Հայաստան

Անդրադարձ

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Բոլոր պատերազմներն էլ, անկախ տևողությունից ու ելքից, մի օր ավարտվում են։

Ընթացող հերթական մեր ա՜յս գոյամարտն էլ մի օր կավարտվի, անկախ այն բանից թե մենք կհաղթենք, թե՝ կպարտվենք։

Երկու դեպքում էլ կհիշվեն, ինչպես հիշվում են, թե՜ հաղթանակի համար մարտնչողները և թե՜ նրանց դեմ դավ նյութողները, նրանց չհետևել՝ նրանց տապալել քարոզողները։

Մեր ժողովուրդը չի մոռանում, չի կարող մոռանալ Ավարայրի ճակատամարտը, Վարդան Մամիկոնյանին, ինչպես չի մոռացել ու չի կարող մոռանալ Վասակ Սյունիին։

Մեր ժողովուրդը չի մոռանում, չի կարող մոռանալ Կարսի նահանգի պաշտպանական մարտերը, զավթիչների դեմ կռիվ տվող հայոց բանակին, ինչպես չի մոռացել ու չի կարող մոռանալ ՙհայ՚ բոլշևիկներին։

Երկու դեպքում էլ իրենք իրենց հայ համարող մարդիկ, ինքնավստահ իրենց ճշմարտացիությամբ հայրենի երկրի ղեկավարությանը ամբաստանում էին հայրենիքը կործանման տանելու գերագույն հանցանքով։ Եւ հանուն փրկության, կամա թե ակամա, քանդում էին հաղթանակի միակ գրավականը՝ միասնությունը։

Երկու դեպքում էլ մեր ժողովուրդը չի ուզել լսել, հասկանալ նրանց պատճառաբանությունը։ Նրանց համար արարքն է որոշիչ եղել, ոչ դրա պատճառները։ Իսկ արարքը նա բնորոշել է մի բառով՝ դավաճանություն։

Մեր երկրի ղեկավարության դեմ այսօր տարաբնույթ հայտարարություններ անողները, նրանց տապալել քարոզողները պետք է զգուշացված լինեն, թե անկախ մեր այս գոյամարտի ելքից, վաղը և ետ, մեր ժողովուրդը նրանց ինչպես է բնորոշելու։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *