20 C
Yerevan

Հայաստա­նում չկա մի մարդ, ով կվե­րա­դարձնի այդ տարածքնե­րը և իր կյանքը կարող է ապա­հով համա­րել

Հարցազրույց «Քաղա­քա­ցու որո­շում» ՍԴ կուսակցության գործա­դիր մարմնի անդամ, տնտե­սա­գետ Սուրեն Սահակյանի հետ

– Պարոն Սահակյան, արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րի և վարչա­պե­տի միջև տեղի ունե­ցած հանդի­պումից հետո գրա­ռում էիք արել, որ մեր ամբողջ գիտա­կան ներուժը պետք է ծառա­յեցնենք գործուն միջոց ստեղծե­լուն, որը մեր բանա­կի կողմից արդյունա­վե­տո­րեն կկի­րառվի թուրքա­կան անօ­դա­չունե­րի դեմ: Սա՞ է այսօր ամե­նաա­ռաջնա­յին խնդի­րը։

– Վարչա­պե­տի հետ հանդի­պումն այստեղ քիչ կապ ունի։ Եթե նկա­տել եք, ադրբե­ջա­նա­կան բանա­կի տարա­ծած տեսանյութե­րում իրենց վարած մարտա­կան գործո­ղություննե­րի միայն մի սցե­նար կա՝ օդից հայկա­կան սպա­ռա­զի­նություննե­րի և կենդա­նի ուժի խոցում։ Բացարձա­կա­պես նման տեսանյութեր ես տեսել եմ նաև Սիրիա­յում և Լիբիա­յում թուրքա­կան բանա­կի վարած մարտե­րի վերա­բերյալ։ Իմ ենթադրությունն է, որ այդպի­սի ճշգրիտ խոցումնե­րը հնա­րա­վոր են դառնում թուրքա­կան «Բայրաքթար» անօ­դա­չու թռչող սարքե­րի կիրառման դեպքում։ Բացի դրա­նից, ժամա­նա­կա­կից պատե­րազմը ինքնա­ձիգնե­րով իրար դեմ կանգնած բազմություննե­րի մասին չէ, այլ հարձա­կո­ղա­կան ու պաշտպա­նա­կան նորա­գույն տեխնո­լո­գիա­նե­րի մասին։ Այսօր առա­ջին ազա­տա­մարտին հերո­սա­բար կռված մեր զինվորնե­րը բողո­քում են, որ հնա­րա­վո­րություն չկա ոգու արիության, հնա­րամտության շնորհիվ ծնկի բերե­լու հակա­ռա­կորդին։ Այդպի­սի հնա­րա­վո­րություն կա հյուսի­սա­յին լեռնա­յին շրջաննե­րում, ու այնտեղ հակա­ռա­կորդը պարտվում է։ Դա է իմ համոզմունքի պատճա­ռը, որ պետք է ամբողջ գիտա­կան ներուժը ծառա­յեցնենք ամե­նա­ժա­մա­նա­կա­կից թուրքա­կան անօ­դա­չունե­րից պաշտպանվե­լու և նրա­նից հզոր մե՛ր տեխնի­կան ունե­նա­լու համար։

Այլ պայմաննե­րում ես կասեի, որ մահա­բե­րությամբ թշնա­մուն գերա­զանցող սպա­ռա­զի­նություն ունե­նա­լու հրա­մա­յա­կա­նը մեզ տանում է անվերջ ռազմա­կան մրցա­վազքի ու զրկում զարգա­նա­լու, մեր բարօ­րությունն ու երջանկությունը ապա­հո­վե­լու առաջնա­հերթությունից։ Եվ այս առումով ավե­լի կարև­որ է խաղա­ղության հաստա­տումը։ Բայց տարա­ծաշրջա­նում ու որպես էթնիկ միա­վոր ինքնա­հաստատվե­լու թշնա­մու ձգտումը մեզ այլ ելք չի թողնում։ Խաղա­ղության հաստատման մեր միակ ելքը դարձել է այնպի­սի պայմաննե­րի ստեղծումը, որ ունե­նանք այնպի­սի տեխնո­լո­գիա­ներ ու դրանց կատա­րե­լա­պես տիրա­պե­տող պրոֆե­սիո­նալ բանակ, որ թշնա­մին նույնիսկ մտքով չանցկացնի, թե մեր դեպքում կարող է անվտանգությունը խաթա­րել, տարածքա­յին կամ այլ նկրտումներ ունե­նալ։

– Վարչա­պե­տը երեկ հայտա­րա­րեց, որ բոլոր այն հույսե­րը, թե պետք է դիվա­նա­գի­տա­կան լուծում գտնել, այս իրա­վի­ճա­կում պետք է համա­րենք ավարտված։ Ինչպե՞ս եք գնա­հա­տում։

– Ադրբե­ջա­նը 1992թ. հունվա­րի 30-ին, Հայաստա­նի հետ միա­ժա­մա­նակ միջազգա­յին հարթակներ մտնե­լով, հռչա­կել է խնդի­րը խաղաղ ճանա­պարհով լուծե­լու իր վճռա­կա­նության մասին։ 2 շաբաթ անց Ադրբե­ջա­նը լայնա­ծա­վալ պատե­րազմ է սանձա­զերծել Արցա­խի դեմ, որում պարտվել է հայկա­կան ուժե­րին։ 1994-ին, զինա­դա­դա­րի մասին պայմա­նա­գիր կնքե­լով, նա որևէ կրա­կի դադա­րեցման պարտա­վո­րություն է ստանձնել ու մինչ օրս չի պահպա­նել այդ պայմա­նա­վորվա­ծությունը։ 2016-ին նոր լայնա­ծա­վալ պատե­րազմ է սանձա­զերծել ու հետո պայմա­նա­վորվել կրա­կը դադա­րեցնել, ինչից հետո էլի չի կատա­րել իր պարտա­վո­րությունը։ Վիեննա­յում և Սանկտ Պետերբուրգում պայմա­նա­վորվել է շփման գծում վերահսկման մեխա­նիզմներ կիրա­ռել, որպեսզի պարզ լինի նախա­հարձակ կողմը, և չի կատա­րել իր ստանձնած պարտա­վո­րություննե­րը։ 2020-ին կրկին լայնա­ծա­վալ պատե­րազմ է հրահրել։ 2020 թվա­կա­նի հոկտեմբե­րի 10-ին Մոսկվա­յի միջնորդությամբ պայմա­նա­վորվել է հրա­դա­դա­րի մասին ու չի պահպա­նել այն։ Նույն պարտա­վո­րությունը Ֆրանսիա­յի միջնորդությամբ ստանձնել է հոկտեմբե­րի 18-ին ու չի կատա­րել այն։ Ի՞նչ դիվա­նա­գի­տա­կան հանգուցա­լուծման մասին կարող է խոսք գնալ։ Ի՞նչ պայմա­նա­վորվա­ծություններ պետք է լինեն, որի շուրջ համա­ձայնությունը կարող է վստա­հության նշույլ թողնել։

Այլ դիտանկյունից էլ կարող ենք սրան նայել։ Թուրքիա­յի սադրիչ ներգրավվա­ծությունը հուշում է, որ այս պատե­րազմը միայն Արցա­խի գրավման մասին չէ։ Հարցն այստեղ ավե­լի շատ տարա­ծաշրջա­նում ազդե­ցության տիրույթնե­րի վերա­բաշխման, քաո­սում թուրքա­կան շահի առա­վե­լա­գույն սպա­սարկման և, ի վերջո, թուրքա­լե­զու պետություննե­րի հեռա­հար նպա­տակներ է հետապնդում։ Ադրբե­ջանն այստեղ ընդա­մե­նը մանրադրամ է, որի շահե­րը կարող են րոպեա­կան մոռացվել հանուն ավե­լի մեծ թուրքա­կան նպա­տակնե­րի։ Պատա­հա­կան չէ, որ հոկտեմբե­րին երկու անգամ մարդա­սի­րա­կան հրա­դա­դա­րի մասին պայմա­նա­վորվա­ծություննե­րը խախտվել են Թուրքիա­յի ԱԳ նախա­րա­րի զանգից հետո։ Սրա­նով Ադրբե­ջա­նը ցույց է տալիս, որ հրա­դա­դա­րի մասին խոսակցություննե­րը պետք է վարվեն Թուրքիա­յի հետ, այլ ոչ իր հետ։

Մյուս հանգա­մանքը, որ հուշում է, թե Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության մասին բանակցություններն անի­մաստ են, այն է, որ Տավուշի հատվա­ծում հուլի­սին պատե­րազմի սրա­ցումից հետո Ադրբե­ջա­նի հանրությունը շատ ագրե­սիվ վարք դրսև­ո­րեց հարձա­կումը կանգնեցրած Ալիևի նկատմամբ։ Գրավվեց Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նը։ Ըստ էության, առանց պատե­րազմի ու դրա­նում հաղթա­կան էլե­մենտնե­րի Ալիևի իշխա­նությունը գոյություն չունի, նրա դարաշրջանն անցել է։ Այստեղ կարող է հարց լինել միայն հեռացման ուղի­նե­րի մասին՝ դա կհանգեցնի փախուստի՞, թե՞ գնդա­կա­հա­րության։ 15 տարի հանրությա­նը կերակրել ստե­րով, թե՝ դուք աղքատ եք, որովհետև մենք շատ շուտով մի քանի օրում հասնե­լու ենք Երև­ան, շատ վտանգա­վոր քաղա­քա­կա­նություն էր։ Այդ պատճա­ռով Ադրբե­ջա­նը հիմա ոչ մի կերպ պատրաստ չէ այլ ելքի, քան իր հաղթա­նա­կը, և մերժե­լու է կարգա­վորմա­նը միտված ցանկա­ցած առա­ջարկ, մինչև վերջնա­կա­նա­պես պարտվե­լու հեռանկա­րը աչքի առաջ չունե­նա։ Եվ դա էլ տեղի է ունե­նա­լու իր հեռացման գնով։

– Պարոն Սահակյան, Սերժ Սարգսյա­նը Independent-ին տված հարցազրույցում ըստ էության մեղադրանքներ հնչեցրեց Փաշինյա­նի հասցեին, թե իր իրա­վա­հա­ջորդը որո­շեց բանակցություննե­րը սկսել սեփա­կան կետից։ Ի՞նչ կարծիք ունեք։

– Իմ համոզմունքն է, որ այս պատե­րազմը 25 տարի շարունակ Արցա­խի շուրջ բանակցություննե­րի բովանդա­կության հետև­անք է, ինչպես նաև երկրում տիրող թալա­նի, համա­կարգա­յին կոռուպցիա­յի, բնակչության անվտանգության, բանա­կի ու նրա սպա­ռա­զի­նության կարիքնե­րի համար հատկացված միջոցնե­րի հափշտակման ու դրանք պաշտոնյա­նե­րի սեփա­կան հարստացմանն ուղղե­լու հետև­անք։ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ 2016‑ի ապրիլյան պատե­րազմը դադա­րել է պայմա­նով, որ Արցա­խի շրջաններ են վերա­դարձվե­լու։ Երբ եկավ վերա­դարձնե­լու ժամա­նա­կը, Հայաստա­նի ղեկա­վարն արդեն այլ անձ էր, որը հայտնում էր ժողովրդի միասնա­կան տեսա­կե­տը՝ մենք նահանջե­լու քիչ տեղ ունենք, և պետք է թարմացվի ու հստա­կեցվի բանակցություննե­րի բովանդա­կությունը։ Այսինքն՝ ըստ էության Սերժ Սարգսյա­նը մեղադրում է հայ ժողովրդին, որ ժողո­վուրդը այդպի­սի տեսա­կետ ունի։

Ըստ իս՝ Հայաստա­նում չկա մի մարդ, ով կվե­րա­դարձնի այդ տարածքնե­րը և իր կյանքը կարող է ապա­հով համա­րել։ Սերժ Սարգսյա­նը դեռ ապրում էր, որովհետև չնա­յած բանակցություննե­րին իր տված խոստումնե­րին՝ ժողովրդին կարո­ղա­նում էր համո­զել, որ ինքը հող հանձնող չէ։ Սերժ Սարգսյա­նը գիտի, որ բանակցություններն իր թողած կետից շարունա­կե­լու դեպքում Նիկոլ Փաշինյա­նին մեծ անա­խորժություններ էին սպա­սե­լու։ Եվ առնվազն արդար չէ վերջի­նիս մեղադրել մի բանում, որ բխել է հայկա­կան շահե­րից, թեկուզ այն հանգա­մանքում, որ դա Սերժ Սարգսյա­նի վարած քաղա­քա­կա­նության պատճա­ռով հանգեցրել է պատե­րազմի։ Պատե­րազմն այս պահին խնդրի հանգուցա­լուծման ամե­նա­վատ սցե­նարն է, բայց միա­կը, որ մնա­ցել է տասնամյակնե­րի վարած քաղա­քա­կա­նության ու բանակցություննե­րի պատճա­ռով։ Ինչքան էլ ցավա­լի լինի, մենք պետք է այս արձա­նագրումն անենք։

Աղբյուրը‘ 1in.am

Առնչվող Հոդվածներ