20 C
Yerevan

Վեհա­փառ Հայրա­պե­տի օրհնությամբ մեկնում եմ մեր սահմաննե­րը անա­ռիկ պահող մեր քաջա­րի տղա­նե­րի մոտ… Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկո­պոս Գալստանյան

«Վեհա­փառ Հայրա­պե­տի օրհնությամբ մեկնում եմ Արցախ կարեւոր առա­քե­լությամբ‘ գտնվե­լու եմ այնտեղ, որտեղ իմ անհրա­ժեշտությունը կլի­նի : Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կվե­րա­դառնամ, երբ խաղա­ղության մասին լուրը լսեմ»,-ասաց Արցա­խի ճանա­պարհին գտնվող  Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերա­գույն հոգև­որ խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկո­պոս Գալստանյա­նը, ընդգծե­լով.

- Մեկնում եմ մեր սահմաննե­րը անա­ռիկ պահող մեր քաջա­րի տղա­նե­րի մոտ, ովքեր հաստա­տում եւ վերա­հաստա­տում են մեր աժա­նա­պա­տիվ կյանքի, գոյության իրա­վունքը այս աշխարհում: Ես աղո­թում եմ, որ մեր հերոս տղա­նե­րի բազուկը երբեք ու երբեք չդո­ղա, որպեսզի անընդհատ կարո­ղա­նան ոչնչացնել չարի­քը եւ չարի ուժե­րը: Ինչպես որ պատվի­րում է մեզ Տերը:

Մենք, այս բոլոր օրե­րին, անընդհատ գտնվել ենք այն ընտա­նիքնե­րում, ովքեր իրենց զավակնե­րին ընծա­յել են հայրե­նի­քի սիրո սեղա­նին:  Մենք մեր տղա­նե­րին հանձնել ենք անմա­հության եւ հավի­տե­նա­կա­նության: Մեր հերոս տղա­նե­րը իրենց կյանքը զոհե­ցին մեզ համար‘ ողջ պատասխա­նատվությունը թողնե­լով մեզ:

Մեզ համար կորուստ գոյություն չունի, մեզ համար մեծա­գույն նվա­ճում է, որ այսպի­սի զավակներ, այդպի­սի հերոսներ ունենք: Մենք այլեւս գրքե­րից չենք կարդում հերոսնե­րի մասին, մենք ապում ենք սխրանքնե­րի ու հերո­սության պատմություննե­րի մեջ եւ մենք պարտա­վոր ենք կրել դրա պատասխա­նատվությունը ամբողջությամբ:

Ուզում եմ նաեւ թիկունքի մեր ժողովրդին դիմել. ավե­լորդ է խոսել միասնա­կա­նության, գաղփա­րա­կան տաբե­րություննե­րի մասին, ամոթ է անգամ խոսե­լը զանա­զան պառակտումնե­րի մասին: Դրանք կլի­նեն սոցցանցե­րում, քաղա­քա­կան դաշտում, կամ որեւէ տեսա­կի անհա­տի կողմից: Մեր հորդորն ու խնդրանքն է, որ  թիկունքի ամրությունը դառնա ավե­լին, քան կար: Միշտ մտա­ծեք, որ ցանկա­ցած շեղում այդ գաղա­փա­րից‘ թիկունքից հարված, թշնա­մա­կան գնդակ է առաջնագծում  կանգնած սիրե­լի զինվորնե­րին եւ սպա­նե­րին:  

Սրբա­զա­նը նկա­տեց նաեւ.

-Առի­թից օգտվե­լով ուզում եմ իմ գնա­հա­տանք ու շնորհա­կա­լությունը հայտնել նաեւ մեր բժիշկնե­րին, ովքեր ոչ պակաս կարեւոր առա­քե­լություն են իրա­կա­նացնում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում: Ուզում  եմ շնորհա­կա­լութուն հայտնել Քեզ աղջի՛կս ու մեր բոլոր-բոլոր լրագրողնե­րին, ովքեր օրնի­բուն լուսա­բա­նում են‘ անկախ բոլոր տեսա­կի դժվա­րություննե­րից:  Շնորհա­կալ ենք մեր վարորդնե­րին, ովքեր կրա­կի տակ կարո­ղա­նում են հասցնել զինվո­րին անհրա­ժեշտ ամեն բան, շնորհա­կալ եմ մեր հոգեւոր բոլոր եղբայրնե­րին, ովքեր այսօր առաջնագծի տարբեր հատվածնե­րում են: Տերը պահա­պան Ձեզ բոլո­րին:

Վերջում Տեր Բագրատ եպիսկո­պոս Գալստանյա­նը դիմեց նաեւ համայն հայությա­նը.

- Շնորհա­կալ եմ համայն հայությա­նը, մեր հզոր ժողովրդին,  ովքեր որ լծված են այս կարեւոր գոյա­պայքա­րը հաղթա­նա­կին հասցնե­լու մեջ: Վստահ եմ, որ Տերը հաղթա­նա­կը մեր ձեռքն է տալու‘ ոչնչացնե­լով բոլոր տեսա­կի չարիքնե­րը, որոնք միտված են մեր ազգի գոյությա­նը ոչացնե­լուն:

Աղբյուրը‘ Iravunk.com

Առնչվող Հոդվածներ