Հայաստան

ՀՅԴ-ի Կրեմլյան Քաղաքականությունը


Հիմա սպասել, որ այդ նույն մասսաները կգնան պաշտպանելու այն մարդկանց, ովքեր այսքան տարի թալանել և զրկել են իրենց և որոնց հասարակությունը մեծ ուրախությամբ մերժեց 2018-ին, ծիծաղելի է: 

Նազարեթ Բերբերյան

1inAM-ի հյուրն է ՀՅԴ շարքերից հեռացված, ՀՅԴ «Ազդակ» և «Դրոշակ» պարբերականների նախկին գլխավոր խմբագիր Նազարեթ Բերբերյանը:

Զրույցի ընթացքում Նազարեթ Բերբերյանը խորը մտահոգություն է հայտնել ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, դրանք բնորոշելով ոչ թե հայրենիքի փրկության շարժում, այլ անհատ անձերի կողմից կազմակերպված, ետին պլաններ ունեցող անհատական նախագծեր:

Խոսելով այդ մասին Ն. Բերբերյանն ասաց, որ կազմակերպիչները իրենք էլ տեսնում են, որ մարդիկ իրենց նկատմամբ բացասաբար վերաբերմունք ունեն, չեն ուզում և չեն միանում շարժումներին, չեն աջակցում, որովհետև լավ ճանաչում են այդ ամենի կազմակերպիչներին, տեսել են նրանց գործունեությունը: 2018-ը հենց դրա ապացույցն էր: Ն. Բերբերյանի խոսքերով Նիկոլ Փաշինյանի հիմնական արժեքն այն էր, որ նա գլխավորեց համաժողովրդական ցանկություն, գնաց պայքարի առաջօին գծում, բայց այդ ամենը զրո կլիներ առանց լայն մասսաներին, առանց հարյուր հազարավոր մարդկանց աջակցության: Եվ հիմա սպասել, որ այդ նույն մասսաները կգնան պաշտպանելու այն մարդկանց, ովքեր այսքան տարի թալանել և զրկել են իրենց և որոնց հասարակությունը մեծ ուրախությամբ մերժեց 2018-ին, ծիծաղելի է: Ռ. Քոչարյանը ի՞նչ միջոցներով է միլիարդատեր դարձել և նման ունեցվածք կուտակել հենց 1996թ. սկսած, երբ Արցախի նախագահն էր:

Ի պատասխան այն հարցին, թե այդ ինչպես պատահեց, որ սփյուռքում գործող բազմաթիվ կառույցներ և մասնավորապես Սփյուռքում և Հայաստանում գործունեություն ծավալող ՀՅԴ-ն, որ այսքան տարի երբեք չի ընդվզել բազմաթիվ ապօրինությունների դեմ, որ կատարվել են Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի օրոք, հիմա նման ջերմեռանդությամբ պաշտպանում է նրանց ու նույնիսկ հայտարարում, որ ինքը խոսում է ժողովրդի ու սփյուռքի անունից, Ն. Բերբերյանն առաջարկեց, որ մարդիկ Սփյուռքում հարցնեն, թե ով է օրինակ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, թող հարցնեն նրա՝ Բյուրոյի ներկայացուցիչ լինելու մասին ու մարդիկ կզարմանա, կհարցնեն, թե ինչ կապ ունի ՀՅԴ-ն Խաչատուրյանի հետ, կամ ինչ կապ ունի Խաչատուրյանը ՀՅԴ հետ:

Ն. Բերբերյանն ասաց, որ ՀՅԴ-ն հայ ժողովրդի անունից մանդատ ստացել էր իր ազգային գործունեության շնորհիվ, երբ նրա մարտիկները հերոսաբար կռվում էին ցարի ու սուլթանի դեմ, երբ Դաշնակցությունը աշխատում էր ի սպաս հայ ժողովրդի: Նրա մանդատիր իր հայապահպան գործունությունն էր: Բայց քանի գալիս ես մեր օրեր, այնքան տեսնում ես, որ այլասերվածությունը գնալով մեծացել և գրեթե կուլ է տվել կուսակցությանը: Այսօր ՀՅԴ-ն պարզապես Ռ. Քոչարյանին է պաշտում ու դրանով իսկ հեռացել է իր ազգային և սոցիալիստական գաղափարախոսությունից:

Ն. Բերբերյանն անդրադարձավ նաև, որ 1991թ. սկսած թալանի ու բռնատիրական մթնոլորտի հետևանքով տառապած հասարակությունը չկարողացավ դառնալ քաղաքացիական հասարակություն և չկարողացավ ձևավորել նաև քաղաքացիական հասարակության քաղաքական մշակույթ և այդ իսկ պատճառով էլ պայքարը մշտապես եղավ ու ընթացավ անհատ անձերի մեջ: Ու հիմա էլ ժողովրդի տառապանքների մեծ մասի հեղինակ մի քանի անձ ցանկանում են նորից իշխանության գալ, մինչդեռ կառավարման ու ղեկավարման համար ոչ թե անձեր են պետք այլ գաղափարական կուսակցություններ և խմբեր, որոնք մաքուր անցյալ և մաքուր ներկա ունեն, պղծված չեն հանցավոր գործունեությամբ և ունեն զարգացման ու պետական նպատակների հստակ ու գիտակցված ուղի: Անձերի պայքարը միշտ էլ պարտվող պայքար է: Ու հենց այդպես էլ անձերի միջոցով է Ռուսաստանն իր կրեմլյան շահերը փաթաթել մեր վզին: Լինի ցարը, թե Լենինը: Կրեմլը փոխել է իր անունը, գույնը, բայց գործողությունները միշտ էլ նույնն են մնացել ու նորանկախ հայաստանում էլ հենց այդ քաջ ծանոթ մի քանի անձինք եղել են Կրեմլի կամակատարն ու շահերի սպասարկողը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *