Անկախության Սերունդ
Արտակ Մելիքյան
Ուզում եմ դիմել էն մարդկանց, ովքեր էս օրերին զբաղված են սուտ լուր տարածելով ու խուճապ սերմանելով։ Դուք վայ թե չեք հասկանում, թե ինչ կատարվում, մենք ով ենք ու ինչի դեմ ենք ելել։ Էսօր, երբ մենք զբաղված ենք մարդասպան թուրքի դեմ պայքարելով, մեզ լուրեր են հասնում, որ կան ինչ որ կիսատ պռատ մարդիկ ու կազմակերպություններ, որոնք որոշել են թիկունք թուլացնել։ Որոշել են ոգի կոտրել։ Չի՛ ստացվելու։ Չե՛ք կարողանալու։
Փոխանակ հիմա էնպես անեք, որ մենք էստեղ զգանք, որ մեր թիկունքը սարի պես ամուր է, լուրեր են գալիս, որ մարդիկ կան, որ որոշել են ինչ որ օյիններ դնել, կամ օգտվեն էս նեղ վիճակից։Երևի մարդ կա, որ չի հասկացել, թե ինչ օրեր են ու մենք ովքեր ենք։Ոչինչ, սպասեք դրսի թշնամու հարցերը լուծենք, գալու ենք ներսի թծնամու հարցերն էլ լուծենք։
Ժողովո՛ւրդ, կոչ ենք անում բոլորին՝
Չհավատալ ոչ մի թուլացնող ու խուճապային լուրի։ Հասկանալ, որ խաղ չենք անում այլ պատերազմ։ Հասկանալ, որ հիմա քաղաքական պայքարի ժամանակը չէ։ Հիմա մեր թշնամին թուրքն է։ Հիմա մեր միակ գործը հրամանին ենթարկվելն ու հաղթելն է։ Միայն հաղթելը։
Իսկ մնացած հարցերը մենք հետո կարող ենք իրար մեջ լուծել։ Բայց հիմա չէ, ավելի ուշ։ Հաղթանակից հետո։