աշխատել է, ապա մի շատ կարեւոր ու տրամաբանական հարց է առաջանում․

– Ինչի՞ հաշվին է Քոչարյանների ընտանիքն այդպես հարստացել։

– Ինչի՞ հաշվին է նրա որդին ընդգրկվել աշխարհի երիտասարդ միլիարդատերերի շարքում։

ՀՀ-ում նման աշխատավարձ երբևէ գոյություն չի ունեցել, որ զուտ դրա հաշվին ընտանիքիդ անդամը միլիարդատեր դառնա։

Ու երբ ասում են ապացուցեք, ապա՝ դա ասում են այն վստահությամբ, որ մենք՝ շարքային քաղաքացիներս ստուգելու մուտք չունենք նման բաների։

Մենք չենք կարող մուտք գործել տարբեր երկրների օֆշորային (անդր-սահմանային) հաշիվներ, մենք Պուտինի հետ ընկերություն չենք անում, մենք սովորական մարդիկ ենք, ովքեր այս բոլոր տարիների ընթացքում տեսել են, որ նրանք հարստանում են, իսկ մենք՝ ոչ։

Մենք նրանից վախեցել ենք, իսկ նրանք մեզ չեն հարգել։

Նրանք բարեւելու համար մարդ են սպանել, մենք բարեւը Աստծունն ենք համարել։

Նրանք միլիարդատեր են դարձել, մենք ամառային կոշիկներով ենք ձմեռը դիմացել։

Աֆրիկայում առույծի որս կատարող Քոչարյանը հավանաբար մոռացել է, որ ՀՀ քաղաքացիները հիշողություն ունեն ու որ այդ հիշողությունում բազմաթիվ տհաճ պահեր կան։

Ներկա իշխանություններին թալանչի ու կաշառակեր համարողները մոռացել են, որ իրենց ղեկավարման տարիների հարյուր հազարավոր մարդիկ են լքել երկիրն ու հետ չեն եկել։

Կա՛մ պարոն Քոչարյանը չի ուզում այդ ամենը հաշվի առնել, կամ էլ մեզ բոլորիս հիմարի տեղ է դրել։

Նա գուցե իրո՞ք հավատում է իր ասածներին։

*

*   *

Ի թիվս այլ մեղադրանքների՝ Քոչարյանն ասաց, որ իր ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանում ավելի քիչ մարդիկ են տուգանվել, քան այս երկու տարվա ընթացքում։

Զվարճալի է, չէ՞։

Պարոնը գուցե չգիտի, որ աշխարհում Կորոնավիրուսի համավարակ է մոլեգնում ու որ վերջին շրջանում հարյուրավոր տուգանքները կապված են հակահամաճարակային կանոնների խախտման հետ։

Նույն կերպ նա կարող էր ասել, որ ինքն այնքան լավ կառավարիչ էր, որ իր ղեկավարության ընթացքում ՀՀ-ում Կորոնավիրուս չի եղել։

Ինչո՞ւ այդքան համեստ․․․

Միանգամից գլուխ գովեք, որ ձեր ղեկավարության ընթացքում լուսինն իր ուղեծրից դուրս չի եղել, կամ՝ որ արեւը չի հանգել։

Սա արդեն վրդովեցուցիչ է։

Սա արդեն ծաղր է։

Մեղադրել, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում քաղաքական հարցերը լուծել՝ այն դեպքում, երբ դու ինքդ ես ստորագրել այդ համաձայնագրերի մի մասը, ոչ միայն անհեթեթ է, այլեւ բացահայտ ծաղր։

*

*   *

Հայաստանի գլխավոր ֆեոդալը այսօր որոշել է խոսել պետությունից, իրավունքից եւ, նույնիսկ, դեմոկրատական (ժողովրդավարական) իրավուքներից։

Այդ հարցազրույցն ուղղակի եւս մի նշան էր, որ այդ պարոնների մոտ ոչինչ չի փոխվել։

Նրանք էլի իրենց համախոհներով հավաքվում են, իրար հետ խոսում են ու որոշում՝ լուտանքներ լցնել ժողովրդի գլխին, թե ինչո՛ւ նա սխալ որոշում ընդունեց։

Սխալ թե ճիշտ՝ ժողովուրդն ինքը կորոշի, իսկ այ նախկինները ներկաներից բողոքելու ժամանակ լավ կանեն մտածեն, թե այդ ի՞նչ է սխալ գնացել, որ ՀՀ քաղաքացին մի օր որոշեց ամեն ինչ մի կողմ թողնել ու դուրս գալ փողոց՝ մերժելու իրե՛նց էլ, իրենց գործունեությունն է՛լ։

Եթե ըստ պարոն Քոչարյանի ամեն ինչ այդքան լավ է եղել՝ ապա ինչո՞ւ ամեն ինչ հենց այդպես էլ չմնաց։

Ի վերջո ժողովուրդը հիմար չէ, որ խաղաղ, ապահով, հանգիստ կյանքը մերժի ու գնա կաշառակեր դիլետանտի կսնակ) մոտ։

Իսկ գուցե հակառա՞կը։

Նայեք ձեր շուրջը պարոնայք։

Միթե՞ կասեք, թէ սա այն երկիրն է, որ մենք բոլորս երազում էինք կառուցել 1991թ․ սկսած։

Ո՛չ։

Հազար անգամ ո՛չ։

Սա մի հիբրիդ առնածին) է՝ բարձր գաղափարներից ու սխալ գործողություններից։

Իսկ ղեկավարը՝ դո՛ւք եք եղել, գործողություններն էլ ձե՛րն են եղել։

Դուք եք, որ ազգ ու հայրենիք բառերն այնքան եք արժեզրկել, որ մարդիկ արդեն կորցնում էին հույսն ամեն ինչի նկատմամբ։

Այո՛, շատերի դուրը չի գալիս, որ հայոց բանակն այսօր կուշտ է ու լավ զինված։

Նրանք հենց ա՛յս է, որ չեն կարողանում ներել իշխանություններին։

Վերանորոգված ճանապարհի ամեն մի մետրը հարված է նրանց դեմքին,

Հակառակորդից խլված ամեն մի մետր հողը՝ մի ջախջախիչ ակտ իրենց դատարկ հռետորաբանությանը։

Ի վերջո ամեն օր դուք եք գոռացել հայերնիքի մասին, բայց մենք ենք պաշտպանել այն, դուք խոսել եք իրավունքի մասին ու խլել ժողովրդից իր իրավունքը։

Ձե՛ր իշխանության օրոք տեղի ունեցավ Մարտի մեկը։

Լինեիք այնքան լավը, որ ոչ ոքի մտքով չանցներ ցույցի դուրս գալ։

Դուք իրո՞ք չեք հասկանում, թե ի՛նչ եղավ ու ինչո՛ւ։

Ով, ով, բայց դուք լավ գիտեք, որ մեռյալները պիտի մեռյալ էլ մնան։ Ամեն վերակենդանացում չէ, որ ռեինկարնացիա երածնունդ) է, հաճախ ուրիշ բան է ստացվում։

Մենք չենք ուզում ուրվականների հետ ապրել՝ մանավանդ որ այդ ուրվականները ոչ թե ընկերասեր կասպերներ նչարկուներ) են, այլ թշնամաբար տրամադրված պոլստերգեյթներ (սրսկողներ)։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *