16.9 C
Yerevan

Ժողովո՛ւրդ, կոչ ենք անում բոլո­րին՝

Անկա­խության Սերունդ

Արտակ Մելիքյան

Ուզում եմ դիմել էն մարդկանց, ովքեր էս օրե­րին զբաղված են սուտ լուր տարա­ծե­լով ու խուճապ սերմա­նե­լով։ Դուք վայ թե չեք հասկա­նում, թե ինչ կատարվում, մենք ով ենք ու ինչի դեմ ենք ելել։ Էսօր, երբ մենք զբաղված ենք մարդասպան թուրքի դեմ պայքա­րե­լով, մեզ լուրեր են հասնում, որ կան ինչ որ կիսատ պռատ մարդիկ ու կազմա­կերպություններ, որոնք որո­շել են թիկունք թուլացնել։ Որո­շել են ոգի կոտրել։ Չի՛ ստացվե­լու։ Չե՛ք կարո­ղա­նա­լու։

Փոխա­նակ հիմա էնպես անեք, որ մենք էստեղ զգանք, որ մեր թիկունքը սարի պես ամուր է, լուրեր են գալիս, որ մարդիկ կան, որ որո­շել են ինչ որ օյիններ դնել, կամ օգտվեն էս նեղ վիճակից։Երևի մարդ կա, որ չի հասկա­ցել, թե ինչ օրեր են ու մենք ովքեր ենք։Ոչինչ, սպա­սեք դրսի թշնա­մու հարցե­րը լուծենք, գալու ենք ներսի թծնա­մու հարցերն էլ լուծենք։

Ժողովո՛ւրդ, կոչ ենք անում բոլո­րին՝

Չհա­վա­տալ ոչ մի թուլացնող ու խուճա­պա­յին լուրի։ Հասկա­նալ, որ խաղ չենք անում այլ պատե­րազմ։ Հասկա­նալ, որ հիմա քաղա­քա­կան պայքա­րի ժամա­նա­կը չէ։ Հիմա մեր թշնա­մին թուրքն է։ Հիմա մեր միակ գործը հրա­մա­նին ենթարկվելն ու հաղթելն է։ Միայն հաղթե­լը։

Իսկ մնա­ցած հարցե­րը մենք հետո կարող ենք իրար մեջ լուծել։ Բայց հիմա չէ, ավե­լի ուշ։ Հաղթա­նա­կից հետո։

Առնչվող Հոդվածներ