սոց ցանց

Անդրադարձ

Սուրեն Սահակյան

Շարունակում եմ հանդիպել արցախյան դեռևս վերջին պատերազմի անմիջական մասնակիցներին՝ հասկանալու, թե ինչը ոնց ա եղել։ Մենք տեսել ենք բազմաթիվ բացթողումներ։ Եղել են աղետալի սխալներ, որոնք անհնար ա կոծկել. Բոլորն են խոսում, գիտեն։ Բայց, ի վերջո, ինչի՞ց էր պարտությունը։ Կարո՞ղ էինք հաղթել, թե՞ դատապարտված էինք դեռ պատերազմը չսկսած։ Ասում են, որ պարտությունը թշնամու զենքի ու պատրաստվածության առավելությամբ էր կանխորոշված։ Բայց նույն առավելությունը կար Արցախի հյուսիսում, Մարտունու դեպքում։ Ինչո՞ւ նույնը, ինչ հյուսիսում ու Մարտունում հնարավոր չեղավ Հադրութում։ Էնքան արկ ու ինքնաթիռ, որ Մարտունու վրա են գնացել, ոչ մի այլ տեղ չի գնացել։ Ո՞նց կարող էր նույն ժողովուրդը 94 թվականին արիության ու հերոսության բացառիկ դրվագներ տար մեզ ու աշխարհին, իսկ հիմա առանց կրակոցի փախչեր։ Ինչքա՞ն էր գերագույն հրամանատարի սուբյեկտիվ ազդեցությունը պատերազմի ելքի վրա և ինչքա՞ն էր նախկին ու ներկա քաղաքական անձնային դերակատարների ու ինստիտուցիոնալ դերակատարների թշնամանքի օբյեկտիվ ազդեցությունը բանակի վրա։

Սրանց շուրջ խոսակցություններ, վերլուծություններ մեզ սպասվում են առաջիկայում։ Ես էլ որևէ կերպ կփորձեմ ներկայացնել իմ դիտարկումները։ Իսկ հիմա տիեզերական անարդարություն կա, որ դա փորձվում ա բարդել մեր բանակի վրա։ Նույնիսկ էս սպառազինությամբ, նույնիսկ ներկայիս պայմաններում մեր բանակը մարտնչել ա ու որոշ տեղերում անսասան մնացել։ Անարդար ա նաև, որ ամբողջությամբ Նիկոլի վրա բարդվի, չնայած որ վերջին պատերազմի ամբողջ պատասխանատվությունն իր վրա էր՝ նա էր հաղթանակի դեպքում ստանալու բոլոր դափնիները և նա պետք ա տեր կանգներ որբ մնացած պարտությանը։

Երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում ա դիմադրական գիծ կազմակերպելու անկարողության մասին, հիշում եմ պատերազմի մասնակիցներից մեկի հետ զրույցս։ Տարածքի բնակիչները չէին կատարում կոռումպացված գեներալների հրամանները։ Ասում էին․ «Դուք եղածներս յուրացնեք, դղյակներ սարքեք, Ստեփանակերտում նստած հրամաններ տաք, մենք էլ գնանք մահանա՞նք ձեր հրամաններով»։ Ես, իհարկե, հարցրել եմ՝ բայց չէ՞ որ այլընտրանքը իրենց տների, բնական միջավայրի կորուստն էր, եթե իրենք չկռվեին, ո՞վ էր կռվելու։ Էդ ա՝ մարդիկ չեն վստահել նրանց, որոնք առաջին պատերազմից հետո կորցրել են իրենց մարդկային նկարագիրը։ Նիկոլը չի էդ վստահության պակասի հեղինակը, չնայած նա էլ իր մեղքն ունի ստեղծված իրավիճակում։ Կամ որ գյուղերը կիսադատարկ էին, ո՞վ ա դրանում մեղավոր։ Ո՞վ էր պայմաններ ստեղծել, որ մարդիկ արտագաղթեին։ Ե՞ս։ Նիկո՞լը։ Ո՞վ էր թխսկան հավի նման Արցախի բյուջեի վրա նստած հայտնի (շատերի համար՝ անհայտ) հիմնադրամով քերում այն։ Ո՞վ էր ընտրություններին շինանյութ ու այլ բարիքներ բաժանում, որ կեղծվեին ընտրությունները, ինչը «վայելելու» հնարավորությունը տենց էլ չունեցան մարդիկ։ Նիկո՞լը։ Ո՞նց ա, որ մեծ շեները կարողացան որոշակի դիմադրել, երբ հույսները կտրեցին բանակից։ Ով չի ուզեցել իր հողը տա, չի՛ տվել։ Խանումյան Հայկին նայեք՝ իր փոքր ջոկատով պահել են, չէ՞, իրենց վստահված տարածքը։ Հե՞շտ ա եղել։ Իհարկե՝ ոչ։ Պահել են ավտոմատներով, գնդացիրներով, նռնականետերով ու վերջ։ Էլի եմ հարցնում՝ ո՞վ էր արտագաղթի «հեղինակը»։ Ովքե՞ր էին մարդիկ, որոնք խոչընդոտում էին Արցախում, մասնավորապես, Ջեբրաիլում վերաբնակեցմանը ու խթանում տարածքի գյուղերի թալանը։ Էլի՞ Նիկոլը։ Գուցե՝ ե՞ս։ Լիքը խոսելու բան կա ու, եթե հետաքրքրություն լինի, կարող եմ որևէ ձևաչաափով կիսվել դիտարկումներովս։ Բայց էլի, տիեզերական անարդարություն կա, որ պայմանական «նախկինները» իրենց մեղքի բաժինը մեկի կամ մի խմբի վրա բարդելու ռեժիմում են գտնվում։

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2107431309388580

Մեր Ուղին Հարթակը կիսում է կայքէջում տեղ գտած տեսակետները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *