Ընդդիմությունը սպառվել է, վերջացել: Այդ իսկ պատճառով էլ գլոբալ ատելության ֆոնին հնարավոր են նաև ծայրահեղական գործողությունների տրամաբանություն: Նորիկյանը նշեց, որ ընդդիմադիրների մեջ կան խմբեր ու անհատներ, որոնք չեն հրաժարվի ահաբեկչությամբ իշխանության գալու:
Նորայր Նորիկյան
Factor.TV-ի հյուրն է «Արդար Հայաստան» կուսաակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, առանձնահատուկ կերպով՝ վերջին մեկուկես ամսվա ընդդիմադիր ցույցերին ու ելույթներին: Նորայր Նորիկյանն ասաց, որ առանձնահատուկ կերպով շնորհակալություն է ուզում հայտնել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին, քանի որ վերջիններս իրենց անօգուտ ցույցերով այնպես սպառեցին իրենց, որ հանրության միջից ընդհանրապես դուրս եկավ, որ իրենց կարելի է վախեցնել Նիկոլ Փաշինյանով: Միաժամանակ նաև իրենք իրենց ձևով փշրեցին այն առասպելները, որ նախկին նախագահները տիրապետում են անսահմանափակ ռեսուրների և կարող են միավորվելով վերջ տալ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Նրանք չկարողացան այդ անել, և նույնիսկ իրենք իրենց մեջ խնդիրներ ունեն:
Նորիկյանն ասաց, որ հայ քաղաքական միտքն ի վերջո պիտի կարողանա ձերբազատվել նախկին-ներկա խնդիրներից ու կարողանա լեգիտիմ ընտրություններով հեռացնել և՛ Նիկոլ Փաշինյանին և ներկայիս ընդդիմադիրներին: Որովհետև եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը փորձի Սերժ Սարգսյանի նման իշխանության մոնոպոլիա անել, դրանով իսկ կստորագրի սեփական ինքնաոչնչացման դատավճռի առաջ, քանի որ իր գլխավոր «բրենդը» ժողովրդավարությունն է: Նա մի հետաքրքիր միտք արտահայտեց, ըստ որի 2018թ. ժողովուրդը ոչ թե իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, այլ «լարեց» Սերժ Սարգսյանին, ու եթե հիմա Նիկոլ Փաշինյանը որոշի նման սխալ գործել, ապա ժողովուրդը նրան ևս կհեռացնի, ընդ որում այդժամ նաև արդարացված կլինի փողոցային պայքարը, ոչ թե այս օրերի նման: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների պահանջով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացրեց, ընդդիմությունը մտավ ԱԺ, բայց սենյակները փակել գնացել փողոցում ցույցեր են անում: Ընդդիմությունը սպառվել է, վերջացել: Այդ իսկ պատճառով էլ գլոբալ ատելության ֆոնին հնարավոր են նաև ծայրահեղական գործողությունների տրամաբանություն: Նորիկյանը նշեց, որ ընդդիմադիրների մեջ կան խմբեր ու անհատներ, որոնք չեն հրաժարվի ահաբեկչությամբ իշխանության գալու: Այդ փորձը մենք արդեն մեկ անգամ տեսել ենք: Այս ամենը հարված է պետության անվտանգությանը: Սա արդեն խաղաղ ցույց չէ: Եվ այս վիճակում էլ սպառնում են, սադրանքներ են հրահրում ու սպառնում, որ ով մեզ հետ չէ, ուրեմն մեր դեմ է: Նման մարգինալացված ուժերը տեղ չունեն ու չեն էլ ունենալու:
Նորիկյանն անդրադարձաավ ևս մեկ կարևոր խնդրի՝ Արցախի հարցին: Նա շեշտեց, որ ոչ մի քաղաքական ուժ չպիտի Արցախի հարցը շահարկի իշխանության հասնելու համար: Ոչ ոք այդ իրավունքը չունի և դա պետք է նույնիսկ քրեականացնել: Իսկ հիմա ընդդիմությունը հենց Արցախի հարցն է շահարկում: Վերջին ժամանակներում ընդդիմության իրական ներկայացուցիչները ոչ մի հանրային ելույթներ չեն ունենում: Դրա փոխարենը նրանք գնում Չեռնոգորիայի նախագահի այցն են խանգարում, գոռգոռում: Այդքան մտահոգ են, թող գնան ՌԴ-ին դիմեն, ՀԱՊԿ-ին դիմեն, այլ ոչ թե անհասկանալիորեն գնան Մոնտենեգրոյի ներկայացուցչին խանգարեն: Իմաստը ո՞րն է: Գնում ՌԴ ՊետԴումայի նախագահին գաղտնի բողոքում են իշխանությունից: Սեփական իշխանությունից բողոքում են օտար երկրի ներկայացուցչին: Սա հենց հինգերորդ շարասյան պահվածք է: Այլապես թող գնան ու Ռուսաստանին էլ բողոք ներկայացնեն: Չեն անում, որովհետև հրահանգ չունեն:
Նորիկյանը նաև շատ բարդ հարց բարձրացրեց մի կարևոր հարց: Մենք չենք կարող Եվրոպա-Ռուսաստան հակամարտության շրջանակներում լինել միակողմանի: Մենք պիտի այս գլոբալ խաղում կարողանանք գտնել նրբությունները:
Եվս մի կարևոր հարց: Եթե նույնիսկ Արցախի անկախությունը ճանաչվի, հայ-ադրբեջանական հարցերը լուծվելո՞ւ են:
Ամբողջական տեսանյութը՝