Կայծ Մինասյան
Նախաբան
Հայաստանի պետականաշինության ներկա փուլը պահանջում է ոչ թե հատվածական փոփոխություններ, այլ խորքային վերաիմաստավորում՝ թե՛ ինքնիշխանության բովանդակության, թե՛ պետական կառավարման փիլիսոփայության մակարդակում։ Խորհրդային ժառանգությունից ժառանգված կառավարման մոդելը, որքան էլ ժամանակի ընթացքում ենթարկվել է ձևական վերափոխումների, շարունակել է սահմանափակել քաղաքական մտածողության հորիզոնները, օրենսդիր իշխանության ինստիտուցիոնալ ներուժը և համազգային ներառականությունը։ Այդ իմաստով կառավարման համակարգի բարեփոխումը ոչ միայն իրավաքաղաքական, այլև քաղաքակրթական խնդիր է։
Առանձնահատուկ տեղ այս համատեքստում զբաղեցնում է երկքաղաքացիության իմաստավորումը։ Երկքաղաքացիությունը չի կարող ընկալվել զուտ տեխնիկական կամ միգրացիոն կարգավիճակ․ այն պետք է վերածվի գիտակցված քաղաքական կապի, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դառնում է ոչ թե անցյալից մնացած իրավական նշում, այլ ապագային ուղղված պատասխանատվություն և մասնակցություն։ Երկքաղաքացի հայը ոչ թե «արտաքին դիտորդ» է, այլ գաղափարական արթնացումը պրակտիկորեն իրագործող Չորրորդ Հանրապետության հատկանշական, շատ կարևոր մասնակից։
Սրան անմիջականորեն առնչվում է Հայաստան-սփյուռք հարաբերությունների խորքային խնդիրը։ Տասնամյակներ շարունակ սփյուռքը դիտարկվել է առավելապես որպես բարեգործական, մշակութային կամ լոբբիստական ռեսուրս՝ զրկված համակարգված քաղաքական ներգրավվածությունից։ Մինչդեռ պատմական փորձը ցույց է տալիս, որ առանց սփյուռք-Հայաստան կենսական «պորտալարի» քաղաքական ամրագրման հնարավոր չէ կառուցել ամբողջական ազգային պետություն։ Այդ կապը պետք է ոչ միայն պահպանել, այլև քաղաքականացնել, ինստիտուցիոնալացնել և պատվասել՝ սփյուռքահայությանը տալով ոչ թե խորհրդանշական, այլ իրական ներկայացվածություն պետական որոշումների կայացման մակարդակում։
Սույն սահմանադրական հայեցակարգը, որը ձևավորվել է ֆրանսահայ քաղաքագետ, Le Monde թերթի խմբագիր Կայծ Մինասյանի կողմից, նպատակ ունի հենց այդ բացը լրացնել՝ առաջարկելով երկպալատ խորհրդարանական համակարգ, որտեղ Սենատը դառնում է ոչ միայն տարածքային հավասարակշռման, այլև համահայկական քաղաքական միասնության հարթակ։ Սա փորձ է սփյուռքը վերադարձնել ոչ թե հայրենասիրական հռետորաբանության, այլ պետական կառավարման իրական դաշտ։
Հատկանշական է, որ այս առաջարկը հնչում է այն պահին, երբ Արդարադատության նախարարությունն արդեն աշխատում է Հայաստանի Հանրապետության 4‑րդ Սահմանադրության նախագծի վրա, իսկ դրա հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո։ Սա ստեղծում է եզակի պատմական հնարավորություն՝ նոր Սահմանադրությունը դարձնելու ոչ միայն ներքին կառավարման փաստաթուղթ, այլ համազգային քաղաքական պայմանագիր։
Առաջարկվող բարեփոխումը միտված է ամուր արմատներ տալու Հայաստանի ինքնիշխանությանը, 4‑րդ Հանրապետությանը և ընդհանրապես հայկական ներուժի ամբողջական բացահայտմանը։ Այն միաժամանակ պետականության խորացման և ազգային միասնականության վերականգնման ծրագիր է՝ ուղղված ապագային, բայց խարսխված համահայկական պատմական փորձի և պատասխանատվության վրա։
Մեր Ուղին
Կառավարման համակարգի բարեփոխումներ
Ազգային ժողով և Սենատ երկպալատ համակարգի ներդրման մասին
Հայաստանի իշխանությունների ներկակառուցվածքը ձևավորված է խորհրդային շրջանի պետական կառավարման կաղապարով․
– գործադիր իշխանություն (Հանրապետության նախագահ և Կառավարություն = Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար և Ժողովրդական կոմիսարների խորհրդի ղեկավար),
– օրենսդիր իշխանություն (Ազգային ժողով = Գերագույն խորհուրդ),
– դատական իշխանություն։
Անհրաժեշտ է դուրս գալ հետխորհրդային կաղապարից, որը շարունակում է հայկական պետությունը պահել իր ավանդական ձևաչափի մեջ։
Այս բարեփոխման նպատակն է կառուցել իսկապես ինքնիշխան և արդյունավետ քաղաքական համակարգ՝ հիմնված օրենսդիր իշխանության արդիականացման և կառուցվածքային բարեփոխման վրա, այն է՝ երկպալատ խորհրդարանական համակարգի ներդրումը։
Կարևոր դիտարկում․ ժամանակակից պետությունների մեծ մասը երկպալատ համակարգ ունի, իսկ երկպալատ խորհրդարանական կառուցվածք ունենալու համար պարտադիր չէ, որ պետությունը դաշնային պետություն (օրինակ, Ֆրանսիան կամ Իտալիան) կամ մեծ տերություն լինի։ Այսօր աշխարհում ավելի քան 60 պետություն երկպալատ խորհրդարան ունի։
I. Ո՞րն է երկպալատ կառավարման համակարգի ներդրման նպատակը
Սույն բարեփոխման նպատակներն են՝
• ամրապնդել պետության ինքնիշխանությունը՝ Հայաստանին հատուկ քաղաքական համակարգի հիման վրա,
• ուժեղացնել օրենսդիր իշխանությունը՝ հանուն Res Publica‑ի (հանրային գործ),
• վերաբաշխել օրենսդիր իշխանությունն ամբողջ ինքնիշխան տարածքի և դրանից դուրս գտնվող համայնքների միջև,
• կառավարման ռազմավարական գործիքներով օժտել որոշումների կայացման գործընթացը,
• արդիականացնել քաղաքական հաստատությունները և դուրս գալ հետխորհրդային մտածողությունից,
• բարձրացնել օրենսդրական արդյունավետությունը՝ խորհրդարանական քննարկումների միջոցով ստեղծելով ավելի որակյալ օրենքներ,
• Սենատի միջոցով ավելի տեսանելի դարձնել տարածաշրջանների դերը,
• կանխել հանրային դժգոհության փողոցային դրսևորումները՝ քաղաքական ուժերինպետական կառավարման համակարգում ներգրավելու միջոցով,
• պայքարել հանուն քաղաքական կյանքի թափանցիկության,
• ապահովել քաղաքական կադրերի նորացումը,
• ամրապնդել Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը,
• նպաստել ազգային միասնությանը՝ սփյուռքահայերին մանդատների որոշակի բաժին տրամադրելով և ամրապնդելով կապըսփյուռքի հետ,
• օրենսդրական գերակայությունը վերապահել Ազգային ժողովին՝ միաժամանակ պահպանելով օրենսդրական նախաձեռնության իրավունքը երկու պալատների համար,
• ամրապնդել ժողովրդավարությունը՝ համընդհանուր ընտրական իրավունքի վրա հիմնված ընտրական համակարգիբազմակողմանի զարգացման միջոցով։
II. Ո՞րն է երկրորդ պալատը․ Սենատ
Երկրորդ պալատը Սենատն է։ Այն կազմված է 131 սենատորներից, որոնք ընտրվում են 5 տարի ժամկետով՝ համընդհանուր ընտրական իրավունքով և, որոնց 50 %-ի մանդատները ենթակա են թարմացման յուրաքանչյուր երկուս ու կես տարին մեկ։
Սենատի անդամներն ընտրվում են լիակատար համամասնական ընտրակարգային ցուցակներով՝1%-անոց անցողիկ շեմով։
Ընտրատարածքները կամ մարզեր են (Հայաստանի Հանրապետությունում), կամ մայրցամաքներ կամ խոշոր երկրներ, որտեղ սփյուռքահայ մեծ օջախներ կան (աշխարհի մնացած մասում) (տե՛ս ստորև բերված աղյուսակը)։
Սենատը նույն լիազորություններն ունի, ինչ Ազգային ժողովը։ Օրենքները պետք է ձևակերպվեն նույնկերպ՝ բառացիորեն, ներառյալ ստորակետերը։ Վերջնական խոսքն Ազգային ժողովինն է։
Նախարարները և կառավարության ղեկավարը հաշվետու են և՛ Սենատի, և՛ Ազգային ժողովի առաջ, սակայն Սենատը չունի կառավարությանն անվստահություն հայտնելու իրավունք (անվստահության քվե)։
Սահմանադրության ցանկացած փոփոխություն պահանջում է Խորհրդարանի (երկու պալատների) համատեղ նիստի գումարում՝ Կոնգրեսի ձևով։ Սահմանադրական բարեփոխումն իրականացվում է՝
• կամ հանրաքվեի միջոցով (ըստ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության),
• կամ Ազգային ժողովում և Սենատում ընտրված պատգամավորների երկու երրորդի (2/3) քվեարկությամբ։
III. Ո՞ՐՆ Է ՍԵՆԱՏԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Անկախ այն բանից, թե քաղաքացին բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ նրա սահմաններից դուրս, նա ունի համընդհանուր ընտրակարգով ընտրություններին մասնակցելու իրավունք։
Արտերկրում բնակվող հայերի ընտրատարածքներից առաջադրվող թեկնածուները պարտադիր կերպով պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ հայկական քաղաքացիություն ձեռք բերելու իրավական չափանիշներին համապատասխան։
Սփյուռքի ներկայացուցիչների տեղերի բաշխումը Սենատի և Ազգային ժողովի միջև
Ընդհանուր առմամբ Սփյուռքի համար նախատեսվում է 27 մանդատ, որոնցից՝
• 13 մանդատ՝ Սենատում,
• 14 մանդատ՝ Ազգային ժողովում։
Սենատում ընտրություններն անցկացվում են լիակատար համամասնական ընտրական ցուցակներով՝ 1%-անոց անցողիկ շեմով։
Ազգային ժողովում ընտրությունները տեղի են ունենում երկփուլ մեծամասնական ընտրակարգով։
Սփյուռքի համար նախատեսված մանդատների քանակը՝ ըստ պալատների․
• Սենատ – 13 մանդատ՝ արտերկրում բնակվող հայերի համար,
• Ազգային ժողով – լրացուցիչ 14 մանդատ՝արտասահմանում բնակվող հայերի համար։
Մանդատների բաշխումը՝ ըստ ընտրատարածքների
Ֆրանսիա – 1 մանդատ Սենատում, 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 2 մանդատ)
Եվրոպա (ԵՄ և ԵՄ-ից դուրս երկրներ) – 1 մանդատ Սենատում, 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 2 մանդատ)
Թուրքիա – 1 մանդատ Սենատում (ընդամենը՝ 1մանդատ)
Ռուսաստան – 1 մանդատ Սենատում, 2 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 3 մանդատ)
Վրաստան – 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 1 մանդատ)
Ուկրաինա – 1 մանդատ Սենատում, 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 2 մանդատ)
ԱՊՀ երկրներ – 1 մանդատ Սենատում (ընդամենը՝1 մանդատ)
Իրան – 1 մանդատ Սենատում, 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 2 մանդատ)
Ավստրալիա – 1 մանդատ Սենատում (ընդամենը՝1 մանդատ)
Լիբանան – 1 մանդատ Սենատում, 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 2 մանդատ)
Սիրիա – 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 1 մանդատ)
Մերձավոր Արևելք – 1 մանդատ Սենատում (ընդամենը՝ 1 մանդատ)
Աֆրիկա – 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 1 մանդատ)
Արգենտինա – 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 1)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ – 1 մանդատ Սենատում, 2 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 3 մանդատ)
Կանադա – 1 մանդատ Սենատում, 1 մանդատ Ազգային ժողովում (ընդամենը՝ 2 մանդատ)
Ամերիկա – 1 մանդատ Սենատում (ընդամենը՝ 1մանդատ)
• Սենատ — 13 մանդատ
• Ազգային ժողով — 14 մանդատ
Մանդատների բաշխումը՝ ըստ մայրցամաքների
Ամերիկա – 7 մանդատ
Աֆրիկա – 1 մանդատ
Մերձավոր Արևելք – 7 մանդատ
Եվրոպա (ԱՊՀ-ից դուրս) – 7 մանդատ
ԱՊՀ երկրներ – 4 մանդատ
Օվկիանիա – 1 մանդատ
III. Ո՞ՐՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
• Մինչև 2026 թ․ մայիս–հունիս – Սահմանադրական բարեփոխման նախագծի ներառումն օրակարգում
• 2026 թ․ հունիսյան ընտրություններից հետո – սահմանադրական բարեփոխման մեկնարկ՝ հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունմամբ
• 2031 թ․ ոչ ուշ – խորհրդարանի երկպալատ համակարգի լիարժեք ներդրում և երկու պալատների ձևավորում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի կառուցվածքում փոփոխություն չի կատարվում, փոփոխվում է միայն ընտրությունների կարգը, որն ամբողջությամբ դառնում է երկփուլ, միանձնյա, մեծամասնական ընտրակարգ։
Սենատը, որը Խորհրդարանի վերին պալատն է,ընտրվում է ուղիղ համընդհանուր ընտրական իրավունքով, ցուցակային ընտրակարգով, միափուլ լիակատար համամասնական սկզբունքով։
Կայծ Մինասյան
Texte français ci-dessous
REFORME DES INSTITUTIONS
Vers le bicaméralisme,
Assemblée nationale et Sénat
La structure des pouvoirs en Arménie est à cette heure calquée sur le modèle soviétique arménien : — un pouvoir exécutif (Président de la République et le Gouvernement = Premier secrétaire du Parti communiste et Chef des commissaires),
- un pouvoir législatif (Assemblée nationale = Soviet Suprême),
- un pouvoir judiciaire.
Il faut sortir de cette ossature post-soviétique qui maintient l’État arménien dans sa dimension patrimoniale.
Cette réforme des institutions a pour objectif de construire un véritable système politique arménien souverain et efficient, autour d’une modernisation du pouvoir législatif et d’une innovation institutionnelle : le bicaméralisme. Remarque importante : tout Etat moderne fonctionne sur le bicaméralisme et inutile d’être un Etat fédéral pour se fonder sur un Parlement à deux chambres (ex, la France ou l’Italie) ni d’être un grand Etat pour en être doté. A ce jour, plus de 60 Etats fonctionnent sur le bicaméralisme.
I. QUEL EST LE BUT DE CETTE REFORME SUR LE BICAMERALISME ?
L’objectif de cette réforme est :
- consolider la souveraineté de l’État sur la base d’un système politique propre à l’Arménie
- renforcer le pouvoir législatif en favorisant la Res Publica (la chose publique)
- redistribuer le pouvoir législatif sur l’ensemble du territoire souverain et au-delà
- se doter d’outils stratégiques institutionnels dans le processus de décision
- moderniser les institutions politiques et sortir du post-soviétisme
- rationaliser la production législative : des lois mieux écrites grâce à la navette parlementaire
- rendre plus visible la place des régions grâce au Sénat
- éviter les débordements dans la rue en favorisant l’intégration des forces politiques dans les institutions
- lutter en faveur de la transparence de la vie politique
- renouveler le personnel politique
- renforcer la diplomatie parlementaire de l’Arménie.
- favoriser l’union nationale en accordant un pourcentage de sièges aux expatriés et un lien avec les expatriés
- accorder la suprématie législative à l’Assemblée nationale même si les deux chambres ont force d’initiative de loi.
- renforcer la démocratie en multipliant les scrutins au suffrage universel
II. QUELLE DEUXIEME CHAMBRE ? LE SENAT
La deuxième Chambre s’intitule le Sénat. Elle se compose de 131 sénateurs et sénatrices élus au suffrage universel tous les 5 ans, renouvelables à 50 % tous les deux ans et demi.
Les sénateurs et sénatrices sont élus lors d’un scrutin de liste à la proportionnelle intégrale (seuil 1%). Les circonscriptions sont soit les régions (République d’Arménie), soit les continents ou les grands pays « diasporiques (reste du monde) (voir tableau ci-dessous).
Les prérogatives du Sénat sont les mêmes que celles de l’Assemblée nationale. Les lois doivent être écrites de la même manière à la virgule près. Le dernier mot appartient à l’Assemblée nationale.
Les ministres et le chef du gouvernement rendent des comptes devant le Sénat comme devant l’Assemblée nationale mais le Sénat ne jouit pas du droit de censurer le gouvernement (motion de censure)
Toute modification de la Constitution nécessite la réunion du Parlement (les deux chambres) en Congrès. La réforme de la Constitution nécessite soit l’organisation d’un référendum (voir Constitution actuelle de la République d’Arménie), soit le vote des 2/3 des élus inscrits lors du scrutin (Assemblée nationale et Sénat).
III. QUELLES SONT LES MODALITES DE L’ORGANISATION DU SENAT
Qu’il vive dans la République d’Arménie ou en dehors, tout citoyen a le droit de participer aux scrutins au suffrage universel.
Pour les candidats des circonscriptions des Arméniens de l’étrangers, il faut être obligatoirement citoyen de la République d’Arménie et répondre aux critères d’accessibilité à la citoyenneté arménienne.
Répartitions des élus de la diaspora entre le Sénat et l’Assemblée nationale : en tout, il y aura 27 sièges pour la diaspora, 13 pour le Sénat, 14 pour l’Assemblée nationale.
Au Sénat, le scrutin est à la proportionnelle intégrale, seuil 1 %
A l’Assemblée nationale, le scrutin est majoritaire à deux tours.
Sénat : 13 sièges pour les sénateurs des Arméniens de l’étranger.
Assemblée nationale : 14 sièges en plus pour les Arméniens de l’étranger.
Répartitions par circonscription :
France : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges
Europe (UE + extra-UE) : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges
Turquie : 1 siège au Sénat, soit 1 siège
Russie : 1 siège au Sénat, 2 sièges à l’Assemblée nationale, soit 3 sièges
Géorgie : 1 siège à l’Assemblée nationale, soit 1 siège
Ukraine : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges
CEI : 1 siège au Sénat, soit 1 siège
Iran : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges
Australie : 1 siège au Sénat, soit 1 siège
Liban : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges
Syrie : 1 siège à l’Assemblée nationale, soit 1 siège
Proche-Orient : 1 siège au Sénat, soit 1 siège
Afrique : 1 siège à l’Assemblée nationale, soit 1 siège
Argentine : 1 siège à l’Assemblée nationale, soit 1 siège
Etats-Unis : 1 siège au Sénat, 2 sièges à l’Assemblée nationale, soit 3 sièges
Canada : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges
Amérique : 1 siège au Sénat, soit 1 siège
Sénat : 13 sièges
Assemblée nationale : 14 sièges
Répartitions par continent :
Amérique : 7 sièges
Afrique : 1 siège
Proche-Orient : 7 sièges
Europe (hors CEI) : 7 sièges
CEI : 4 sièges
Océanie : 1 siège
III. QUEL EST LE CALENDRIER ?
Jusqu’en mai-juin 2026 : Insertion du projet de réforme de la Constitution
Après les élections de juin 2026 : lancement de la réforme constitutionnelle avec adoption par voie référendaire (nouvelle Constitution).
Mise en place des deux chambres au plus tard en 2031.
Conclusion :
On ne touche pas à l’Assemblée Nationale, sauf à son mode de scrutin qui passe intégralement au scrutin uninominal, majoritaire à deux tours. Le Sénat est la chambre haute du Parlement et est élue au suffrage universel direct, au scrutin de liste, à la proportionnelle intégrale à un tour.
Gaidz Minassian
