16.9 C
Yerevan

Եկեք հասկա­նանք

Արա­յիկ Մկրտումյան

Էրդո­ղա­նը, ով իրեն պահում է կատա­ղած շան նման, հաչա­լուն զուգա­հեռ սկսել է ժանիքնե­րը կրճտացնել ու սպառնում է, որ կկծի։ Գուցե և փորձի կծել։ Բայց ո՞ւմ։ Սա կարև­որ հարց է։

Անկախ նրա­նից, որ հայկա­կան կողմը հայտա­րա­րեց Կուբաթլուի մասին ու ինտե­րակտիվ քարտեզ ներկա­յացրեց, Թուրքիան այս պահին ինքը գտնվում է աննա­խանձե­լի վիճա­կում։ “Բլից կրիգ”֊ի թուրքա­կան վերսիան չաշխա­տեց ու արագ հաղթա­նա­կը դարձավ կատա­ղի պատե­րազմ, որից Թուրքիան այլևս չի կարող դուրս գալ։

Պատե­րազմ սկսե­լը մի փորձանք է, այն կիսատ թողնե­լը՝ երկու։ Հիմա հենց դրա­նով է պայմա­նա­վորված Էրդո­ղա­նի ջղագրգիռ պահվածքն ու հայհո­յա­խա­ռը պահվածքը։ Իրեն սուլթան հռչա­կած իսլա­միստը տապալվեց հայկա­կան ճակա­տում։ Նաև լարված են հույն֊թուրքական, ֆրանս֊թուրքական հարա­բե­րություննե­րը։ ՌԴ֊ն գուցե և շարունա­կում է Թուրքիա­յի հետ առևտրատնտե­սա­կան խաղե­րը, բայց Հարա­վա­յին Կովկա­սը թուրքա­կան մկրա­տի տակ դնե­լու միտք չունի ու դրա մասին պարզ հասկացրել է։ Նաև Ղրիմն ու Արցա­խը իրար հետ համե­մա­տե­լով։ Հետաքրքիր դասա­վորվեց նաև թուրք֊ամերիկյան հարցե­րը, ու Էրդո­ղա­նը հասցրեց վիրա­վո­րել ԱՄՆ֊ին նույնպես։

Արցա­խը փորձա­քար է Թուրքիա­յի համար։ Եթե տասնհինգ օր առաջ նա պատրաստ էր հրա­ժարվե­լու ձախողված բլից֊կրիգից, ապա այլևս չի կարո­ղա­նում հրա­ժարվել լայնա­ծա­վալ պատե­րազմից, որում թաղված է մինչև ականջնե­րը։

Թուրքիան նաև տնտե­սա­պես լավ տուժում է էմբարգո­նե­րից։ Ձախողված սուլթա­նը նաև խիստ վիրա­վո­րել է արաբնե­րին՝ մոռա­նա­լով, որ նրանք այլևս անա­պա­տի վրա­նաբնակ քոչվոր չեն, այլ հզոր տնտե­սա­կան գերկենտրոն։

Թուրքիան ունի նաև մեջքին խրած քրդա­կան հարց։ Էրդո­ղա­նը հիմա ինքն էլ չգի­տե, թե որ ուղղությամբ արշա­վի։

Հայկա­կան ճակա­տում նա դեռ ստիպված է ավե­լի թեժացնել իրա­վի­ճա­կը, քանի որ պարտությունն Արցա­խում նշա­նա­կում է պարտություն ամենուր։Արցախը, որ կուլ տալ չի կարո­ղա­նում, դարձել է լակմուսի թուղթ։

Էրդո­ղա­նը գիտի, որ շատե­րը հաճույքով կծա­փա­հա­րեն թուրքա­կան պարտությա­նը և դրա­նից ավե­լի է գազազում։Նա փչացնում է հարա­բե­րություննե­րը բոլո­րի հետ ու չի կարող շատ արագ փոխա­րի­նողներ գտնել։ Ո՛չ Պակիստա­նը, ո՛չ Իսրա­յե­լը, ոչ էլ Միջին Ասիան չեն կարող փոխա­րի­նել Եվրո­պա­յին, ԱՄՆ֊ին ու ՌԴ֊ին։

Ադրբե­ջա­նի ու Ալիևի մասին խոսել չարժե։ Ադրբե­ջա­նը թուրքա­կան պլան կար, այդպես էլ մնաց, իսկ նախա­գահ Ալիևը վերջնա­կա­նո­րեն լաթ է դարձել իր եղբոր ձեռքում։ Ալիևը շատ կուզեր, որ հենց հիմա պատե­րազմը կանգնեցնի, բայց նա մի իրա­վա­զուրկ մարդ է Էրդո­ղա­նի ճանկերում։Այս արկա­ծախնդրությունը շատ թանկ է նստե­լու Էրդո­ղա­նի վրա։ Հիմա պետք է մտա­ծել, ոչ թե Հայաստանն ու Արցա­խը գրա­վե­լու, այլ այս անհա­ջող պատե­րազմից հաջող կերպով “թռնե­լու” ու Ալիև­ին զոհա­բե­րե­լու մասին։ Եթե կտրուկ փոփո­խություններ չարվեն, ապա պատե­րազմը դեռ էլի կշա­րունակվի, մինչև Էրդո­ղա­նը մինչև վերջ սպա­ռի ադրբե­ջա­նա­կան պոտենցիալն ու իր նահանջի ապա­հով տարբե­րակ մշակի։Մանավանդ որ շատե­րի համբե­րությունն արդեն սպառվում է։ Իսկ Էրդո­ղա­նը որքան էլ հիա­ցած նայի Պակիստա­նին, նա չի կարող չտեսնել Հնդկաստա­նին ու Չինաստա­նին։

Մի խոսքով խրվել է։ Մնում է մենք շատ շատ պինդ մնանք ու դիմա­նանք։

Թուրքիան այլևս եվրո­պա­ցի­նե­րի սիրած կծան շնի­կը չէ, նա արդեն գազա­զած շուն է։

Էրդո­ղա­նը նաև մոռա­ցել է, որ կատա­ղած շանը սատկացնում են։

Առնչվող Հոդվածներ