Արայիկ Մկրտումյան
Ուղիղ հարյուր տարի առաջ թուրքերը նույնիսկ գրել կարդալ չգիտեին(չհաշված չնչին փոքրամասնություն), իսկ էսօր՝ գերթանկարժեք ու գերարդյունավետ ԱԹՍ֊ներ արտադրել։
Իսկ մե՞նք։ Ունենալով հզոր գիտական ու մարդկային պոտենցիալ, ունենալով միլիոնատերներ, մինչև հիմա նայում ենք, թե որ երկիրը ինչ հրաշալի զենքեր է արտադրում։
Մինչդեռ հարկավոր էր չլափել։
Երեսուն տարվա ընթացքում իսրայելցիք իրենց Քնեսեթի հրաշալի աշխատանքի շնորհիվ ստեղծեցին կիբուցներն ու խաղաղ կերպով բնակեցնում էին իրենց սահմանագիծը, մինչդեռ ուրբանիզացիան սիրիական գյուղերի բնակչությանը դատարկում էր նույն սահմանից։ Ու Գոլանի բարձունքն արդեն իսկ իրենցը դարձավ՝ առանց մի կրակոցի։
Իսրայելցիք հասկացան որ ընդամենը պետք էր ՉԼԱՓԵԼ։
1900֊երի սկզբին Ֆինլանդիան ուներ աշխարհի ամենածանրաբեռնված բանտային համակարգը։ Բանտերում էլ տեղ չկար։ Դրությունը ահավոր էր։ Ու ֆինները հասկացան, որ եթե չես ուզում փող ներդնել աշխատատեղ կառուցելու համար, ուրեմն փող կներդնես բանտեր կառուցելու համար։ Ֆինլանդիան հիմա երազանքի երկիր է, իսկ բանտերը ՝ առանց չափազանցության կարելի է սանատորիա համարել։
Ֆինները հասկացան, որ ուղղակի պետք է ՉԼԱՓԵԼ։
Շվեդիան նույն տարիներին անշուք, կիսագրագետ գյուղատնտեսական երկիր էր։ Շվեդները հասկացան, որ իրենք եթե սեփականը չունենան, եթե գիտականը չստեղծի, կրթությունը չզարգանա, իրենք կմնան նույն կաղ վիճակում։ Շվեդական կրթական հանակարգը նախանձելի է, ռազմական ինքնաթիռները նմանը չունեն, ընդամենը 40 տարում չորս էներգաբլոկով ատոմականներ ստեղծեցին, իսկ հիմա էլ ուզում են արևայինի անցնել։Շվեդիան հիմա բյուջետային դիֆիցիտ չունի։
Շվեդները հասկացան, որ պարզապես պետք է ՉԼԱՓԵԼ։
Հարավային Կորեան 60֊աններին թշվառ վիճակում էր։ հիմա՝ գերզարգացած երկիր է՝ շնորհիվ կամային ղեկավարության, ծանր աշխատանքի ու ճիշտ պահվածքի։
Կորեացիներն էլ հասկացան, որ ամենից առաջ պետք է ՉԼԱՓԵԼ։
Սինգապուրն իր անկախության առաջին տարիներին միայն մի բան ուներ՝ խնդիրներ։ Բայց Սինգապուրն այսօր համարվում է տնտեսական հրաշքի ամենավառ օրինակներից։ Իսկ դրա համար սինգապուրցիները հասկացան, որ երկիրը երկիր դարձնելու համար նախ և առաջ ուղղակի պետք է ՉԼԱՓԵԼ, ՉԸ֊ԼԱ֊ՓԵԼ։
Բայց մի՞թե հարկ կա հատ հատ անդրադառնալու բոլորին Մի՞թե չլափելու պարզ ֆորմուլան էնքան բարդ էր, որ չկարողացանք հասկանալ։ Մի՞թե չհասկացանք, որ տնտեսության, գիտության, կրթության զարգացման համար կախարդական փայտիկ չի պետք, որ էլ կախարդական ջրհոր։ Այլ ուղղակի պետք էր չլափել, չքերել երկիրը մինչև վերջ, ժողովրդին չաղքատացնել ու չավիրել մարդկային ու տնտեսական պոտենցիալը։
Գրողը տանի ձեզ, մի՞թե չհասկացաք, որ երկրի ապագան խաղալիք չէ։
Ղուրբան եղեք հայ զինվորին, որ անում է անհնարինը, անկարելին։ Անում է ուղղակի առասպելականը։
Լավ մի՞թե կարելի էր էսքան չսիրել, էսքան ատել ու արհամարել սեփական երկիրն ու ժողովրդին, որ ապագան էսպես կործանել։
Դուխդ չգցես հայ ժողովուրդ։
Մենք միշտ ենք հաղթել։ Միշտ։ Որովհետև ի վերջո աղբը մաքրել ենք մեր մեջից։Մենք ունենք հզոր բանակ, հզոր զինվոր։Ու էս փորձությունն էլ կանցնի վստահ եղիր։
Հաղթելու ենք ու ապրելու ենք։