Նորայր Էպլիղաթեան
2020թ. սեպտեմբերի հայ-ադրբեջանական պատերազմը հանգեցրել է մի շարք հարացույցերի փոփոխության, տեղաշարժի, որոնք վաղուց էին սրվել:
- Սառը պատերազմի տրամաբանություն՝
Մենք սովոր ենք աշխարհը դիտարկել երկբևեռ` գերտերությունների ձևաչափով: Հայաստանը անկախ ազգային պետություն է արդեն 30 տարի, բայց մենք դեռ պահպանում ենք սառը պատերազմի տրամաբանությունն ու առաջին հերթին մտածում այն մասին, թե ինչին անդամակցնենք կամ որ բլոկին միանանք:
Սփյուռքի մեր կազմակերպական կառույցները (ազգային-քաղաքական կուսակցություններ, եկեղեցի, մշակութային ու սպորտային կազմակերպություններ) ապրում են սառը պատերազմի ժամանակների տարանջատման մեջ:
Ժամանակն է սառը պատերազմը վերջացնելու (այն վերջացել է դեռևս 1991թ.) և վերակազմակերպվել 21-րդ դարի համար: Այս ամենի երկու կողմերի մարդիկ ու կազմակերպությունները պիտի հավատան, որ միաբանվելը մեզ կրկնակի ուժ կտա, միաժամանակ կրճատելով էներգիայի կրկնապատկումը, որը մենք վատնում ենք պատմական տարաբաժանումների վրա:
- Դաշինքներ՝
Ինչ-որ չափով ելնելով «սառը պատերազմի» մեր հեռանկարներից ու մեր դիվանագիտական անհասունությունից, մենք դաշինքները դիտարկում ենք Արևմուտք-Արևելք պրիզմայից: Դաշինքներ ստեղծելու մեր ջանքները պիտի ավելի նյութականացված ու մանրակրկիտ լինեն: Օրինակ կան ԻԳԻԼ/ԱԼ-ՔԱԻԴԱ-ի դեմ ուղղված կոալիցիաներ, որոնք պիտի պաշտպանեն մեր տեսակետը ու մենք պիտի կապ հաստատենք դրանց հետ:
- Սև կամ սպիտակ երանգներ՝
Մեզ բնութագրող մյուս երևույթը, պայմանավորված փոփոխություններով, մեր ծայրահեղական հայացքներն են՝
-Մենք կամ սիրում ենք կամ ատում մեր չորս վարչակարգերի ղեկավարներին՝ անկախության ձեռք բերումից հետո ու հատկապես նրանց մեկ ծավալային մարդու վերածելուց հետո: Երբեմն այդ վերաբերմունքը դրսևորվում է նաև ընդհանուր ղեկավարության դեմ: Նայենք ճշմարտության աչքերին, Խորհրդային Միությունը փլուզվել է, մենք ենք մեր ղեկավարը: Թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ եթե ժողովուրդը մոբիլիզացվում է, ապա ադմինիստրացիան կարող է և հեռացվել:
-Մեր քաղաքական պատկանելիությունը կամ ամբողջապես ընդունումն է կամ ամբողջապես մերժումը: Ու դա ոչ թե մի քաղաքականությանն օգնելու մասին է, մյուսի հետ ունեցած անհամաձայնության հետևանքով, այլ «կամ-կամ»-ի մոտեցում: Եթե մենք դեմ ենք որոշակիացված քաղաքականությանը, եկեք կազմակերպենք ու քաղաքական երկխոսություն-քննարկում անցկացնենք: Մարդուն անիծելով չես համոզի մեր տեսակետի ճշմարտացիության մեջ:
- Ճանաչումն ընդդեմ Արցախի միավորման՝
Դա նաև քարոզվում է որպես «կամ-կամ»: Իրականությունն այն է, որ այդ ջանքերը հանդիսանում են և՛ մեկի, և՛ մյուսի համակցումը: Դա բնակչության ներքին բավարարման ու տնտեսական առաջընթացի համակցումն է ու համաշխարհային մակարդակում արտաքին ճանաչումը: Այս պատերազմում, որը ինչպես երևում է պատահական բռնկումներից վերածվել է մաշող պատերազմի, մեր ջանքերը վերաբնակեցման առումով պիտի արագացվեն(թեև դա բարդ կլինի, երբ բոլորը փրկվում են փախչելով ռազմական գործողություններից, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ):
- Բարեփոխումներ բանակում՝
Այո՛, մենք հպարտանում ենք մեր բանակով ու մեր մարտիկներով: Բայց մենք երկու խնդիր ունենք:
-Նորագույն տեխնոլոգիաներ։ Օրինակ դիմականություն ԱԹՍ-ների վտանգին, որը ցանկացած մարտում որոշիչ դեր ունի: Քանի որ ես Մերձավոր Արևելքից եմ, միշտ հիշում եմ արաբների օգտագործած հին սարքավորումների մասին (Խորհրդային Միությունից): Դա հանգեցրեց նրանց բանակի ոչնչացմանը:
-Ուրիշ օրինակ՝ ռադարների տեխնոլոգիա, որը կարող է հայտնաբերել ցամաքային կետերը, ինչպես օրինակ տանկերն ու ուրիշ տրանսպորտային միջոցները:
-Ջիհադիստները մեր սահմանի վրա։ Ջիհադիստները անհամաչափ մարտեր են մղում ու ավանդական կանոնավոր բանակը, որ պայքարում է նրանց դեմ, մի շարք խնդիրներ է առաջացնում, որը դուրս է գալիս այս հոդվածի շրջանականերից: Մենք պետք է սկսենք մտածել ու ստեղծել նոր կազմավորումներ որոնք կմասնագիտանան այս վտանգի դեմ պայքարելու համար:
– Պահեստազորի հավաքագրում։ Ճիշտն ասած վարչապետի կոչն ու նրա նախկին ելույթը պահեստազորի զինվորագրման առումով, ինձ շոկի ենթարկեց: Մեզ անհրաժեշտ են ծրագրված, կազմակերպված արագաշարժ ջոկատներ, որոնք կարող են հնարավորինս արագ հասնել թույլ կետերին:
- Փիղը սենյակում – Ռուսաստան
Այո՛, ճիշտ է, որ Ռուսաստանը (Խորհրդային Միության կործանումից հետո) մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա՝
-Երկքաղաքացի օլիգարխիայի միջոցով,
-Պետական դերակատարների միջոցով:
-Անփոխարինելիության հասկացության տարածում: Նույնիսկ հռետորական «Իսկ ուրիշ ի՞նչ տարբերակ ունենք»-ը (այլընտրանք), սխալ հարց է:
Մենք պետք է հիմնվենք միայն սեփական ուժերի վրա:
«Իսրայել Օրի»ի ժամանակները վաղուց անցել են:
Բացի խորին հարգանքից ու ակնածանքից, մենք պարտական ենք մեր զոհված հերոսներին, իսկ գալիք սերունդներին պիտի դիմացկունության ու ինքնավստահության նոր հարացույցի տալ (շատ ավելի մեծ դաշնակցային կոալիցիաներով):
- Հայաստան/Արցախ/Սփյուռքի դինամիկա
Ակներև է, որ Սփյուռքի նախարարությունը, իսկ հետո և Սփյուռքի հանձնակատարի գործը ձախողվել է: Մի մասը մեղադրում է նախկին նախարարին կամ ներկայիս գլխավոր հանձնակատարին: Բայց բացի կադրային մեղադրանքներից, ուրիշ բան էլ կա:
Մենք հպարտ ենք մեր ազգային պետությամբ ու մենք՝ ժողովուրդս, կազմում ենք այդ բանաձևերի ու համակարգերի կեսը: Եվ այսպես, եթե համոզմունքները անհաջողություն են կրում ապա ինչու՞
-Չբարեփոխել այդ ենթակառուցվածքները,
-Իսկ այդ ընթացքում աշխատել՝ ոչ ֆունկցիոնալ անձերի ստեղծած դատարկությունը լցնելու համար:
- Ժամանակն է վերանայելու Հայաստանի/Արցախի/Սփյուռքի հարաբերությունները
Կենտրոնացված ունիտարությունն ընդդեմ ապակենտրոնացված կլաստերների
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ուրիշ կազմակերպությունները հիրավի գովեստի արժանի աշխատանքներ են տանում: Այնուամենայնիվ ներկայիս իրադրությունն ու կանխորոշվող ապագան պահանջում են ապակենտրոնացում և մի քանի կլաստերային կառուցվածք, որոնք կարող են գոյություն ունենալ միաժամանակ ու ավելի արդյունավետ լինեն: Այո՛, նրանց աշխատանքը դրվատանքի է արժանի, բայց այս ձգձգվող պատերազմը մեր առաջ նոր պայմաններ է դնում, որոնք դուրս են գալիս միջոցներ հավաքելուց ու Սփյուռքի մեծ չափով ներգրավածության շրջանակից:
Անհրաժեշտ է ինչքան հնարավոր է արագ մտածել ու ապահովել ավելի ակտիվ մասնակցություն (ներառյալ օժանդակության նոր ենթակառուցվածքները):