24.7 C
Yerevan

«Արթնացի՛ր Ընկեր Հրայր, Նրանք Խելա­գարվել են» (Մաս Բ)

Եվ ուրեմն խնդի­րը ո՞րն է: Խնդի­րը կայա­նում է նրա­նում, որ ինչպես իր մակարդա­կի առաջնորդնե­րի մոտ է լինում, ոչ բոլոր աշա­կերտներն են հետև­ում հրա­հանգնե­րին, ինչպես օրի­նակ՝ երբ Հրայր Մարուխյա­նը ցույց է տալիս թիկնոց, իսկ շրջա­պա­տողնե­րը նայում են մատին: Արդյունքում՝ Դաշնակցության վերա­դարձը Հայաստան անկա­ռա­վա­րե­լի աղետ էր կուսակցության պատմության մեջ, որովհետև այն մարդիկ կամ «թագա­վո­րա­կան տեսուչնե­րը», ովքեր պատասխա­նա­տու էին կուսակցության՝ Կովկա­սում վերա­կանգնման համար, ինչպես օրի­նակ Հրանտ Մարգարյա­նը, Խաժակ Տեր-Գրի­գորյա­նը, Էդիկ Հովհաննիսյա­նը և նրա որդի Վահան Հովհաննիսյա­նը, աղա­վա­ղե­ցին Դաշնակցության պատգամներն ու գործե­ցին առանց Հերթա­պա­հի հրա­հանգնե­րի, կամ ընդա­մե­նը մասնա­կիո­րեն տեղյակ պահե­լով սոցիա­լա­կան ու երկրի քաղա­քա­կան վիճա­կի մասին: Օրի­նակ՝ 1991թ. Երի­տա­սարդ Հանրա­պե­տության նախա­գա­հա­կան ընտրություննե­րում, Հայաստա­նում Դաշնակցության բյուրո­յի գործիչ Խաժակ Տեր-Գրի­գորյա­նը հայտա­րա­րեց, որ Դաշնակցության «թեկնա­ծու» Սոս Սարգսյա­նի հաղթա­նակն անվե­րա­պա­հո­րեն երաշխա­վորված է հենց առա­ջին փուլում: ժպի­տը դեմքե­րին և անհա­վա­տությունով, սփյուռքի բոլոր դաշնակցա­կան շարքե­րը նշում են այդ մասին, ներառյալ Հրայր Մարուխյա­նը, ով կարծում է, որ Հայաստանն այստեղ նորից պատմություն է կերտում: Արդյունքում Սոս Սարգսյա­նը ստա­ցավ ձայնե­րի ընդա­մե­նը չորս տոկո­սը, Լևոն Տեր-Պետրոսյա­նը առա­ջին փուլով ընտրվեց Հայաստա­նի առաջնորդ: Առողջ բանա­կա­նությունը ենթադրում էր, որ Խաժակ Տեր-Գրի­գորյա­նը կթողնի իր դիրքը և կուսակցության ղեկա­վա­րությունն ամեն ինչ կանի ամրա­նա­լու համար: Բայց այդպես չեղավ․ կուսակցա­կան «ակտի­վիստնե­րը» ընտրություննե­րում տապալման բացատրություննե­րի իրենց սեփա­կան ցանցն ունեին՝ խախտումնե­րը շատ մեծ են եղել ու 1991թ. հայկա­կան սփյուռքը ՀՅԴ‑ի Հայաստանյան խղճուկ գործունեության միայն մեկ պատճառ կստա­նա, ականջնե­րից կախված «ընտրա­կեղծիք»: 1991թ. սկսած ընտրություննե­րում բոլոր պարտություններն ընդհա­նուր արմատ ունեն՝ քվեարկության արհա­մարման պրակտի­կա, հետև­ե­լով խորհրդա­յին սովո­րույթնե­րին, որի դեմ ճակա­տագրա­կան հանցանք էր ոչինչ չանե­լը, կամ օգուտ քաղել, երբ ժամա­նա­կը գա: 1991թ. սկսած Հայաստա­նի ընտրա­զանգվա­ծի մասին մտա­ծումնե­րը միանգա­մից անհե­տա­նում են կուսակցա­կան էջե­րից, քանի որ փաստա­ցի Երև­ա­նում տիրում էր քաղա­քա­կան կոռուպցիա… դրա համար էլ ցանկա­ցած այլ բացատրություն բացառված էր: Որովհետև դա կարող էր ճակա­տագրա­կան լինել մայրա­քա­ղա­քում բնա­կա­վորված դաշնակցա­կան «ակտի­վիստնե­րի համար»: Հայաստա­նում, ուր քաղա­քա­կան գործիչնե­րը « կոմի­սարնե­րի » էին վերածվել, ուր կուսակցության ներսում տեռոր էր տեղի ունե­նում, սկսած Հրանտ Մարգարյա­նից ու Վահան Հովհաննիսյա­նից, առա­ջի­նը՝ ռազմա­կան գործե­րի առաջնորդն էր, երկրորդը՝ քաղա­քա­կան:

 Մեկ այլ օրի­նակ՝ երբ Հրանտ Մարգարյա­նը, Վահան և Էդիկ Հովհաննիսյաննե­րը Աթենքում հաստատված կամ Երև­ան ժամա­նած Հրայր Մարուխյա­նին ներկա­յացնում են Հայաստա­նում 1990թ. հաստատված ՀՅԴ ապա­րա­տը, մասնա­վո­րա­պես, որ կուսակցությունը հարա­բե­րություններ ունի մտա­վո­րա­կաննե­րի հետ, այնպես ինչպես Ռազմիկ Դավո­յան, Մուշեղ Միքաելյան Ռուբեն Հովսեփյան, Սփյուռքի Դաշնակցության ճյուղե­րը դրա­նում տեսնում են Քրիստա­փորյան մտքե­րի գնա­հա­տումը հետխորհրդա­յին Հայաստա­նում ու Հրայր Մարուխյա­նը ինտեգրա­ցիան ավե­լի քիչ քաո­սա­յին էր տեսնում, քան դա ակնկալվում էր դաշնակցա­կան արժեքնե­րի համար հետխորհրդա­յին երկրում: Արդյունքը եղավ այն, որ պարտի­զա­նա­կան ցանցը տարածվեց ողջ երկրով մեկ, բայց շարքե­րը կայա­ցան նախկին կոմունիստ առաջնորդնե­րից ու բարո­յալքված ՀՀՇ-ից ՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նի գլխա­վո­րությամբ: Բյուրո­յի օրգան օրա­թերթը «Ազա­տա­մարտը», որ հրա­տա­րակվում էր Երև­ա­նում և ղեկա­վարվում է Մուշեղ Միքա­յելյա­նը, նախկին «Սովե­տա­կան Հայաստան»-ի փոխ-գլխա­վոր խմբագրի կողմից ու նմանվում է նախկին կոմունիստա­կան կուսակցության ապա­րա­տիկնե­րի (apparatchikner) միկրոարկղի: Կոմունիստ՝ Խորհրդա­յին Միությունից, «լրագրողներ»՝ նախկին կոմկուսի անդամներ ու նրանց համար շատ հեշտ է «պրո­լե­տա­րիա­տի պայքա­րը» փոխա­րի­նել «ազգա­յին ազա­տագրա­կան պայքա­րով»՝ Սփյուռքի միա­միտ դաշնակցա­կաննե­րին թմրեցնե­լու համար: «Ազա­տա­մարտի» խմբագրությունը, որ աշխա­տում էր իբրև թե Քրիստա­փո­րի, Ռոստո­մի ու Զավարյա­նի հայացքնե­րի ներքո, բայց իրա­կա­նում կուսակցության շտա­բի պատե­րը կանգնած դեմքե­րը ավե­լի շատ նման են Մարքսի, Էնգելսի և Լենի­նի դեմքե­րին, քան ՀՅԴ‑ի երեք հիմնա­դիրնե­րի : Այլ կերպ ասած, «սովե­տա­կա­նություն» բառը վերա­նում է, կոմունիստա­կան հռե­տո­րա­բա­նությունը մնում է: 

Հրայր Մարուխյա­նը գիտե այդ դեմոկրա­տա­կան անցման տապալման մասին ու դա խոստո­վա­նում է ՀՕՄ‑ի գլխա­վոր առաջնորդնե­րից մեկին, որ. «ՀՅԴ‑ի Հայաստա­նում վերա­կանգնե­լը լինե­լու է շատ դժվար, դանդաղ ու երկար»: Հրայր Մարուխյա­նը նաև գիտե, որ այդ պահից սկսած ինքը միայնակ է: Նա, ով միշտ ընկած է բյուրոկրա­տա­կան հարցե­րի հետև­ից, չի տեսնում, որ կուսակցա­կան ապա­րա­տը հետզհե­տե սայթա­քում է: Մեկը մյուսի հետև­ից ՀՅԴ ղեկա­վարնե­րը նկա­տում են, որ ՀՅԴ վերա­դարձը Հայաստան ստրա­տե­գիան մեծ փառա­սի­րությամբ է օծում քաղա­քա­կան չորս քաղա­քա­կան կոմի­սարնե­րի խումբը (Խաժակ, Հրանտ, Էդիկ, Վահան) և վնա­սում է մյուս, ավե­լի սկեպտի­կո­րեն տրա­մադրված գործիչնե­րին (Արա Սիսեռյան, Ապո Պողիկյան, Վարանդ Փափազյան): Հենց նրանք են, ովքեր Հայաստա­նում արգե­լա­փա­կում են կուսակցությունը, բաց կթողնեն 25-րդ Ընդհա­նուր Ժողո­վում հաղթե­լու համար: Այն տեղի ունե­ցավ հոկտեմբե­րին, Տուրում՝ Ֆրանսիա, որն ընդհատվել էր հունի­սին Երև­ա­նում՝ Բյուրո­յի ներկա­յա­ցուցի­չի արտաքսումից հետո. 25-րդ Ժողո­վը ճակա­տագրա­կան եղավ: Հրայր Մարուխյա­նը բախվեց այդ ժողո­վին: Մեկ ամիս բանա­վե­ճից, անհա­ջո­ղություննե­րից և հիասթա­փությունից հետո Հրայր Մարուխյա­նը չկա­րո­ղա­ցավ համա­ձայնվել իր հին ընկեր Հրաչ Դասնա­բեդյա­նի հետ ապա­գա Բյուրո­յի միասնա­կան ցուցա­կում: Նա դիտմամբ բացա­կա­յեց ղեկա­վա­րության ընտրություննե­րին ու մեկուսա­ցած էր իր սենյա­կում ու նրա՝ երկրորդ փուլում ընտրվե­լու տխրահռչակ լուրը առա­վոտյան նրան է հասնում: Անհա­ջո­ղություն, որը նա ընդունեց որպես նվաստա­ցում: Բայց մարդը իրեն թույլ չի տալիս պարտվել, քանի որ իր փիլի­սո­փա­յության մեջ մարդը չի տառա­պում իր ճակա­տագրով, նա է ընտրում այն: Նա գիտի, որ դրա համար հարկա­վոր է ազատվել կուսակցա­կան արմա­տա­կաննե­րից, կամ նման մի բան, որ կարող ենք անվա­նել «Դաշնակցա­կան Հեղա­փո­խա­կան պահակնե­րը» կամ « ՀՅԴ մաքսի­մա­լիստա­կան կարգի պահակնե­րը »: Նա հեռա­նում է իր նախկին ընկերնե­րից Ֆրանսիա, Հայաստան կամ էլի ինչ որ տեղ ու քանի որ եկել էր բացա­հայտումնե­րի ժամա­նակ, դա հանգեցնում է այնպի­սի ղեկա­վարնե­րի, ինչպի­սիք են Աղվան Վարդանյանն ու Գևորգ Կեպե­նեկյա­նը: Բայց արդեն ուշ է: 1994թ. հուլի­սի 17-ին Աթենքի Վարկի­զա ծովա­փում կաթվա­ծա­հար է լինում և ընկնում խորը կոմա­յի մեջ: Չորս ու կես տարի կոմա­յի մեջ մնա­լուց հետո նա մահա­ցավ իր բնակման վայրում՝ 1998թ. դեկտեմբե­րի 21-ին: Մինչ այդ Տեր-Պետրոսյա­նի ռեժի­մը, որ փորձում էր անկա­յունացնել ՀՅԴ‑ն ներսից, հաջո­ղությամբ արգե­լում է կուսակցության գործունեությունը 1994թ. կապված Դրո­յի գործի սկանդա­լի հետ (Հրանտ Մարգարյան), որից կես տարի հետո հաջորդեց 30 դաշնակցա­կաննե­րի ձերբա­կա­լությունը (Վահան Հովհաննիսյան), որոնք կասկածվում էին պետա­կան հեղաշրջման մեջ: Ինչ վերա­բերվում է մյուս երկուսին, ապա սակա­վա­խոս Խաժակ Տեր-Գրի­գորյա­նը մահա­ցավ երկա­րատև հիվանդությունից հետո, ում շուտով հետև­եց նաև անկանխա­տե­սե­լի Էդիկ Հովհաննիսյա­նը:

Առնչվող Հոդվածներ