Գաղափարախօսութիւն

Բացառման մշակույթը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է

Կայծ Մինասեան

Իսկ հիմա էլ հետապնդում դաշնակցական ակտիվիստների հետևից սոցցանցերում…ո՞ւր ենք գնում:

Կուսակցական վետերան Հարութ Քալաջյանը, որ Հայաստանում հաստատվել է Կանադայում ու Լիբանանում մի քանի տարի տևած ճամփորդությունից հետո, 2020թ. հուլիսին տեղեկացավ, որ իրեն հեռացրել են կուսակցությունից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ստեղծված կարգապահական հանձնաժողովի դատական գործընթացից հետո:

Ամեն դեպքում կհարցենք դուք….իսկ ի՞նչ պատճառով: ՊԱՏՃԱՌ ՉԿԱ:

Մեղադրանքը հիմնված է ՀՅԴ որոշ անդամների ու ուրիշ անկախ մարդկանց հետ Ֆեյսբուքի Մեսենջերում ունեցած նամակագրության վրա: Այդ նամակագրությունը հասանելի է և ընդհանուր առմամբ կասկածի տակ է դնում ՀՅԴ-ի Հայաստանում ունեցած քաղաքական գիծը:

Այլ կերպ ասած տեքստի <<վերահասցեավորումը>> տանում է ևս մեկ ոչ մի բանի:

Չինացիներն ու հյուսիսկորեացիները միլիարդավոր դոլարներ են ծախսում սոցցանցերում ներքին քննարկումները վերահսկելու համար, բայց տապալվում են, իսկ ահա Հայաստանի ՀՅԴ-ն կարծում է, որ կարող է դա անել՝ հենվելով իր անդամների <<կարգապահության>> վրա, բայց դա նման է հունից դուրս եկած գետի վրա ամբարտակ կառուցելուն: Ոչ մի խոչնդոտ չի կարող արգելել մարդկանց ձևակերպելու ու տարածելու իրենց կարծիքը….Ոչ: Նույնիսկ եթե ՀՅԴ-ն մտքի ոստիկանություն կիրառի, միևնույն է՝ անհաջողություն է կրելու:

ՀՅԴ-ն առաջին հայկական քաղաքական ուժն  է, որի անդամները հալածվել են  արգելված կարծիք ունենալու համար: Սկսած Օսմանյան կայսրությունից մինչև Բոլշևիկյան Ռուսաստան, արաբա-մահմեդական ավտորիտար ռեժիմից մինչև Տեր-Պետրոսյան, ՀՅԴ անդամները ազատության ճնշման երկար պատմություն ունեն:

Բայց և այնպես ՀՅԴ ներկայիս կեցվածքը որոշ բաղադրիչներ ունի: Սանկցիաների համակարգի բացակայության դեպքում էլ Հարութ Քալաջյանն ու Աղվան Վարդանյանը(կուսակցական գործիչ), որ հրապարակավ հայտարարեց, իր տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարման դեմ, հեռացվեցին: Նրանցից մեկը՝ կարծիք ունենալու, իսկ մյուսը՝ հեռուստացույցի առաջ նստած միլիոնավոր հայերի առջև անկարգապահության դրսևորման համար, բայց երկուսն էլ մեղադրվեցին կարգապահական բնորոշումներով:

Դաշնակցություն կուսակցության մրցակցությանը դիմանալու ունակությունը հաճախ բացառման մեթոդն է: Հեղափոխական կուսակցություններում տարածված են ընդհատակյա գործունեությունը, կարգապահական կանոնները:  Բայց սկզբունքային մակարդակում բացառման մեթոդն ընդունելի չէ, որովհետև այն սրում է լարվածությունը, ուժեղացնում է ներքին ճգնաժամը: Այլ կերպ ասած, բացառման մեթոդը. <<անհաղթահարելի ուժ չէ>>, բայց իրենից ազդակները ճնշելու գործիք է ներկայացնում:

  • Քրիստափորի ժամանակ քննադատությունն ու համընդհանուր տարաձայնությունները հանդուրժվում էին: Երբ Գարեգին Նժդեհը քննադատեց դաշնակցական գործողությունները Բալկաններում, նա բացառման մեթոդի տակ չընկավ: Դա վեճերը դադարեցնելու ճիշտ նշան էր:
  • Երբ Միքայել Վարանդյանը դաշնակացական մամուլում քննադատեց որոշների սահմանափակ լինելը, ո՛չ դաշնակցականները, ո՛չ Համաշխարհային Բյուրոն, ո՛չ էլ Համաշխարհային կոնգրեսը վեճը լուծելու համար պատժամիջոցների չեն դիմել:
  • 1933թ. երբ Շավարշ Միսակյանը, Համաշխարհային Բյուրոյի անդամ ու Փարիզում <<Հառաջ>>-ի գլխավոր խմբագիրը, ՀՅԴ-ին քննադատեց ԱՄՆ-ում արքեպիսկոպոս Լեո Տուրյանի սպանության համար, քննադատությունը կուսացությունում պատժամիջոցների ենթարկվեց:
  • Ոչ վաղ անցյալում՝ 1991թ. Վահե Օշականը Ասպարեզում՝ ՀՅԴ-ի մամուլը ԿալիՖորնիայում, հոդված հրապարակեց, որտեղ կտրուկ քննադատության ենթարկեց ՀՅԴ-ի հայաստանյան գործողությունները:

Որտե՞ղ են 21-րդ դարի Օշականները:

Նրանք լռո՞ւմ են, թե նրանց ստիպում են, որ լռեն:

Այդ գրաքննությունը բոլշևիկյան կուսակցության որոշ անձանց բնորոշ պրակտիկան էր, հետսովետական Հայաստանում վերադառնալ կոմունիստական արժեքներին: Այդ մարդիկ միայն անունով են <<դաշնակցական>>, իսկ այդ գործելաոճից ստալինիզմի հոտ է գալիս:

Այդ հայ դիրիժորները ինքնուրո՞ւյն են այդպես գործում, թե ուրիշ տերերի հրամանով:

Դուք ծանո՞թ եք դաշնակցականների դիկտատորական մեթոդներին՝ ռևիզոնիստներին, ինչպես օրինակ Ռուբեն Տեր-Մինասյանը՝ 1930-ականներին Ֆրանսիայում <<Մարտկոց>>  շարժման զտման գլխավոր հեղինակը:

Իրականում շատ ծանր պահ է ու ՀՅԴ-ում բազմաթիվ արմատական խնդիրներ կան:

Մենք մի ճգնաժամի ենք բախվել, որի լուծումը չի երևում:

Զինվորական արյունահեղություն և ո՞րն է այդ ամենի վերջնական արդյունքը:

Հեռանկարի բացակայություն և ո՞րն է դրա ընկալման բացակայության գլխավոր արդյունքը:

Դաշնակցականի տունն այրվում է, բայց այդ ի՞նչ հրդեհ է:

Ղեկավարության կողմից հսկողութունն իրականացվում է գաղափարների ու համոզմունքների հիման վրա, ոչ թե վախի քաղաքականության:  Գաղափարների տարածման ու ընդունման միջոցով են կազմակերպությունն ու ղեկավարությունը բարգավաճում:

Իրականում հայաստանյան ՀՅԴ-ն վարակված է գանգրենայով ու այն ազդում է նրա ընտանիքի ու անդամների վրա: Բժիշկներն ու ընտանիքի անդամները չգիտեն թե ինչ մեթոդ կիրառեն: Նրանց առաջ դիլեմա է՝

  • Համարձակություն ունենալ լուրջ վիրահատության դիմելու՝ հիվանդի վերջույթները անդամահատելով՝ հասկանալով, որ վիրահատությունը շատ ծանր է ու ռիսկային ու հնարավոր է անօգուտ լինի
  • Խուսափել անդամահատումից, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ արյան վարակումը կարող է տարածվել ամբողջ մարմնով ու  ի վերջո սպանել հիվանդին:

Եվ այսպես՝ ի՞նչ անել:

 Ուզում եք թոշակի գնալ քառորդ դարյա ընտրական ձախողումներո՞վ, թե ի վերջո արձագանքել՝  քրիստափորյան դաշնության հրաշալի մտքի հնարավոր մահը կանխելու համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *