20 C
Yerevan

Կրթա­կան իրա­րանցում-Մաս 2

Արա­յիկ Մկրտումյան

Անձամբ ես կարծում եմ, որ այս հարցե­րին պետք է լրջա­գույն ուշադրություն ցուցա­բե­րել: Կան մի քանի տասնյակ հարցեր, որոնց խորա­պես ուսումնա­սի­րությունից հետո միայն պարզ կլի­նի, թե այդ առարկան պիտի մնա՞, թե ոչ: Այդ հարցերն իրոք կարև­որ են, որովհետև եթե մի կողմ դնենք պարզա­պես այո ու ոչ ասե­լու գայթակղությունը կամ իշխա­նության ու ընդդի­մության թշնա­մանքը, ապա կան բազմա­թիվ մասնա­գի­տա­կան հարցեր, որոնք լուծում են պահանջում և դրա­նով պիտի զբաղվեն մասնա­գետնե­րը, ոչ թե մարդիկ ովքեր պարզա­պես իրար չեն սիրում, որովհետև հանուն քաղա­քա­կան դիվի­դենտի առարկա հանել-մտցնե­լը ոչ այլ ինչ է, քան հանցա­վոր անփութություն: Երբ հարցը վերա­բերվում է կրթությա­նը պետք է լրջմիտ լինել ու անձնա­կան ամբի­ցիա­նե­րը մի կողմ դնել:

Ինչևէ: Դպրոցնե­րի վերա­բերվող հարցե­րի շուրջ այսքա­նով կսահմա­նա­փակվեմ, քանի որ ամեն առարկա­յին ու խոսքին վերա­բերվող արձա­գանքի անա­լի­զը մի քանի հատոր կդառնա, միայն որպես հավե­լում այս ամե­նի կասեմ այն, որ լուրեր են շրջում նորից տասնամյա համա­կարգին վերա­դառնա­լուն, ինչի համար անձամբ ես շատ ուրախ կլի­նեմ ու ի դեպ, 12-ամյա համա­կարգն իր ժամա­նա­կին գրե­թե բոլո­րի կողմից ծայրա­հեղ դժգո­հությամբ ընդունվեց ու կրկին շեշտվեց կրթությունը քանդե­լու ծրա­գի­րը: Հիշեցնեմ, դա Սերժ Սարգսյա­նի նախա­գա­հության ժամա­նակներն էր ու շատ հետաքրքիր կլի­նի ներկա­յիս ընդդի­մության կարծի­քը տասնամյա համա­կարգին վերա­դառնա­լու առի­թով, մանա­վանդ, որ նրանցից շատե­րը ամե­նա­սուր քննա­դա­տության էին արժա­նացրել Բոլոնյան համա­կարգն ու տասներկուամյա ռեժի­մը:

Անցնենք բուհե­րին, որովհետև այստեղ էլ իրա­վի­ճա­կը ընդհանրա­պես չի հանդարտվում: Կրթա­կան ոլորտի խնդիրնե­րից են վարձե­րի թանկա­ցումնե­րը, ընդունե­լության քննության հետ կապված խնդիրներ ու հազար ու մի բաներ: Ճշմարտության առջև չմե­ղա­չե­լու համար կասեմ, որ մեր բուհա­կան համա­կարգն իրոք ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կում է ու պատրաստ չի ոչմի արտա­կարգ դրության: Ապա­ցույցը եղավ համա­վա­րա­կը, երբ ստիպված էին դասերն օնլայն անել և այստեղ բազմա­թիվ խնդիրներ ի հայտ եկան, ինչպես օրի­նակ՝ սերվերնե­րի խափա­նում, տվյալնե­րի բացա­կա­յություններ և այլն: Նույն խնդիրն առա­ջա­ցավ նաև քննություննե­րի ժամա­նակ ու դրան  գումարվեց նաև վարձե­րի մուծման հետ առնչվող այլ հարցեր, երբ հապշտապ մշակված աջակցման փաթեթներն ամբողջա­պես չէին կարո­ղա­նում բավա­րա­րել առա­ջա­ցած խնդիրնե­րը, զեղչե­րից ոչ բոլորն էին օգտվում, առա­ջա­նում էր ընդգծված անհարթություններ:

Բուհե­րին առնչվող խնդիրնե­րից էր նաև այս տարվա ընդունե­լության արդյունքնե­րը, երբ առա­ջին հայտով որևէ ֆակուլտետ դիմած ուսա­նո­ղը ցածր միա­վորնե­րով կարո­ղա­նում էր հաղթա­հա­րել անցո­ղիկ շեմը, իսկ մեկ այլ ուսա­նող ով բարձր միա­վոր ուներ, չէր ընդունվել, որովհետև այդ նույն ֆակուլտե­տի համար դիմել էր երկրորդ կամ երրորդ հայտով: Նույնիսկ բերնից բերան էր շրջում այդ օրե­րին ծնված զվարճա­խո­սություն՝ «Ես ոչնչից այնպես չեմ վախե­նում, ինչպես 9 միա­վո­րով բժշկա­կան ընդունվա­ծից»: Գուցե և լավ անեկդոտ է, բայց մի շարք խնդիրնե­րի մասին է խոսում, օրի­նակ կրթության որա­կի մասին:

Այս թեման ևս շատ շատ մեծ ու խնդրա­հա­րույց է ու հնա­րա­վոր չէ մեկ երկու էջով ամբողջացնել և՛ թերությունը և՛ շտկե­լու տարբե­րակնե­րը, այլ միայն կարող ենք փորձել, թե ինչ է կատարվում ու ով ինչպես է փորձում օգտվել այդ վիճա­կից:

Իսկ ինչ վերա­բերվում է նրան, որ ընդդի­մա­դիրնե­րը կրկին հայտա­րա­րում են, որ բուհե­րում խայտա­ռակ վիճակ է ու որա­կը իջնում է, ակա­մա­յից հիշում եմ նախորդ տասնյակ տարի­նե­րը, երբ նրանք բոլո­րը հնա­րա­վո­րություն ունեին կանխե­լու կրա­թա­կան որա­կի այսպի­սի ողբա­լի իջե­ցումը, բայց դրա մասին միայն հիմա են հիշել: Բոլորն էլ գիտեն, որ այսօր ՀՀ ոչ մի համալսա­րա­նի դիպլոմ գրե­թե արժեք չունի ամե­րիկյան ու եվրո­պա­կան ոչ մի առա­ջա­տար բուհում ու այսքա­նով էլ պետք է փակել բուհի լավ ու վատ լինե­լու համե­մա­տությունը կամ կրթության որա­կի ցածր կամ բարձր մակարդա­կը: Ես ինքս, չլի­նե­լով կրթության փորձա­գետ, բայց լինե­լով բարձրա­գույն կրթություն ստա­ցած մարդ, շատ լավ տեսնում եմ մի շարք խնդիրներ, որ ո՛չ նախորդներն են լուծել, ոչ էլ հիմա եմ տեսնում դրա լուծմա­նը նպաստող գործո­ղություննե­րը:

Սահմա­նա­փակվեմ այսքա­նով: Կրթության մասին օրենքը պիտի լինի ընդունված ու մշակված միայն և միայն մասնա­գետնե­րի կողմից, այլ ոչ թե քաղա­քա­կան  գործիչնե­րի, որոնց նպա­տա­կը իրար սևացնե­լով օգուտ քաղելն է: Այսօր նրանցից շատե­րը, որ նույնիսկ նորմալ չեն էլ տիրա­պե­տում իրա­վի­ճա­կին, անցել են անձնա­կան վիրա­վո­րանքնե­րի մակարդա­կի ու մեկը մյուսին ինչ որ բռնա­բա­րություն է հիշեցնում, իսկ այդ մեկը մյուսին մեղադրում հոգե­կան հիվանդ լինե­լու մեջ: Ու այդպես շարունակվում է այս անտրա­մա­բա­նա­կան շղթան: Բոլո­րը մեղադրում են բոլո­րին ու իրար չլսե­լով առաջ խոթում «փրկության» իրենց տարբե­րա­կը ու գոռում.

-Հաղթելո՛ւ ենք:

Ո՞ւմ, ինչպե՜ս…ա՜հ, կարև­որ չի: Կարև­որն այն է, որ այսքա­նից հետո արդեն անհնար է դառնում հասկա­նալ, թե ով է ուզում ում հաշվին ինչ դառնալ: Ու այս ամբողջ աղմուկից գլուխս բռնում եմ ու շշնջում. «Վա՜յ էն երկրին, որին բոլո­րը փրկում են»:

Առնչվող Հոդվածներ