26.4 C
Yerevan

Հանուն Մեկի կամ Մի Քանի­սի

          ՄԻՀՐԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

            Կարո՞ղ է արդյոք դաշնակցա­կա­նը հանդուրժել ազատ կամարտա­հայտման ճնշումը, մասնա­վոր շահի գերա­կա­յությունը ընդհա­նուրի նկատմամբ, մենիշխա­նությունը սեփա­կան հայրե­նի­քում և կուսակցությունում, սուտը, կեղծի­քը և այլ արա­տա­վոր դրսև­ո­րումներ։ Չի՛ կարող․ համե­նայն դեպս այն գաղա­փա­րա­խո­սությամբ, որով ընկալվում է Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցությունը, չի կարող։ Սակայն իրա­կա­նությունը այլ բան է, պատկե­րա­ցումնե­րը և երա­զանքնե­րը՝ այլ։ Բախվե­լով այժմեա­կան իրա­կա­նությա­նը, մի պահ  ետ չնա­յե­լով խորը անցյա­լին, որը մեծ հավատքով և լավա­տե­սությամբ է լցնում դեպի ՀՅԴ‑ն, կտեսնենք մի պատկեր, որտեղ բախվում են ազնվությունն ու կեղծա­վո­րությունը, հայրե­նա­սի­րությունն ու շահա­մո­լությունը, գաղա­փարն ու նյութը։ Առա­ջին հայացքից բնա­կան մի երև­ույթ, մարդկա­յին դրսև­ո­րում, կախված ժամա­նա­կից և հանգա­մանքնե­րից, որտեղ թե՛ մեկը կարող է հաղթել, թե՛ մյուսը։ Եվ այսպես պարբե­րա­բար։ Հենց սա է մարդկա­յին իրա­կա­նությունը և այսպես է եղել  նաև ՀՅԴ-ում իր հիմնադրման օրվա­նից։

          Բայց ու էլի բայց․ կա մի երև­ույթ, որի անունն է ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որի գործադրվե­լուն պես տեսա­կետնե­րի և գաղա­փարնե­րի պայքա­րը վերածվում է տեսա­կի և էություննե­րի պայքա­րի։ Մեկի հաղթա­նա­կի դեպքում մյուսը պարզա­պես զրկվում է ռևանշից և առհա­սա­րակ հետա­գա պայքա­րից, կառույցը վերածվում է կլա­նի /աղանդի/, որտեղ մեկ ուղղությամբ մտա­ծող խմբա­վո­րում ձևա­վո­րած տեսա­կը հեռացնում է մյուսին։ Եվ այս կործա­նա­րար երև­ույթնե­րին տրվում են արդա­րացվող անվա­նումներ՝ «ինքնա­մաքրում», «զտում», «գաղա­փարնե­րից շեղում»։ Ցավա­լին այն է, որ մնացյալ‘ գաղա­փա­րա­կան և արդա­րա­միտ հատիկնե­րը, չգի­տակցե­լով որ վաղ թե ուշ գալու է նաև  իրենց հերթը, չեն կարո­ղա­նում ճակատ կազմել և պայքա­րել  ՄԵԿ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՎԹՎԱԾ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ մեքե­նա­յի դեմ, որը ծառա­յեցվում է որոշ անհատնե­րի անձնա­կան շահե­րի սպա­սարկմա­նը։

          Ամփո­փե­լով կարող ենք ասել, որ շատ չանցած ՀՅԴ‑ն կդասվի շարքա­յին այն քաղա­քա­կան կուսակցություննե­րի շարքին, որոնք ՉՈՒՆԵՆ գաղա­փա­րա­կան նկրտումներ և պայքա­րում են ՄԻԱՅՆ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ մեկի կամ մի քանի­սի ղեկա­վա­րությամբ։

Առնչվող Հոդվածներ