20 C
Yerevan

Էական չէ, թե որ հիմքով կճա­նա­չի աշխարհն Արցա­խի իրա­վունքը

Հարցազրույց «Քաղա­քա­ցու որո­շում» սոցիալ-դեմոկրա­տա­կան կուսակցության անդամ Գարե­գին Միսկարյա­նի հետ

Ինչպե՞ս եք գնա­հա­տում արտա­խորհրդա­րա­նա­կան կուսակցություննե­րի հայտա­րա­րությունը, որով նրանք պահանջում են հրա­տապ կարգով ստեղծել ռազմա­քա­ղա­քա­կան հարցե­րի օպե­րա­տիվ կառա­վարման շտաբ: Ըստ էության՝ իր խորքում սա ի՞նչ նպա­տակ է հետապնդում:

- Նպա­տա­կը կարծում եմ պարզ է‘ դիվի­դենտներ շահել, հող նախա­պատրաստել հաղթա­նա­կից հետո ապա­պե­տա­կան ուժե­րի վերա­կենդա­նացման համար։ Ցավոք սրտի, մենք հերթա­կան անգամ ակա­նա­տեսն ենք լինում հայրե­նա­սի­րա­կան կոչե­րի տակ ներքին ուժե­րը պառակտե­լու գործին։ Լավն այն է, որ այդ հայտա­րա­րությա­նը միա­ցած ուժե­րից մի մասին ընդհանրա­պես ուժ կոչել հնա­րա­վոր չէ, դրանք անձ կուսակցություններ են, իսկ նրանք, որոնք իրենցից ինչ որ ուժ են ներկա­յացնում, այդ կուսակցություննե­րի իրա­կան հայրե­նա­սեր անդամնե­րը այսպես թե այնպես լծված են Հայաստա­նի պաշտպա­նության, Հայաստա­նի փրկության գործին, թե առաջնագծում, թե թիկունքում։

Շատե­րը նշում են, որ միջազգա­յին ճնշումը Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի նկատմամբ ուժգնա­նում է, և հնա­րա­վոր է՝ դիվա­նա­գի­տա­կան ճնշումնե­րը փոխա­րինվեն նաև ավե­լի խիստ ճնշումնե­րով, որը կստի­պի դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը: Սա իրատեսակա՞ն մոտե­ցում է, կարո՞ղ է միջազգա­յին հանրությունը կանգնեցնել պատե­րազմը և եթե այո, ապա ինչպես:

Ցանկա­ցած դեպքում մենք պիտի մեր հույսը դնենք մեզ վրա։ Դա, վստահ եմ, բոլորս ենք գիտեկցում։ Իսկ ինչ վերա­բերվում է միջազգա­յին հանրությա­նը, ապա այո, ես քիչ հավա­նա­կան, բայց այնուա­մե­նայնիվ հնա­րա­վոր եմ համա­րում միջազգա­յին կառույցնե­րի, գեո­պո­լի­տիկ կենտրոննե­րի ճնշումնե­րի տակ Թուրքիա­յի հետքայլը։ Կարծում եմ միջազգա­յին հանրության մոտ արդեն կասկած չի հարուցում այն, որ Թուրքիան լուրջ վտանգ է հանդի­սա­նում տարա­ծաշրջա­նում խաղա­ղության և կայունության համար։ Իզուր չէ, որ այսօր քննվում է Թուրքիա­յին ՆԱՏՕ-ից հեռացնե­լու հարցը։

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեո­յի հայտա­րա­րությունը, որտեղ նա հույս էր հայտնել, որ հայե­րը կդի­մա­նան Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րին, հակա­սա­կան արձա­գանքնե­րի է արժա­նա­ցել: Մի մասը սա համա­րում է հեգնանք Հայաստա­նի հասցեին, մյուս մասը այն հայա­մետ հայտա­րա­րություն է համա­րում, քանի որ նա հստակ նշել է Ադրբե­ջա­նի ագրե­սոր լինելն ու դատա­պարտել Թուրքիա­յի ներգրավվա­ծությունը: Դուք ինչպե՞ս եք գնա­հա­տում Պոմպեո­յի հայտա­րա­րությունը:

Ինչ խոսք, դիվա­նա­գի­տա­կան հարթության մեջ կարև­որ են նման հայտա­րա­րություննե­րը, դիրքա­վո­րումնե­րը։ Բայց պետք է հասկա­նալ, որ Հայաստա­նը որպես պատե­րազմող կողմ, չի կարող բավա­րարված լինել իր նկատմամբ անհա­մա­չափ զենք և կենդա­նի ուժ օգտա­գործող, ահա­բեկչա­կան խմբա­վո­րումնե­րի ներգրավվա­ծությամբ ամբողջ ճակա­տով պատե­րազմ սկսած երկրի նկատմամբ ԱՄՆ‑ի նման գերտե­րության բարձրաստի­ճան պաշտոնյա­յի հայտա­րա­րությունը, որտեղ նա «հույս է հայտնում»։ Որպես սեփա­կան գոյության իրա­վունքը պաշտպա­նող ժողո­վուրդ մեզ ավե­լի գործուն աջակցության քայլեր են անհրա­ժեշտ, և ինչքան էլ հայտա­րա­րությունը հայանպաստ լիներ, հանրա­յին դժգո­հությունը արդա­րա­ցի էր։

Վերջին շրջա­նում պաշտո­նա­կան Երև­անն առաջ է քաշում «անջա­տում հանուն փրկության» սկզբունքը՝ կոչ անե­լով միջազգա­յին հանրությա­նը ճանա­չել Արցա­խի անկա­խությունը: Որքա­նով է հավա­նա­կան, որ միջազգա­յին հանրությունը կամ առանձին կշիռ ունե­ցող պետություններ ճանա­չեն Արցա­խը:

Իրա­կա­նում, պիտի լինի‘ «ճանա­չում հանուն փրկության», որովհետև փաստ է այլևս, որ Արցա­խը անջատված է և այսօր ոչ թե անջատվե­լու խնդիր է լուծում, այլ պատե­րազմով պաշտպա­նում է գոյության իրա­վունքը։ Մեծ հաշվով էական չի, թե որ հիմքով կճա­նա­չի աշխարհն Արցա­խի ապրե­լու իրա­վունքը‘ ազգե­րի ինքնո­րոշման, թե ճանա­չում հանուն փրկության սկզբունքով։ Կարև­որ է, որ միջազգա­յին հանրությունը հասկա­նա, որ այստեղ ոչ թե տարածքնե­րի խնդիր է ու տարածքա­յին ամբողջա­կա­նության հարց է, այլ իրա­պես այդ տարածքում ապրող ժողովրդի գոյության իրա­վունքը պաշտպա­նե­լու խնդիր է։ Կարծում եմ այս պատե­րազմում աշխարհին ապա­ցուցվեց վերոնշյա­լը։

Աղբյուրը‘ Lragir.am

Առնչվող Հոդվածներ