Երբ ընդդիմությունն ասում է, որ Հայաստան են փրկում, Արցախ են փրկում, ապա ի՞նչն են փրկում, ինչպե՞ս են փրկում: Ոչ մի ծրագիր ու պլան չկա: Ոչ մի հիմնահարց չեն դնում, որ գոնե երրորդ կողմը հասկանա, թե ինչի համար են արվում այդ ցույցերը։
Արամ Սարգսյան
Պետրոս Ղազարյանի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանն իր ելույթի հենց սկզբում նշեց, որ սա ժողովրդական շարժում չէ՝ թե՛ իր տրամաբանությամբ, թե՛ իր քանակով ու սկզբուքներով: Եթե իրենք Արցախ են ուզում փրկել, ինչպես հայտարարում են, ապա ինչպե՞ս են պատրաստվում այդ անել: Իր կարծիքով Արցախ փրկել, նշանակում է գնալ էնտեղ ապրել: Քանի դեռ Արցախում հայ կա, ուրեմն Արցախը հայկական է: Իրենք բավական ուժեղ մարդիկ են, լուրջ ռեսուրսներ ունեն, եթե իրոք ուզում են ինչ որ կերպ օժանդակել Արցախին, ապա թող գնան Արցախ, էնտեղ ներդրումներ անեն, օգտագործեն իրենց ֆինանսական ռեսուրները, թե չէ Երևանի կենտրոնում փողոց փակելով ոչ մի կերպ չես նպաստում Արցախի փրկությանը:
Հայաստանը կամ Արցախը փրկելու համար համաժողովրդական, համահայկական հավաք է պետք, ոչ միայն այստեղի, այլև ողջ աշխարհի հայերի մասնակցությամբ, ոչ թե 12.000 մարդկանցով: Իրենք իրենց բնույթով հենց հակաժողովրդական ու հակադեմոկրատական են:
Իսկ այն, որ ասում են, թե իրենց հավաքները խաղաղ են, իսկ ոստիկանները բիրտ ուժեր են կիրառում, Քոչարյանն ինքը շատ լավ գիտե, թե բիրտ ուժը որն է: Բիրտը Արտակ Զեյնալյանին հրել, հենակներից գցելն էր, մարդկանց կուսակցական շտաբից առևանգելն ու շաբաթներով պահնելն էր ու էլի շատ բաներ, այնպես, որ բիրտ ուժ կիրառելու մասին իրենք չէ, որ պիտի խոսեն: Այո՛, պատահում է, որ ոստիկանն էլ համբերությունից դուրս գա, մանավանդ, որ անընդհատ վեճեր են հրահրում ու հայհոյում: Ու հենց այն նույն ոստիկանությանը, որը ևս կռվում էր Արցախում:
Իրենք իրավուքն չունեն փողոց փակել, դիա բարոյական իրավունքը չունեն: Արամ Սարգսյանն ասաց, որ միջպետական ճանապարհ փակելը լավ կլիներ քրեականացվեր:
Երբ ընդդիմությունն ասում է, որ Հայաստան են փրկում, Արցախ են փրկում, ապա ի՞նչն են փրկում, ինչպե՞ս են փրկում: Ոչ մի ծրագիր ու պլան չկա: Ոչ մի հիմնահարց չեն դնում, որ գոնե երրորդ կողմը հասկանա, թե ինչի համար են արվում այդ ցույցերը:
Ասում են, որ կանխում են թրքությունը: Ինչպե՞ս: Իսկ այդ ո՞վ է, որ կողմ է թրքությանը: Եթե իրենք եկան, չեն բանակցելո՞ւ: Մոռացե՞լ են, որ հենց իրենք էին բանակցում թուրքերի հետ, ընդ որում առանց նախապայմանների: Այդ ինչպե՞ս եղավ, որ երբ իրենք են բանակցում թուրքերի հետ ուրեմն հայրենասեր են, իսկ եթե ուրիշները, ապա դավաճան են:
Կրիտիկական զանգված չկա փողոցում, դրա համար էլ բախումների են տանում: Դրանով Հայաստան չես կառուցի: Հիմա մեզ համերաշխություն է պետք, իսկ այն ինչ իրենք են անում, թշնամական միջավայրի խորացում է:
Ու եթե նույնիսկ իրենք հեռացրին Փաշինյանին, ապա ո՞վ է երաշխավորելու որ իրենց ժամանակավոր կառավարությանը ինչ որ մեկը բանի տեղ կդնի, որ հետները կխոսեն, կբանակցեն: Իրենք չեն կարողանում ընտրություններով գալ, դրա համար էլ այսպես են իրենց պահում: Իրենք այս երկրում ամենից լավ ապրողներն են, ի՞նչ են փրկում:
20 տարի եղել են կառավարիչներ: Փոխանակ բանակ ու տնտեսություն կառուցելու, հարստացել են ու հույսները դրել ռուսի վրա:
Ամբողջական տեսանյութը՝