Ժամանակին Հայաստանում էս տեսակ ժեխերը Հրանտ Դինքին էլ էին հազար անուն կպցնում, թուրք էին ասում: Հրանտին սպանեցին, ժեխը մնաց ջրի երեսին: Բայց Հրանտը հազար տարի կհիշվի, Հրանտը իր կյանքի գնով միլիոնավոր մարդկանց ցնցեց, արթնացրեց, նրանց ուղեղներում հարցեր առաջացրեց…
Արա Արայան
Պատիս հայտնվեց Նաիրա Զոհրաբյանի ստատուսը Կարո Փայլանի մասին:
Մեղա մեղա, սրա բոսը մոտերքում չի, որ ասի, Նառա դու սուս:
Այ բալամ, ախր ձեր չափն ու կշիռը վերջապես զգացեք: Այսքանից հետո, մանկապարտեզի խլնքոտ երեխեքի պես, մղկուտ-պաթոսով ու իրեք մանեթանոց հայրենասիրությամբ փորձում եք մարդկանց խաբե՞լ:
Ասենք Կարոն հայ չէ, քուրդ է, թուրք է, ազերի է, ուզբեկ է հետո՞:
Որ դուք հայ եք հետո ի՞նչ:
Նույնիսկ ամենա վատ, հայատյաց թուրքը ձեզանից լավն է, որովհետև նա երևացող, դիստանցիա պահող թշնամի է:
Դուք եք ազգի թշնամին, դուք եք երկիրն այս օրին հասցրել:
Հիմա էլի հայ ու թուրք եք խաղում, քուչի պանյատներով ու մակարդակով Կարո Փայլանի բոստանն եք քար նետում:
5-10 հազար դրամով սեփական ժողովրդից ձայն եք առել, Կարոն 80 միլիոնանոց մահմեդական երկրում մանդատ է ստացել, ազգայնական խավարամիտների հետ կռիվ է տալիս: Դուք Առինջի վետերոկներից են կողմ աշխարհայացք չունեցողներտ, Կարոյի հասցեին լուտա՞նք եք թափում:))
Ու առհասարակ, ձեր բութ ուղեղներում մի բան ֆիքսեք:
Կան լավ մարդիկ, կան վատ մարդիկ: Թուրքերի մեջ լիքը լավ մարդիկ կան, որ հազար վատ հայ արժեն: Հասուն մարդիկ ազգությամբ, կուսակցությամբ, սեռով, փողով, հագուստով ու շրթներկի գույնով , շեֆերի տակ պառկելու շնհորքով չեն չափվում:
Կան համամարդկային, աստվածային ու տիեզերական չափանիշներ, որոնց մեջ ձեր տեսակները չեն մտնում:
Բա որ հիշողությունը կորցրած մարդիկ հանկարծ googl ում ձեր անունները գրեն, ձեր կուսակցությունների անունները գրեն, ինչե՞ր ասես չի հիշեցնի googl ը…
Ժամանակին Հայաստանում էս տեսակ ժեխերը Հրանտ Դինքին էլ էին հազար անուն կպցնում, թուրք էին ասում:
Հրանտին սպանեցին, ժեխը մնաց ջրի երեսին:
Բայց Հրանտը հազար տարի կհիշվի, Հրանտը իր կյանքի գնով միլիոնավոր մարդկանց ցնցեց, արթնացրեց, նրանց ուղեղներում հարցեր առաջացրեց…
Հայրենասերներիս տեսեք:
Գրառումը՝ Արա Արայանի ֆեյսբուքյան էջից։