18.3 C
Yerevan

Միասնություն Հանուն Փրկության

Այսօր ՝մեր թշնա­մի­նե­րի հետ, մեր խնդիրնե­րի լուծումն ու պայքա­րը պետք է լուծվի նույնպես համա­հայկա­կա­նությամբ։

Հրանտ Վարդանյան

Միասնությունը եղել և մնում է ամե­նահզոր և անխորտա­կե­լի ուժը: Եվ այն հատկա­պես ակնա­ռու է, երբ խոսքը գնում է ժողովրդի միասնության մասին: 

Հայոց պատմությունն անվերջ կրկնություն է այն պարզ ու հասա­րակ դասի, որ եթե միասնա­կան է ժողո­վուրդը, ապա նրան հաղթել հնա­րա­վոր չէ, իսկ եթե միասնա­կան չէ, ապա նրա կամքը մեղրա­մո­մի նման դյուրին է: Նման ժողովրդին հեշտ է կոտրելն ու ջնջե­լը, նման ժողո­վուրդը պարզա­պես կարող է այնքան ուժգին պարտվել, որ այլևս ուշքի չգա:

Համա­հայկա­կա­նությունը հայ ժողովրդի դեպքում կարող է դառնալ անխորտա­կե­լի վահան, իսկ ներքին երկպա­ռա­կությունը՝ երաշխա­վորված մահ:

Օրի­նակ Բագրա­տունյաց Հայաստա­նի ժամա­նակ երբ հայկա­կան թագա­վո­րություննե­րը միա­վորվե­ցին, նրանք կարո­ղա­ցան վերջնա­կա­նո­րեն ջարդել արա­բա­կան Սաջյան ամի­րա­յությա­նը, բայց երբ մասնատվե­ցին, ամեն մեկն իր անկախ քաղա­քա­կա­նությունը սկսեց վարել, Բյուզանդիան շատ հեշտ, հատ-հատ կոտրեց նրանց՝ ի  վերջո 1045թ. կործա­նե­լով հայկա­կան թագա­վո­րությունը:

Մեր Ուղին

Միասնությունը նման է այն առա­կին, երբ հայրն իր որդուն մի ճյուղ է տալիս և խնդրում կոտրել այն: Տղան կոտրում է, որից հետո հայրը երեք ճյուղ է տալիս, իսկ հետո հինգ: ԵՐբ տղան ճիգ գործադրե­լով մի կերպ կոտրում է նաև հինգ ճյուղը միա­ժա­մա­նակ, հայրը նրան մի ողջ խուրձ է տալիս: Եթե տղան կարո­ղա­նում էր հատ հատ կոտրել բոլոր ճյուղե­րը, ապա խուրձի դեպքում չի կարո­ղա­նում վնա­սել անգամ մեկը: Այս առա­կը ամե­նաուղիղ ապա­ցույցն է այն բանի, որ միասնա­կա­նությունն անհաղթե­լի է:

Ի վերջո հիշենք հայ մեծ բանաստեղծ Եղի­շե Չարենցի «Պատգամ» գաղտնագրված(կոդավորված) բանաստեղծությունը, որի ամեն տողի երկրորդ տառը կարդա­լով մենք տեսնում ենք մի անո­ղոք պատգամ-ճշմարտություն. «Ով հայ ժողո­վուրդ, քա միակ փրկությունը քո հավա­քա­կան ուժի մեջ է»: Եվ Չարենցը վճա­րեց իր կյանքով, որ համարձակվել էր ժողովրդին հիշեցնել իր ուժի մասին:

Առա­ջարկում ենք ծանո­թա­նալ Հրանտ Վարդանյա­նի «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ՈՒԺԸ» վերնագրով նյութին՝

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ՈՒԺԸ 

Տարի­ներ շարունակ՝չեկիստական գաղա­փա­րա­խո­սությունը լսող դրածոները,չկարողացան երկի­րը բերել նրան,որպեսզի Հայաստանն ու սփյուռքը կարո­ղա­նան ապրել համահայկականությամբ,ամեն բան մնաց դեկլարատիվ,իսկ վերջում կտրվեց։Կտրվեց միանգամից,որովհետև չեկիստա­կան կենտրոնը,որոշեց,որ ՍՍՀՄ‑2 պետք է կառուցեն,կայսրությունը փրկե­լու համար,իսկ սփյուռքը չէր երա­զում դրա մասին,չէր կարող պատկերացնել,որ հայրե­նի­քը նորից ՍՍՍՀՄ-ում կհայտնվի՝աբսուրդ։ Այսօր կարե­լի է համա­րել տապալված ‚մի անհե­թեթ ծրա­գիր ՍՍՀՄ-2‑ը։

Հետև­ա­բար կարծում եմ,որ համա­հայկա­կա­նությամբ շարժվե­լու ժամա­նակն է, խոչընդոտնե­րը սատկում են։ Համայն հայության պահպանման,զարգացման ճանա­պարհը հայաստա­նա­կենտրոն միասնությունն է,որը շատ կարճ ժամա­նա­կում կհզո­րացնի թե Հայաստանը,թե սփյուռքի ազդե­ցությունն ու դերը՝ համա­հայկա­կա­նության տնտեսվարմանմիասնության, ազգապահպանման,լեզվապահպանման, մշակույթապահպանման,տնտեսվարման գործում։ Այսօր ՝մեր թշնա­մի­նե­րի հետ, մեր խնդիրնե­րի լուծումն ու պայքա­րը պետք է լուծվի նույնպես համա­հայկա­կա­նությամբ։ Պետք է սկսենք մտածել,գործել, համա­հայկա­կան մասշտաբնե­րի հնա­րա­վո­րության չափերով,հասկանալով թե որտեղ ինչ է ցանել հայ մարդը,այսօր մեր բոլոր տեսա­կի ուժե­րի հավա­քե­լու ժամա­նակն է՝կլինի գիտություն,արվեստ,քաղքկանություն,գործարարություն,թե զինվորականություն,ժամանակն է համա­հայկա­կան բերքա­հա­վա­քի լայն առումով,փոխշահավետ միասնականությամբ։Մենք Հազա­րամյակներ շարունակ աշխարհի բոլոր ծայրե­րում սերմ ենք գցել,շատ բաներ փչա­ցել, կորել են,բայց այն ինչը պահպանվել և զարգա­ցել է,մեր հարստությունն է,ոչ միայն նյութա­կան այլ նաև հոգև­որ։

Մենք մեր գանձե­րի տերը պետք է դառնանք համա­հայկա­կա­նությամբ մտա­ծե­լով և ապրե­լով։ 

Հ․Գ․ Մնում է կարո­ղա­նալ ՝համա­հայկա­կա­նությամբ մտածել,այդպես  ապրել,դա դարձնել պետա­կա­նության ամրապնդման,Հայաստանակենտրոն ապրելաձև։Հենց հասկա­նանք ‚սկսենք այդպես ապրել՝ կհասկա­նանք ‚որ աշխարհի հարուստ ազգե­րի շարքին ենք պատկանում։Կհասկանանք ‚որ մեզ չի սազում լալկան լինելը,մանրանալը,մուրալը այս կամ այն կողմե­րի առաջ։ Մենք պիտի դուրս գանք այս ողորմե­լի ցածր ստա­տուսից, ուժեղանանք,որպեսզի կարո­ղա­նանք ինքներս՝ օգտա­կար լինել շատե­րին։ Հայկա­կա­նության կալվածքներն, ունեցվածքը,թողած գիտա­կան, մշա­կութա­յին ավանդնե­րը՝ հարյուրա­վոր միլիարդնե­րի են հասնում,հազարավոր մեծ և փոքր հնարավորությունների,իսկ դրանք հավա­քագրե­լու ժամա­նա­կը՝ հենց հիման է։ Ամոթ է,որ հայրե­նի­քը մուրացկա­նի նման ապրի,երբ ազգը հարուստ է։ Այսօր՝ լրջա­նա­լու ժամա­նակն է, զգոն է պետք լինել բոլոր դեպքե­րում։

Աղբյուրը՝

https://www.facebook.com/grant.vardanyan/posts/7986839841357602

Առնչվող Հոդվածներ