Հայաստան

Հիմա Հերթն Ընդիմությանն Է

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության աջակցությունը Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոսով՝ 2019 թվականի համեմատ կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի՝ Արցախի բյուջեի 73 տոկոսըվճարել է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը, և 2021 թվականին Հայաստանի կառավարության աջակցությունն Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն: Այսինքն՝ 2021 թվականին միայն Հայաստանի աջակցության մասը Արցախին եղել է ավելի շատ, քան 2019 թվականին Արցախի ամբողջ բյուջեն միասին վերցրած:

Հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ ընդհանրական անդրադարձ կատարեց նաև արցախյան հարցին, այդ հարցի մասին եղած տեղեկատվությանը, մեկնաբանությանն ու քաղաքական վերաբերմունքին:

Փաշինյանը խոսել է ՀՀ կողմից Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունների մասին, նշելով, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն աշխատում է ծավալների մեծացման ուղղությամբ: Մեջբերում վարչապետի ելույթից. «2021-2022 թվականներին Արցախի բյուջեն հասել էաննախադեպ մեծության, և Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության: Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչ պատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած: Այս գումարից 57.8 մլրդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել: 2021 թվականին արդեն Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարածգումարն է:

Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմականորենամենաբարձրն է եղել: Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չիունեցել, և Հայաստանի Հանրապետությունըերբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության աջակցությունը Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոսով՝ 2019 թվականի համեմատ կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախիբյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի՝ Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և 2021 թվականին Հայաստանի կառավարության աջակցությունն Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն: Այսինքն՝2021 թվականին միայն Հայաստանի աջակցության մասը Արցախին եղել է ավելիշատ, քան 2019 թվականին Արցախի ամբողջ բյուջեն միասին վերցրած»:

Դրանից բացի վարչապետն անդրադարձավ նաև բանակցային գործընթացներին և այն մեղադրանքներին, որ քաղաքական ընդդիմությունն ուղղում է իրենց հասցեին: Վարչապետի խոսքերով իրենց մեղադրում են բանակցություն տապալելու, Արցախից հրաժարվելու, Արցախը ադրբեջանական համարելու և նմանատիպ այլ մտածողության ու սկզբունքների համար:

Մինչդեռ, ինչպես նշեց Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն երբեք Արցախը չեն դիտել Հայաստանի մաս: Նրանց կողմից հայ հանրության շրջանում շրջանառվող «ոչ մի թիզականությունը» երբեք չի արտահայտվել միջազգային բանակցություններում: Նրանք իրենք են հրաժարվել Արցախի անկախությունից ու դերից, երբ Արցախը դուրս են թողել բանակցությունից 1998թ, երբ 2010թ. իրենց կողմից ճանաչված ՀՀ սահմաններն առնչվել են, ոչ թե Արցախի, այլ Ադրբեջանի հետ, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ բանակցությունները փակուղի են մտել: 

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ 1988-2018թ. բանակցությունների ընթացքում երբեք և ոչ մի տեղ նախկին իշխանությունները Արցախի կարգավիճակ չեն քննարկել: Նրանք միշտ Արցախը բանակցային տրամաբանությամբ համարել են Ադրբեջանի մի մաս: Վարչապետը մեջբերում արեց, ըստ որի 1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այնժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված այսպես կոչված «Ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է՝ մեջբերում եմ – «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում» – մեջբերման ավարտ:

Այս և նմանատիպ մի քանի հիշատակություններից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ մի բան էլ զարմանում են, թե ինչպես է ՔՊ-ն ընտրություններում հաղթել:

Նախորդ իշխանության տարիների 2013-2015-ին Ադրբեջանի կողմից 80 հազարից ավել անգամ խախտվել է հրադադարը: Դա խաղաղությո՞ւն էր: Այդ տարիների ընթացքում թշնամու կողմից հազարավոր հայ զինվորներ են զոհվել սահմանին: Դա խաղաղությո՞ւն էր:

Վարչապետն ընդգծեց, որ այսօր իրենց ադրբեջանամետության մեջ են մեղադրում այն ուժերը, որոնք իրենք են բոլոր հնարավոր ձևերով Արցախը միջազգային մակարդակներում համարել Ադրբեջանի մաս: Նա նաև անդրադարձավ այն բանին, որ այս տարիների ընթացքում կաշառակերությունը, գողությունը, հանցավոր տրամաբանությունը, թալանը եղել են ՀՀ ամենօրյա կյանքի անբաժանելի հատվածներ և այդ ամենով զբաղված ուժերը այսօր փորձում են մեղքը բարդել իրենց վրա:

Նիկոլ Փաշինյանն այն համոզումն արտահայտեց, որ խաղաղությունը, դե յուրե հաստատտված համապարփակ խաղաղությունն է, որ պիտի լուծվի երկուստեք և հնարավորություն տրվի Հայաստանին ի վերջո խաղաղ զարգանալու:

Փաշինյանն ընդգծեց, որ այդ խաղաղությունը ոչ թե մուրալով է ձեռք բերվում ու ՀՀ շահերի հաշվին, այլ ողջ աշխարհի կողմից ճանաչված ու պարտադրված սկզբուքների, այն նույն սկզբուքների, որոնք հարգել և ընդունել են նաև իրենց մեղադրող այսօրվա ընդդիմադիրները:

Հետաքրքիր կլիներ այս հարցով լսել ընդդիմության հակադարձումն ու կարծիքը, թե ինչպես կմեկանաբանեին այդ ամենը, հատկապես, որ իրենք Արցախը բանակցություններում համարել են Ադրբեջանական, միշտ էլ բանակցել են այդ տրամաբանությամբ, բայց հայկական հասարակությանը ուրիշ բան են ասել: Հետաքրքիր կլիներ նաև լսել նրանց պարզաբանումները բանակցություններում իրենց բռնած դիրքի և կեցվածքի մասին: Քանի որ այսօր և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը մեղադրում են միմյանց նույն հարցով, թերևս ավելի հրատապ է դառնում, որ ընդդիմությունը փորձի նույնքան փաստական հակադարձումներ անել  իրենց վերաբերող այն տարեթվերին և ստորագրություններին, որ ներկայացրեց Փաշինյանը:

Ամբողջական նյութը՝

https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/06/15/Nikol-Pashinyan-Speech/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *