Հայաստան

Ռուսական Ճիրաններից Ազատվելու Շանս

Հիմա Հայաստանն այլևս զենք չի ստանում Ռուսաստանից: Ռուսները փողը վերցրել են, բայց զենքը չեն տալիս, փողն էլ չեն վերադարձնում: Հայասատանը որևէ խնդիր չունի ուրիշից ձեռք բերելու այն ինչ իրեն պետք է: Ռուսները ի՞նչ կարող են անել: Արգելե՞լ հայերին զենք գնել ուրիշից: Այդ դեպքում հայերը հո չեն կարող ասել, որ դե լավ, եթե դուք զենք չեք տալիս, մենք լուռ կնստենք, կսպասենք մինչև գան մեզ վերջնականապես կոտորեն ու մենք վերջապես ազատվենք բոլոր ցավերից:

Հովսեփ Խուրշուդյան

Factor TV-ի հյուրն է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Զրույցի ընթացքում շոշափվել են ՀՀ ՊՆ այցելությունը ՄԻացյալ նահանգներ, հայ-արևմտյան հնարավոր զինական կապերը ՀՀ եվրաինտեգրման հնարավորությունները:

Հաղորդման սկզբում նշվեց, որ Շառլ Միշելի կողմից ՀՀ-ն հրավիրվել է ոչ պաշտոնական համաժողովի հոկտեմբերին: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ուրեմն ինչ որ դրական բան այնուամենայնիվ ու Հայաստանը պետք է չմերժի այդ հրավերը, հակառակ դեպքում բավական անհարմար իրավիճակում կհայտնվի, իսկ այդ հրավերն ինքն իրենով նշանակում է Հայաստանի հետ եվրոպացիների աշխատելու պատրաստակամության մասին:

Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ նաև ՀՀ Պն աշխատանքային այցին ԱՄՆ և բնութագրեց այդ գործընթացը որպես ռուսական ազդեցությունից անկախացման գործընթացի սկիզբ: Իսկ այդ գործում արևմուտքի աջակցությունը պարտադիր է, քանի որ մենք ռուսից ենք անկախանում, անհնար է առանց արևմուտքի: Իհարկե մենք ևս մեղքի մեր մեծ բաժինն ունենք, որ այս իրավիճակում ենք հայտնվել, բայց դա նաև մեծ չափով ռուսական գործոնի հետևանք է: Իսկ հիմա պետք է ամուր սեղմել արևմուտքի ձեռքն ու հենվել արևմուտքի ուսերին: 

Միաժամանակ խոսվեց նաև այն մասին, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը մասնակցելու է բազմաբևեռ աշխարհում ընթացող թեմայով հավաքին, որին նաև մասնակցում են Չինաստանը, Մյանմարը, Մոնղոլիան, Մալազիան, Ռուսաստանը: Արդյո՞ք այդ հավաքին ՀՀ մասնակցությունը տհաճ հետևանքներ չի առաջացնի եվրոպացիների մոտ: 

Հովսեփ Խուրշուրդյանն այն կարծիքին է, որ հիմնական տհաճ պահը կարող է լինել այն, որ այդ հավաքի ժամանակ հավանաբար հերթական հակաարևմտյան կոչերը կհնչեցվեն, բայց մասնակիցները շատ են, կա Չինաստանը, Հնդկաստանը և քիչ է հավանական, որ վետոյի ողջ պատասխանատվությունը հայերի վրա մնա: Հայաստանը հիմա փորձում է եվրոինտեգրվել ու եթե այդ գործը հաջողությամբ պսակելու համար հայկական կողմը ստիպված է ընդունել ինչ որ նահանգապետի, ինչ որ երրորդ աստիճանի պաշտոնյայի,ոչինչ, թող ընդունի և մասնակցի նման ժողովներին: Կարևորը, որ եվրաինտեգրման գործընթացը չդադարի: Արևմուտքը դժվար թե չափից ավելի ծանր տանի այդ ամենը: Իրենք ևս հասկանում են, որ Հայաստանը շատ հարցերում գոնե ձևականորեն ստիպված է պրոռուսական կեցվածք ընդունել:

Հովսեփ խուրշուդյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյո՞ք իրական ու գործնական հետևանքներ կունենան այն գործընթացները, որ հայերը հիմա գնում են ԱՄՆ, Հնդկաստան, փորձում են ինչ որ կերպ համագործակցության եզրեր գտնել և արդյո՞ք ռուսական կողմը չափից ավելի մեծ խանդով չի վերաբերվի այդ ամենին ու խոչընդոտներ չի սկսի: Արդյո՞ք մենք փորձում ենք այնպես անել, որ կոպիտ ասած ռուսները «թասիբի գան» ու պաշտպանեն մեզ:

Խուրշուդյանն առաջին հերթին ընդգծեց այն, որ հիմա Հայաստանն այլևս զենք չի ստանում Ռուսաստանից: Ռուսները փողը վերցերլ են, բայց զենքը չեն տալիս, փողն էլ չեն վերադարձնում: Հայասատանը որևէ խնդիր չունի ուրիշից ձեռք բերելու այն ինչ իրեն պետք է: Ռուսները ի՞նչ կարող են անել: Արգելե՞լ հայերին զենք գնել ուրիշից: Այդ դեպքում հայերը հո չեն կարող ասել, որ դե լավ, եթե դուք զենք չեք տալիս, մենք լուռ կնստենք, կսպասենք մինչև գան մեզ վերջնականապես կոտորեն ու մենք վերջապես ազատվենք բոլոր ցավերից:

Այո Հայաստանը որևէ խնդիր չունի: Մենք դեռևս մնացել ենք ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ում, բայց մենք կարող ենք շարունակել մնալ այնտեղ ու միաժամանակ փոխել մեր ստանդարտները ՆԱՏՕ-ի ստանդարտներով: Այստեղ ևս որևէ խնդիր չկա: Ինչ անենք: Մնանք այն ստանդարտներով, որը մեզ պարտության հասցրե՞ց: Հայաստանը հնարավորություն ունի ռուսներից անկախ զինվելու ու հաշվետվություն չներկայացնելու: Զենք վաճառելը միայն ռազմական հարց չէ, այլ նաև քաղաքական: Ինտեգրում ասվածն էլ միայն ռազմական տեսք չունի: Բացի զենքից կան բազաթիվ ու բազմատեսակ տեխնոլոգիաներ, որոնք օդ ու ջրի նման պետք են մեզ: Զենքի վաճառքը աշխարհաքաղաքական լուրջ խաղ է ու մենք հիմա պիտի հասկանանք տեղի ունեցողի լրջությունն ու քաղաքական կամք ցույց տանք:

Հովսեփ Խուրշուդյանը նաև ասաց, որ եթե ռուսները կարողանան, մեզ կպարտադրեն միջանցքի հարցը, բայց ի վիճակի չեն: Արևմուտքը զսպում է նրանց իհարկե նաև իր շահերից ելնելով:

Խոսելով եվրաինտեգրման մասին, Խուրշուդյանը նշեց, որ մենք ինը տարի ենք կորցրել ԵԱՏՄ մտնելով: Շահել ենք ինչ որ մանր մունր բաներ, բայց կորցրել ենք ամենակարևորը՝ ժամանակը: Սերժ Սարգսյանը հնարավորություն ուներ չկեղծելու ընտրությունները, հայտնելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, բայց նա կեղծեց ընտրությունները և վազեց ռուսների մոտ: Նրանք էլ ասացին, այո, դու կլինես նախագահը: Արդյունքում շարունակվեց երկրի թալանը, նաև կորցրինք ժամանակ, որը կարող էինք ճիշտ կիրառել ու խուսափել այն հեռանկարից, որ նշմարվում էր դեռ հեռավոր 2013-ին: Ռուսները Սերժ Սարգսյանին հո չէին ուտելու եթե նա չկեղծեր ընտրությունները:

Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ նաև Կովկասում ռուսական ներկայության թուլացման հեռանկարին ու Թրամփից հետո ԱՄՆ/Արևմուտք գործողություններին:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *