Նորայր Էպլիղաթեան
Ահա իմ տեսակետն Ադրբեջանի քայլերի մասին, որոնք էլ մատի (պարտություն շախմատում) հանգեցրին․
1․ Օդային գերակայություն: Ադրբեջանը հայկական օդուժի չեզոքացմանը ձեռնամուխ էր եղել դեռևս 2014թ․(Հայաստանի սահմանին ռազմական ուղղաթիռ խփվեց)։
Թուրքիան իր հերթին հայկական СУ-25 խփեց ռազմական գործողությունները սկսվելուց ընդամենը երեք օր հետո ու կրկին Հայաստանի տարածքում (2020թ․ սեպտեմբերի 29-ին) ու հասկանալի էր, որ ավանդական օդուժն արդեն ոչ արդյունավետ է դարձել։
2016թ․ պատերազմի ընթացքում ներկայացրեց IAI Harop աթս-ներ։ Հայերը հակազդելու արդյունավետ միջոցներ չունեին։ Նրանք աթս-ների դեմ հրացանով էին պայքարում (վիետնամական տակտիկա՝ ԱՄՆ օդուժի դեմ, նայել արխիվում)։ Թեև հայերն իրոք սկսեցին աթս-ներ գնել, դրանց գինն ու քանակը ոչնչացվեցին՝
- թուրքական տարբեր ձևի ու դերերի աթս-ների կողմից
- թուրքերը տեխնիկական գիտելիքներ տվեցին ադրբեջանցիներին
2020թ․ սեպտեմբերին օդային գերակշռությունն անշուշտ ադրբեջանցիների կողմն էր։
ԱԹՍ-ներից բացի կային նաև այլ տեխնիկաներ, որոնք նպաստեցին ուժերի հարաբերակցության փոխմանը՝ ռադիոլոկացիոն տեխնիկա, որը հսկում էր տարածքը, վրիպումները գրանցող համակարգ, փոքր մարտագլխիկներով խելացի հրթիռներ, БПЛА Bayraktar tb2, դրան գումարած, որ թուրքական ռազմական խորհրդականները ամրապնդում էին Ադրբեջանի ուժը։ Այս ամենի հեգնանքը կայանում է նրանում, որ թուրքերն այս ամբողջ համակարգերում հմտացան ռուսների դեմ պայքարելով Լիբիայում ու Սիրիայում, իսկ ռուսները հակամիջոցների վրա էին աշխատում։Հայերը անգործության էին մատնված՝ հիմնվելով «հաղթելու ենք» կարգախոսի վրա։
2․ Ճակատային գծի ոչնչացումը: Ադրբեջանցիների ցուցակում հաջորդը ճակատի գծի խախտումն էր։ Առաջինը՝ երկու տեսակետից։ Առաջին անգամ դա իրականացվեց ջերմալազերային զենքի (ТОС 1А) օգնությամբ, 2016թ․ Հայաստանի պաշտպանական գծում։ Այդ զենքն ու տակտիկան հասցվեցին առավելագույնս արդյունավետության՝ 2020թ․ սեպտեմբերի 28-ին կիրառելու համար։ Ու նորից, այդ զենքն ու տակտիկան մշակվել էին թուրքերի կողմից՝ Սիրիայում ու Լիբիայում, իսկ ռուսներն էլ աշխատում էին բաց թողնվածը լրացնելու վրա։ Հայերը Սիրիայում մեծ ու զարգացած, ուժեղ համայնք ունեին, բայց այդ համայնքի ու ՀՀ կառավարության վատ կապի պատճառով այդ կենսական կարևոր նշանակության տեղեկություններն այդպես էլ Հայաստան չհասան։
3․ Պաշտպանության հիմնական ուժերի ոչնչացում: Հաջորդը՝ երկու հարվածներից մեկը որ եղավ, սահմանից այս կողմ գտնվող պաշտպանական հիմնական ուժերի (թիկունքային) ոչնչացումն էր։ 2016թ․ պատերազմի ժամանակ այդ զորքերը գործի չդրվեցին առաջին գծի խիզախության/ինքնազոհության շնորհիվ։ Բայց 2020թ․սեպտեմբերին հիմնական ուժերը տեղաշարժվեցին առաջին գծին օգնություն ցուցաբերելու նպատակով ու հայտնվեցին հրետանու ու բարձր ճշգրտության աթս-ների կրակի տակ։ Ժամանակակից, կատարելագործված ստրատեգիա՝ «հայտնաբերել ու ոչնչացնել»։ Ու վերջապես, հասանք հայկական ուժերի պաշտպանության աքիլլեսյան գարշապարին։ Ժամանակակից ուժերը (պաշտպանություն և հարձակում) պետք է ինտեգրված լինեն օդային հստակ, համակարգային պաշտպանությանը։ Այդ օդային էշելոնները (մոտ, միջին, հեռու հեռավորության) հետևակի, ծանր զրահատեխնիկայի և օդային միջոցների՝ հակառակորդից պաշտպանելու դերն են տանում։ Արցախ ժամանած ռուսական զորքերը իրենց հետ բերել են այդ ռազմական վահանները, որոնք փորձարկվել էին Սիրիայում։ Ի դեպ, շատ զարմանալի է այն արագությունը, որով ռուսները ժամանեցին, երբ նրանց անցավ Արցախի մի մասը (արագ արձագանքման ուժեր)։
4․Դիվերսիոն տակտիկա: Մի քանի ուշադրություն շեղող հնարքներ եղան, ուզում եմ ընդգծել երկուսը՝
- Պայքար սահմանի ողջ երկայնքով։ Դա արվեց ադրբեջանական իրական հարձակման ուղղությունը թաքցնելու համար, իսկ հայերից շատ ժամանակ պահանջվեց դա հասկանալու համար, իսկ անգին ժամանակն ու ռեսուրսները վատնվեցին։ Նախապես կարծում էին, որ հարավից կատարվող խոշոր հարձակմանը հնարավոր է դեմ կանգնել հակահարձակմամբ, որը կարող է փակել ու մեկուսացնել ադրբեջանական ուժերը՝ դրանք երկու մասի բաժանելով։ Բայց անսպասելիորեն պարզ դարձավ, որ հարձակումը թեքվել է դեպի հյուսիս ու հասել Շուշի։ Սահմանային զորքերը Արցախի ներքին շրջանները անպաշտպան էին թողել։ Ոչ մի գծային պաշտպանություն (ռուսական ավանդական ստրատեգիա, որը հաջողությամբ պսակվեց գերմանական բլից-կրիգի ժամանակ)։ Հետախուզության այդ տապալումը որոշիչ դեր կատարեց պատերազմի ելքի համար։
- Ջիհադիստների ուժերը երբեք էլ նախատեսված չէին ադրբեջանական հողերը ազատագրելու համար։ Դա ադրբեջանական զորքերի առաջադրանքն էր։ Ջիհադիստների ուժերը հայկական հրետանուն շեղելու համար էին, որն էլ ակտիվանալով հայտնաբերվեց ու ոչնչացվեց։
5․Հրադադար՝ պարտությունից հետո: Բավական շատ քննարկումներ են ծավալվել, որ Հայաստանի վարչապետը չպիտի հրադադարի/կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեր։ Դա այսպես ասած, սիրողական մակարդակ է, քանի որ բոլոր նրանք, ովքեր եղել են Շուշիում կամ կարդացել են 1990-ականների պատերազմի մասին, շատ լավ գիտեն, որ Շուշիի բարձունքները գրավելուց հետո Ստեփանակերտն անհնար է պաշպանել նույնիսկ միջին ու փոքր տրամաչափի հրետանուց։ Առանց օդային օժանդակության ու ճանապարհից կտրված Ստեփանակերտում (այն Շուշիի մոտով է անցնում) մարդիկ նստած էին միանգամայն թևատված վիճակում։ Նախագահ Ջ․ Ֆ․ Քենեդին «Խոզերի ծովածոցից» հետո ասել է․ «Հաղթանակը 100 հայր ունի, իսկ պարտությունը՝ որբ է»։
6․Հետևանքներ ու մատնացույց: Եվ ի՞նչ հիմա։ Թուրքերը առաջին համաշխարհայինում պարտությունից հետո՝ 1918թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրեցին Մուդրոսի զինադադարը։ Դրանից հետո անկախության համար մղած թուրքերի պատերազմում Թուրքական Հանրապետությունը հռչակվեց 1923թ․ հոկտեմբերի 29-ին (ընդամենը հինգ տարի հետո)։ Ադրբեջանցիները պարտվեցին Արցախյան պատերազմում 1994թ․ մայիսի 14-ին։ Նրանց անհրաժեշտ եղավ մինչև 2020թ․-ը, որպեսզի 2020թ․ նոյեմբերին հետ բերեն կորցրած հողերի մի մասը։ Իսկ ի՞նչ են անելու հայերը։
Վերջաբանում տանք այն նույն հարցը, որով և սկսել էինք՝ արդյո՞ք 2020թ․ պատերազմը կատարյալ փոթորիկ էր, թե շախմատային մատ։ Հավանաբար և՛ մեկը, և՛ մյուսը։ Թվում է ՝ երկուսն էլ նման են Վիեննայի դիագրամի, որի վրա տեղադրված են 2 գծեր` փոխադարձ մեծ հատումով:
Իմ երկու սենթը – Պատերազմում՝ Բանաձև, Պարտությունում՝ Անհնազանդություն, Հաղթանակում՝ Մեծահոգություն, Խաղաղության մեջ՝ Բարի կամք։