ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստան-Թուրքիա Հարաբերություններ

Այսօր կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընթացք կամ դրան միտված գործունեություններ, բայց դա պետք չէ շփոթել հայ թուրքական հաշտեցման հետ:

Նազարեթ Բերբերյան

1in.am-ը զրուցել է Դրօշակ թերթի նախկին խմբագիր Նազարեթ Բերբերյանի հետ: Զրույցի ընթացքում Նազարեթ Բերբերյանը մի շարք ուշագրավ դիտարկումներ է կատարել ընդհանուր տեղի ունեցող իրադարձություններին և մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:


Նազարեթ Բերբերյան ամենից առաջ հստակ ընդգծել է, որ այս պայմաններում Թուրքիան պետք է տեսնի, որ գործ ունի ոչ թե հայաստանցիների հետ միայն, կամ ամերիկահայերի, ռուսահայերի, լիբանանանահայերի, այլ հայ ժողովրդի: Թուրքիան պետք է հասկանա, որ խոսքը գնում է ողջ հայության մասին, այլ ոչ թե նրա մի փոքրհատվածի: Պատասխանատվությունը ոչ թե պետք է դնել հայ ժողովրդի մի փոքր մասի վրա, այլ համընդհանուր ջանքերով ողջ հայ ժողովուրդը պիտի ինքը վերցնի այդ պատասխանատվությունը:

Շարունակելով, Նազարեթ Բերբերյանը նաև մի կարևոր դիտարկում արեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տարանջատելով հայ-թուրքական հաշտեցումից: Այսօր կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընթացք կամ դրան միտված գործունեություններ, բայց դա պետք չէ շփոթել հայ-թուրքական հաշտեցման հետ: Մի բան է ՀՀ-Թուրքիա հարաբերությունը, մեկ այլ բան է հայեր-թուրքեր հաշտեցումը։ Պետք չէ դրանք շփոթել իրար հետ: Ինչպես նաև ՀՀ պաշտոնական հարաբերությունները պաշտոնական Թուրքիայի հետ, չի նշանակում հաշտեցում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետ:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ըստ էությամբ չեն էլ ընդհատվել և այսօր արդեն ժամանակն է, որ դրանք պաշտոնական ու կարգավորված բնույթ ստանան: Ոչ ոքի ձեռնտու չէ, որ հայ ժողովուրդն իր ժառանգությունն իրացնի, թարմացնի և հստակ քայլերով իրականացնի ժամանակակից աշխարհում: Բոլորն էլ փորձում են այդ հարցն այն ընթացքով տանել, որ իրենց շահերին օգուտ լինի: Հայ ժողովուրդը պիտի կարողանա խուսափել այդ մանիպուլյացիաներից:

Մենք պետք է հասկանանք, որ 10 տարի, 20 տարի առաջ այս հարցերը եղել են համաշխարհային իրադարձության կարևոր երևույթներից մեկը և դրանք դեռևս ավարտված չեն: Հայաստանը և՛ պիտիստիպված լինի Ադրբեջանին ստիպել որ վերջինս չկորցնի չափի զգացումը, Թուրքիայի հետ փորձել հարաբերություն հաստատել և միաժամանակ նաև չնահանջել պահանջատիրությունից:

Տեսանյութն ամբողջությամբ՝ YouTube.com:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *