Հայաստան

Պետական Մտածողություն

Անորոշությունից խուսափումը։ Ինչքան շատ են անորոշությունները, այնքան մեծ են վախերը, այնքան քիչ է նորություններն ընկալել և ընդունելու պատրաստակամությունը, հետևաբար նույնքան թույլ է զարգացման հավանականությունը։

Նուշիկ Միքայելյան

( Իմ նախորդ գրառման շարունակությունը)

?Ամեն ազգ չէ, որ պետություն է և ամեն պետություն չէ, որ ազգ է։

Երբ մտածում եք ձեր պետության իդեալական տարբերակի մասին, դա, ամենայն հավանականությամբ, արտացոլում է ձեր սեփական արժեքները:

Պետության արժեքային համակարգը անհատի՛ արժեքային համակարգի արտացոլումն է, և ուրեմն՝ անհատի՛ կրթությունից է սկսվում պետության հաջողությունը։

?Հաջողված պետություններն ունենում են հաջողության ԿՈՐԻԶԸ հանդիսացող չորս կարևորագույն բաղադրիչներ։

Չզարմանա՛ք?

✅ Տղամարդու առնականությունն ու կանանց կանացիությունը․ արական արժեքներն ընդհանրապես արտացոլում են նվաճումների ցանկությունը, ապագան պլանավորելու կարողությունը, բայց նաև ակնհայտ սպառումը կամ նյութապաշտությունը, մինչդեռ կանացի արժեքներն ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունեն և անանձնական ​​են:

Տղամարդ-կին փոխհարաբերությունը, նրանց արժեքային համակարգերի միաձուլումը, կողմերի դերերի կարևորության փոխադարձ ընկալումը հանդիսանում է տվյալ պետության արժեքային համակարգը սնուցող էակա՛ն տարր։

✅ Անհատականություն- հավաքականություն «կոլեկտիվիզմ». Անհատները հիմնականում հետևում են իրենց սեփական ճանապարհին, մինչդեռ հավաքականությունները ամբողջ խմբի կարիքները հոգալուն միտված են գործում։
Հաջողված պետություններում ընդհանրապես հավաքականության դերակատարումն ավելի՛ կարևորվում է, քան, անհատինը։

✅ Թույլի և ուժեղի ըմբռնումն ու դրանց մեջ առկա տարածությունը։ Ինչքան մեծ է տարածությունը ուժեղի և թույլի միջև (բոլոր ասպարեզներում), այնքան ավելի է մեծանում անհավասարության, անարդարության, հիերարխիայի և ավտորիտարիզմի տարածումն ու այդ երևույթների ընդունելի լինելու աստիճանը։

✅ Անորոշությունից խուսափումը։ Ինչքան շատ են անորոշությունները, այնքան մեծ են վախերը, այնքան քիչ է նորություններն ընկալել և ընդունելու պատրաստակամությունը, հետևաբար նույնքան թույլ է զարգացման հավանականությունը։

☠️ ԱՆՏԻ- ԱՐԺԵՔՆԵՐ

?Մատերիալիզմը
?Հարստության հասնելը համարել գերագույն նվաճում
?Սեռերից որևէ տեսակի թերագնահատումը -ստորադասումը, որն ամենավտանգավորներից է պետության հաջողության տեսանկյունից, որովհետև ստորադասված կողմի անլիարժեքության և վշտի (անուրախության) զգացումը տարածվում է թե՛ տնտեսական, թե՛ բարոյական և թե՛ կրթության զարգացման ոլորտների վրա։

շարունակելի…..

Գրառումը՝ Նուշիկ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *