Հայաստան

ՌԴ-ի Ժառանգը Թուրքիան է, Իսկ Հայաստանի Ապագան՝ Արևմուտքը

ՌԴ-ը շահարկում է Արցախի հարցը, մաս-մաս փարուխացնում, տալիս Ադրբեջանին, որպեսզի նա սահմանային էսկալացիաներով հասնի նրան, որ Հայասատանը չդիմանա ճնշումներին, տրամադրի միջանցքը, որով Ռուսաստանը կհսկի Հայաստանին, Աադրբեջանին, Թուրքիային,ինչպես նաև Իրանից դուրս եկող էներգակիրների հոսքը: Ամեն ինչ շատ պարզ է:

Արամ Սարգսյան

FactorTV-ի հյուրն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հանդիպման սկզբում նշեց, որ օրերս ՀՀ-ում ընդունվել է օրենք, որով քրեականացվում է ՀՀ անկախությունն ու ինքնավարությունը կասկածի տակ առնելու կոչերը և դրան նպաստող ցանկացած գործունեություն: Այն հարցին, թե արդյո՞ք նման օրինագիծ ընդունելու պահն իրոք հասունացել է, թե ոչ, Արամ Սարգսյանն ասաց, որ դա շատ լավ օրենք է ու դեռ վաղուց պիտի ընդունված լիներ: Ինքն առաջարկել է այդ օրենքն ընդունել շատ ավելի վաղ, դեռևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսի ժամանակ, երբ նրա կողմից հնչում էր միութենական պետության մասին թեզեր, թեև հետո հենց Քոչարյանն այլ կեցվածք էր ցույց տալիս: Բայց օրինագիծը բնականաբար շատ կարևոր է ու պիտի լինի: Այդ օրինագծով ոչ թե արգելվում է ինչոր մեկի կարծիքն ու ազատ կամարտահայտումը, այլ ընդհակառակը՝ պաշտպանվում է պետության գոյության, հասարակության անկախ ու ազատ ապրելու իրավունքը:

Արամ Սարգսյանն օրինակ բերեց Ֆրանսիան, որտեղ օրինակ քրեականացված է Հայոց Ցեղասպանության ժխտումը, էլ ուր մնաց եթե ինչ որ մեկը փորձի կասկած հայտնել Ֆրանսիայի ինքնիշխանության վերաբերյալ: Շատ կարևոր է, որ անկախության հակառակորդները լռեն և ուղղակի իրավունք չունենան նման կոչեր հնչեցնել:

Արամ Սարգսյանն ասաց, որ մյուս կողմից էլ միութենականության թեման ինչոր առումով ,այսպես ասած, նստում է, քանի որ նույնիսկ շատ

համոզված ռուսամետներ արդեն տեսնում են, որ Ռուսաստանից հնարավոր չէ ստանալ այն, ինչին իրենք հավատում էին: Նունիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասաց, որ Ռուսաստանը կորցրել է Արցախի հարցի լուծման բանալիները: Իսկ այդ դեպքում մնալ Ռուսաստանի հետ, նշանակում է ոչ միայն ոչինչ չստանալ, այլև աննդհատ կորցնել ու կորցնել:

Արամ Սարգսյանը համեմատեց, թե Արևմուտք-Ռուսաստան ընդդիմության պարագայում ինչ է ստանում կամ կորցնում Հայաստանը: Միայն կույրը չի տեսնի, որ եթե Արևմուտքը մեզ բազմաթիվ առաջարկներ ու խնդիրների վերաբերյալ ռեալ լուծումներ է առաջարկում, ապա Ռուսաստանը միայն սպառնում է, որ եթե իր ասածը չլինի, ապա վատ է լինելու:

Հենց դրա մասին էր Օվերչուկի հայտարարությունը, որով նրանք հայտարարում են, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա դուրս կմնա կոմունիկացիոն ճանապարհներից, ճանապարհը կանցնի Իրանով ու Հայաստանը կվերածվի ամորֆ մարմնի:

Արամ Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ այդ միջանցքը պարտադրվում է առաջին հերթին Ռուսաստանի կողմից: Ադրբեջանի վրա ազդելու միակ տարբերակը Արցախի հարցն է: Նա շահարկում է Արցախի հարցը, մաս-մաս փարուխացնում, տալիս Ադրբեջանին, որպեսզի նա սահմանային էսկալացիաներով հասնի նրան, որ Հայասատանը չդիմանա ճնշումներին, տրամադրի միջանցքը, որով Ռուսաստանը կհսկի Հայաստանին, Աադրբեջանին, Թուրքիային,ինչպես նաև Իրանից դուրս եկող էներգակիրների հոսքը: Ամեն ինչ շատ պարզ է:

Այս տարբերակին կողմ են նաև Թուրքիան, Չինաստանը: Չինաստանի համար ավելի հեշտ է ճանապարհն անցկացնել Վրաստան-Ադրբեջանով, մինչդեռ Հնդկաստանի համար շատ կարևոր, իսկ Իրանի համար կենսական է Հայաստան- Վրաստան ճանապարհը:

Հենց այստեղ է, որ գործին խառնվում է Արևմուտքը ու հենց այստեղ է, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է արցախյան հարցի մանիպուլացումով ստանալ այդ միջանցքը: Միջանցքը ռուսին է պետք ամենաշատը:

Արևմուտքը չի թողնելու միջանցք լինի, վստահեցրեց Արամ Սարգսյանը: Ու ոչ թե նրա համար, որ հարցն ունի հումանիտար բնույթ, այլև խոշոր տնտեսական ու ռազմավարական ու թույլ չի տա, որ Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասը դարձնեն սեփական տիրույթ և առավել ևս թույլ չի տա, որ հեռացող Ռուսաստանն այս տարածաշրջանը թանկ գնով վերավաճառի Թուրքիային:

Ինչ վերաբերում է արցախյան հարցին, ապա Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ այդ հարցը չլուծվի, քանի, որ եթե հարցը լուծվի, ապա ինքն այլևս այստեղ անելիք չունի,մինչդեռ բոլոր առաջարկները մերժող Ալիևի կարծիքը շուտով այլևս հաշվի չի առնվելու: Արցախն ունի լավ ապագայի բոլոր հնարավորությունները:

Արամ Սարգսյանն ասաց, որ հիմա երեք մեծ խնդիր կա՝

Առաջինը- Հայաստանը պիտի ուղիղ բանակցություններ պահի Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Արևմուտքի հետ

Երկրորդ-ողջ պոտենցիալն օգտագործի սեփական զինուժը հզորացնելու համար

Երրորդ- Արևմուտքի առաջարկությունները կիրառել տնտեսության ոլորտում:

Հաղորդման վերջում Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 27-ին,ասելով, որ հասարակությունն ինքն իր համար բացահայտել է այդ ամենից շահողներին:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *