Հայաստան

Հայաստանը Ոչ Միայն Հող Է, Այլև Ոգեղեն Արժեք

Ոչ միայն այս ժողովը, այլ ընդհանուր առմամբ ՀՅԴ-ն հարցերին նայում է իր քաղաքական հաշվարկներից ելնելով: 

Նազարեթ Բերբերյան

1inAM-ը տեսակապով զրուցել է նախկին դաշնակցական, «Ազդակ», «Դրօշակ» պարբերականների երկարամյա խմբագիր Նազարեթ Բերբերյանի հետ:

Զրույցի սկզբում հարց է հնչել հոկտեմբերի 28-31-ը Հայաստանում կայանալիք Սփյուռք-Հայաստան համաժողովի մասին:

Ինչպես հայտնի է ՀՅԴ կողմից հրահանգ է իջեցվել շարքերին, որպեսզի դաշնակցականները չմասնակցեն այդ ժողովին: Փորձ արվեց հասկանալու դրա նպատակն ու հիմքերն ընդհանրապես:

Նազարեթ Բերբերյանն ասաց, որ հարցին կարող է նայել ընդհանուր տեսանկյունից, քանի որ մի քանի տարի է, ինչ շարքերում չի: Կարող է ասել այն, որ ոչ միայն այս ժողովը, այլ ընդհանուր առմամբ ՀՅԴ-ն հարցերին նայում է իր քաղաքական հաշվարկներից ելնելով: Այսինքն, թե ինչքանով է որևէ երևույթ տեղավորվում ՀՅԴ քաղաքական պահանջներին ու համաժողովին չմասնակցելը ևս մտնում է  ՀՅԴ քաղաքական նկրտումների պրիզմայի մեջ: Այստեղ հարցը ոչ թե պետական-ազգայինն է, այլ հենց այդ քաղաքական հետաքրքրությունների շրջանը: Վերջին տարիների ՀՅԴ գործունեության ընդհանուր տրամաբանությունն այդ է ենթադրում:

Հաղորդման ընթացքում նաև հարց հնչեց ՀՀ կողմից սփյուռքահայ դաշնակցկան Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուն, ինչպես նաև մի քանի հոգունը ևս, քանի որ ՀՀ կողմից նրանք ճանաչվեցին ոչ ցանկալի անձ: Արդյո՞ք այդ քայլերով ՀՀ իշխանությունները սեպ չեն խրում Հայաստան-Սփյուռք կապերի մեջ:

Նազարեթ Բերբերյանն այս մասին ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչու է այդ արգելքը տարածվում հենց Մուրադ Փափազյանի ու ևս մի քանի հոգու վրա կոնկրետ: Որովհետև այս դեպքում չենք կարող ասել, թե ՀՀ-ը նման վերաբերմունք ունի բոլոր դաշնակցականների նկատմամաբ: Բազմաթիվ այլ դաշնակցականներ ազատ այցելում են Հայաստան: Եվ եթե արգելումը վերաբերվում է կոնկրետ անձի, այդ դեպքում պետք է հասկանալ հենց այդ պատճառը կոնկրետ, ոչ թե դարձնել համընդհանուր նշանակության երևույթ:

Պետք է արձանագրել, որ վարչապետի դեմ Նիդեռլանդներում ցույցեր տեղի ունեցան և արդյո՞ք այդ ևս պետք է համարել Մուրադի և մյուսների նկատմամաբ կիրառված արգելքի հետևանք:

Նազարեթե Բերբերյանն այս հարցին պատասխանեց, որ ցույցերը նոր բան չեն ու դեռևս 2019թ. ՀՅԴ բյուրոն հայտարարեց, որ մի քանի տարուց տուն են ուղարկելու այս իշխանություններին: Նրանք իրենց քաղաքականությունը կառուցում են անձամբ վարչապետի դեմ ևս: Նրանք ցանկանում են ստանալ վարչապետի գլուխը՝ չհասկանալով, որ վերջին ընտրություննեում ժողովուրդը մերժեց այդ ցանկությունը:

Նազարեթ Բերբերյանն ընդհանուր առմամաբ խորը մտահոգություն հայտնեց, որ աշխարհաքաղաքական այս վայրիվերումների ընթացքում մենք ոչ թե փորձում ենք լրջանալ, համախմբվել մեկ դրոշի ու նպատակի շուրջ, այլ շատ շատ հարցեր կուսակցականացվում են և իջեցվում շատ ավելի ցածր մակարդակի:

Ընդհանրապես ՀՅԴ կողմից վարչապետի հրաժարական պահանջելը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքականությունը մշտապես այդ վիճակում է եղել: Մշտապես որևէ քաղաքական ուժ տվյալ պահի ղեկավարի հրաժարականն է պահանջել:

Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանին վերաբերվող հարցերում նաև սփյուռքահայերը որոշելու իրավունք պիտի ունենան, թե միայն ՀՀ քաղաքացիները, Նազարեթ Բերբերյանն ասաց, որ Հայաստանը ոչ միայն հողային տարածք է, այլև ոգեղեն երևույթ, իսկ այդ ոգեղեն երևույթը բոլոր հայերինն է: 

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *