Հայաստան

Հայաստանն Ու Թուրք-Ադրբեջանական Կծիկը

Այս պահին թուրք-ադրբեջանական գործողությունների համատեղումը նպատական ունի ճնշում գործադրել հայկական կողմի վրա, տպավորություն ստեղծել, որ հայերը չեն կատարում խաղաղության կնքման իրենց մասի պարտավորությունները:

Ստյոպա Սաֆարյան

«Լուրերի» հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Հայաստանն այսօր մի քանի կարևոր խնդիրներ ունի, որոնցից են Արցախի և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերը: Այս իրավիճակում նկատելի է, թե ինչպես է Թուրքիան փորձում համատեղել իր գործողություններն Ադրբեջանի հետ:

Ինչպես նկատեց Սաֆարյանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը փորձում են իրենց գործողությունները միավորելով կրկին հաստատել ավելի վաղ իրենց կողմից արտահայտված «մեկ ազգ երկու պետություն» սկզբունքը և ամենևին զարմանալի չէ, որ Անկարան ամեն ինչ անում է ցույց տալու համար Բաքվին, որ իրենք չեն մոռացել ադրբեջանական խնդիրները, տեղյակ են, զբաղվում են այդ ամենով: 

Այս պահին թուրք-ադրբեջանական գործողությունների համատեղումը նպատական ունի ճնշում գործադրել հայկական կողմի վրա, տպավորություն ստեղծել, որ հայերը չեն կատարում խաղաղության կնքման իրենց մասի պարտավորությունները: Դրանից հետո նրանք արդեն դիտարկում են իրենց ցանկություններին ռազմական եղանակով հասնելու տարբերակները: 2020թ. պատերազմը հատկապես ադրբեջանցիների մեջ ամրապնդել է հարցերին ռազմական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը: Այն, որ Թուրքիան բոլոր դեպքերում կանգնած է ադրբեջանցիների թիկունքին, դա արտահայտվել է ոչ միայն 2020թ. այլև արցախյան առաջին պատերազմի ու ընդհանրապես ողջ բանակցային գործընթացի ժամանակ:

Ալիևը դեռ պատերազմից առաջ էլ մի տեսակ անհասկանալի հարցազրույց էր տվել, որում ոչ բառացի, բայց ըստ էության հայտարարում էր բանակցային գործընթացներից դուր գալու և ռազմական ճանապարհն ընտրելու մասին:

Ալիևը 2021թ. իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ինքը գիտի հաջողության բանաձևը և նաև այն, թե ինչ անել, եթե չաշխատի տարբերակ Ա-ն, տարբերակ Բ-ն, կամ տարբերակ Գ-ն:

Թուրքերն ու ադրբեջանցիները հասկանում են, որ հիմա միջազգային իրավունքն ու միջազգային կառույցները շատ ուժեղ չեն, որ այս պահին աշխարհում քաղաքական բարդակ է տիրում և նրանք փորձում են օգտվել այդ վիճակից այնքան ինչքան հնարավոր է՝ նախ ճնշումների և ապա, լավ պահ գտնելու դեպքում՝ ռազմական միջամտության:

Ստյոպա Սաֆարյանը համաձայնվեց այն տեսակետի հետ, որ Թուրքիան շատ ավելի հստակորեն կսկսի գորել նախագահական ընտրություններից հետո: Էրդողանը հիմա հասկանում է, որ իր քաղաքականության այլևս շատ վստահելի չէ արևմուտքի համար: Նույնիսկ շանսեր կան, որ Էրդողանը չի վերընտրվի: Ամեն դեպքում Թուրքիան հիմա իրեն ավելի զգույշ է պահում, քանի որ արտաքին ու ներքին ճակատագրի շուրջ տեղի ունեցող փոփոխություններ կարող են արձանագրվել նախագահական ընտրություններից հետո:

Ինչ վերաբերում է հայկական կողմի պահվածքին, ապա Սաֆարյանն այն տեսակետը զարգացրեց, որ հայկական իշխանությունները փորձում են զգույշ լինել և բոլոր խնդիրները մեկ զամբյուղում չտեղավորել, քանի որ ամեն խնդիր լուծման իր տարբերակն ու ձևն ունի: Հայաստանը փորձում է քիչ քիչ քանդել ադրբեջանական կծիկը:

Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թուրք-ադրբեջանական միացյալ ցանկությունները ևս չտեղավորվեն նույն սկզբունքի մեջ, քանի որ նրանք փորձում են ամեն կերպ փոխադարձ պարտավորություններն իրար հակադրել և դրանով իսկ նախ ճնշում գործադրել, իսկ հետո նաև փորձել ռազմական լուծում տալ հարցին: Օրինակ այն, որ Բաքուն փորձում է Լաչինի մջանցքը հակադրել զանգեզուրյան միջանցքին, ասելով, որ կտաք միջանցք, կտամ միջանցք, չէ ուրեմն չէ, չնայած իրենք էլ արդեն Շառլ Միշելի մակարդակով հասկացան, որ խոսքը ոչ թե միջանցքի կարգավիճակի մասին է լինելու, այն հսկվող ավտոճանապարհի:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *