Սփիւռք

Կա’ր, Կա’յ ու Լինելու Է’

Հենրիկ Խալոեան

Որ՞քան ցա՛ւ ապրենք.

Ե՞րբ՝ Անին, Կիլիկեան, Վանը, Կարսն ու Նախիջևանն… հանձնեցինք.

Ե՞րբ միլիոնով կոտորւեցինք, տարագիր ապրեցինք ու բոլշւիկներով երկրորդ «հանրապետութիւն» ստեղծեցինք և սիբիրիաում «եղբայրական» կեանք ապրեցինք.

Ե՞րբ երկրաշարժը քիչ էր, սումգայթի կոտորածների ցաւը ապրեցինք.

Ե՞րբ երրորդ հանրապետութեան մութ ու սև օրերը ապրեցինք… ու ծառեր կտրատեցինք ու անգամ ներկայի Մարիօտ հիւրանոցի վաննաներում փայտ վառեցինք…դէհ՜ ջուր էլ չունէինք.

-ո՞վ , ինչպէ՞ս էր խլէ մեր էնէրգետիկ ռեսուրսները…

-ո՞վ , ինչպէ՞ս էր վաճառում երկրի արդիւնաբերութիւնը…

Ե՞րբ սեփականաշնորհեցինք ամե՛ն ինչ՝ ուժին համապտասխան գնով…

-ո՞վ , ո՞ւմ, ի՞նչ սեփականաշնորհեց…

-ո՞վ , ո՞ւմ, ո՞նց շարքից հանեց՝ սպանեց.

Ե՞րբ դատա-իրաւական համակարգը ևս «սեփականաշնորհեցինք». և օրէնքի գերակաութեան փոխարէն գերակայեց օլիգարխիան….

-ո՞վ , ո՞ւմ, ի՞նչ միջոցով սփիւռքի և մարդասիրական գումարները մսխեց…

-ո՞վ , ո՞ւմ , ի՞նչ միջոցով տեռորի մասշտաբը մինչև ազգային ժողով բերեց…Ե՞րբ ամեն կարգի ընտրութեան, ամեն կարգի պաշտօնի և նոյնիսկ որևէ մեծ ներդրման համար «գի՛ն» ճշտւեց…

-ո՞վ , ի՞նչ գնով էր կուալիսեոն-ընդիմութիւն խաղում…

-ո՞վ , ի՞նչ օրէնքով ՝ թրքական պրոտոկոլները ստորագրեց, ԵԱՏՄ-ի որոշում ընդունեց, ռազմաբազաների պայմանագիր երկարաձգեց…

Ե՞րբ «ունէինք» ամեն ինչ և «բարձր անվտանգութիւն». սակայն մեր ազգային անվտանգութեան թիւ մէկ օրակարգը մեր ժողվրդագրութինն էր՝ արտագաղթը, զզւած անարդարութիւնից օտարին փարւած…

ո՞վ , ինչո՞ւ և ի՞նչ գնով էր արտագաղթում.

ո՞վ , ինչպէ՞ս էր պատասխնատու այդ ամենի կամ ոչինչի…

Ե՞րբ մոռացել էինք Լեռնային Ղարաբաղը՝ Ղարաբաղ չէ. ղՂարաբաղը՝ Արցախ չէ. նա Հայաստանի մաս չէ՛ . իսկ մայիսեան յաղթանակները աւրարտւած չեն.

-ո՞վ , ի՞նչ համաձայնուեց Կիւեստում, Մադրիդում…

-ո՞վ , ո՞ւմ համոզեց որ մինչ Բաքու քանի քայլ է. ապրիլեան քառօրեայի զոհն ու 800 հեկտարը նշանակալից չէ.

Ե՞րբ սահմանադրական փոփոխութեամբ հռչակեցի(ն)ք «չորորդ հանրապետութիւն»… դէ՛ ֆրանսիայից բան պակաս չունէինք…. միայն մի բան էր պակաս՝ խորհրդարանական համակարգի համար վարչապետ. ուստի վերարտադրեցի(ն)ք՝ ոնց որ այս օրերին շատ բան է վերարտադրւում…

-ո՞վ , ո՞ւմ, ի՞նչ գնով համոզեց…

-ո՞վ , ի՞նչ էր մտածում, ինչ՜ եղաւ…

[Զզւեցի, զզւեցրին ու վերջպէս զզւեցին … բա լաւ բան… չկա՞ր, չկա ՞յ, չի՞ լինելու. վստահ՝ կար, կայ և լինելու է. բայց այսօր ցաւ ապրելու ժամ է.]

Զզւեցին ամբոխները խելագարուած ասացին՝ ո՞րքան ցաւ ապրենք…ժամն է ապրելու…

-Իսկ՝՝ ո՞վ , ո՞ւմ , ինչի՞ հաշւին…

Ազգ, ժողովուրդ, ամբոխ, զոմբի՝ հոմանիշ դարձրինք..

Մի քիչ ժողովրդաարութիւն, արդարութիւն, ֆրանկոֆոն խաղացինք՝ դէմքերին ժպիտ բերեցինք.

Յետոյ սև ու սպիտակ խառնեցինք…Իսկ՝ գարունա ձունա արել . արջը արթունա թաթով զարկումա….

Դարձեալ պիտի ցաւ ապրենք…

-նահատակ, կորուստ՝ հող, երազանք, ռեսուրս, կապիտուլացիա…

-պարտութիւնից մինչ ստորակայութիւն

-Արժանապատիւ անցնցուն վերափոխութիւնից մինչ ապակայունութիւն, արիւնահեղութիւն…

ընտրութեան ժամ է՝ վհատութիւից մինչ ինքնիշխանութեան կորուստ, կամ վերականգնում և երկարատև աշխատանք ու պայքար մինչ յաղթանակ…

բաւ է որքան ցաւ ապրենք.

հարկ է գտնենք ճամբան ապրելու՝ ազգային ռազմավարութեամբ՝ եռամիասնութիւն և յաղթանակ բառերն վերասահանումով, կերտել արժնապատիւ, խաղաղ, կայուն և բարեկեցիկ կեանք…

Ապրել և ապրեցնել արժանւոյն:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *