Հրանտ Տէր-Աբրահամեան
Ի դեպ, մարդիկ տարրական տեքստ կարդալ չգիտեն նույնիսկ: Էն, որ ասենք, մեր երկրում կան մարդիկ, որոնք իրապես մտածում են, որ որևէ խնդիր չկա պատերազմի ամենավճռական փուլին ռազմական հեղաշրջման կոչ անելու հետ կապված, էն որ չեն տեսնում, որ սա մեկուսի կոչ չէր, այլ մի ամիս տևող կազմակերպված քաղաքականության գագաթներից մեկն ընդամենը, որ սա շղթայի մի մաս է, որ իրադարաձություններն ի վիճակի չեն իրար հետ կապել, էդ ամենը դեռ ոչինչ….:
Բայց մարդիկ չեն կարդում պարզապես: Իրենց իրապես թվում է, որ այս ամենի նպատակը կարող է լինել հայրենիքի պաշտպանությունը:
«2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է»:
Սա թարգմանաբար նշանակում է հետևյալը . Բանակի անվան տակ իշխանությունը վերցնում է «Պաշտպանության կոմիտեն», այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ու/կամ ով որ կա էդ կողմերը: Բանակը մենակ ձևի համար է հիշատակված: Ով չափահաս է, շատ լավ հասկանում է սա:
Ով աչք ունի նաև տեսնում է, որ այս գաղափարը հասունացվում է շաբաթներով, ու տարբեր փուլեր է ունեցել, այդ թվում կուսակցությունների հանդիպումներով, հոլովակներով և այլն:
Ու ով գոնե մի մազաչափ հասկանում է իրավիճակը, հասկանում է նաև այս «Կոմիտեի» ծրագիրը՝ «բանակցություններ»: Այսինքն՝ հանձնվել ինչ պայմաններով էլ լինի:
Եթե սա չեք տեսնում, չեք հասկանում, մի անգամ էլ կարդացեք հայտարարությունը:
Այն ինչ չի հաջողվել անել ռազմական ճանապարհով՝ պարտադրել Հայաստանին կապիտուլյացիա, փորձ են ուզում անեն՝ խաղաղ ճանապարհով: