ՄԵՐ ՈՒՂԻՆ

Թուրքական Սփյուռք

Թուրքական սփյուռքը աննկատելիորեն շրջապատում է հայկական զանգվածներին, փորձելով նրանց հետ մրցակցել տնտեսական, քաղաքական, մշակութային և ֆինանսական ոլորտում: Թուրքերն ամեն ինչ անելու են, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի հայկական համայնքները զրկվեն տնտեսական, ըստ այդմ քաղաքական ու ֆինանսական ազդեցություններից և միաժամանակ ամեն ինչ անում են ծանրության նժարն իրենց կողմը թեքելու համար:

Արայիկ Մկրտումյան

Թուրքական սփյուռքի մասին խոսելիս առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների՝ գոյացման պատճառներ, թվաքանակ, տեղաբաշխվածություն, ինտենսիվություն, նպատակ, տնտեսական ու ֆինանսական հնարավորություններ, քաղաքական ու ազգային ազդեցություն:Թուրքական սփյուռքը սկսել է ձևավորվել անցյալ դարի 50-60 ականներին: Իհարկե դրանից առաջ էլ եղել են տեղաշարժեր, բայց որպես այդպիսին, թուրքական բնակչության զանգվածային տեղափոխում այլ երկրներ, հիմնականում տեղի ունեցավ հենց 50-60 ականներին: Թուրքական սփյուռքը, ի տարբերություն, հայկականի, ոչ թե ձևավորվել է սպանդից փրկվելու, ֆիզիկական բնաջնումից խուսափելու համար, այլ կրել է և ունի հստակ արտահայտված պետական մշակված քաղաքականություն:2019թ. թուրքական տվյալներով թուրքական սփյուռքում ապրում են մոտ 3.4 մլն մարդիկ, իսկ եվրոպական շատ ամսագրերի ու հետազոտությունների կարծիքով, նրանից թիվն իրականում ամենաքիչը երկու անգամ ավելին է, այսինքն 6.8-7 մլն: Թուրքերը հիմնականում տարածված են եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, Դանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում: Համեմատաբար փոքր զանգվածներ կան այլ երկրներում՝ Մակեդոնիա, Լիտվա և այլն:Առաջին հերթին պետք է նշել, որ դեռևս 60-ականներին, պատերազմից շատ արագ վերականգնվող Եվրոպան, մասնավորապես Գերմանիան, աշխատուժի շատ մեծ կարիք ուներ և այդ բացը լրացնողներից մեկը եղավ թուրքական պետական-պաշտոնական կազմակերպված միգրացիան: Գերմանացիները ցանկանում էին ունենալ էժան աշխատուժ և թուրքական «գասթերբայթերները», այսինքն էժան աշխատուժ հանդիսացող միգրանտները շատ արագ սկսեցին հաստատվել Եվրոպայում:Այսօր նրանց ներկայությունը բավական զգալի է. հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում: Թուրքական սփյուռքը այսօր ևս ունի թուրքական պետական շատ մեծ ուշադրություն և աջակցություն: Թուրքիան ամեն ինչ անում է, ինչքան հնարավոր է ավելի ուժեղ սփյուռք ունենալու համար՝ սկսած միգրացիայից, մինչև կանոնավոր ուսուցչական կադրեր ուղարկելը: Ավստրիայում օրինակ, կար մի պահ,, երբ կառավարության որոշման համաձայն թուրք իմամները, որոնք գալիս էին և ուսուցչություն անում թուրքական բնակչության համար, աշխատավարձ էին ստանում հենց ավստրիական կառավարությունից: 2016 տվյալներով եվրոպայում կա մոտ 160 հազար թուրքական տնտեսական կազմակերպություն, որոնք միասին ունեն 640 հազարից ավել թուրք աշխատողներ և նրանց դրամական շրջանառությունը կազմում է տարեկան 32 մլրդ եվրո: Այդ թիվը հավանաբար աճել է վերջին մի քանի տարում: Ինչպես վկայում են հենց թուրքերը. «մեր նպատակն է ունենալ աշխարհում ոչ ամենաբազմաթիվ, բայց ամենաուժեղ սփյուռքը»: Մինչև 2023թ. նախատեսվում է թուրքական սփյուռքը դարձնել աշխարհի երեք ամենաուժեղ սփյուռքերից մեկը, տարեկան 100 մլրդ դոլար շրջանառությամբ, իսկ Թուրքիան՝ աշխարհի 10 ամենամեծ և ամենաուժեղ տնտեսություններից մեկը: Հաշվի առնելով այն ինտենսիվությունը, որ կա թուրքական սփյուռքի զարգացման տեմպերում, այդ ամենն այնքան էլ անհավանական չի թվում: Իհարկե չենք կարող ասել, թե թուրքական սփյուռքը ամենակարող և ամենակուլ մի վիշապ է, բայց նրանց ներկայությունը խիստ զգալի է, որոշ դեպքերում՝ ծանրակշիռ: Այդ ամենն անհանգստացնում է նաև եվրոպացիներին, որոնք շատ ուրախ էին էժան աշխատուժի համար և 80-ականներին կարծում էին, որ. «թուրքերն ինչպես եկել են, այնպես էլ կգնան»: Բայց թուրքերը ոչ միայն չգնացին, այլև շարունակում են շատանալ: Հետաքրքիր է, որ գերմանական հայտնի պարբերական Der Speiegel-ը դեռևս 1973թ. գրել է. «Թուրքերը գալիս են: Փրկեցեք ինքներդ ձեզ»: Էրդողանի շրջապատը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Եվրոպայի ապագան թուրքական է: Այս հավակնոտ ծրագիրն իրագործելու համար թուրքերը ոչ մի միջոց չեն խնայում: Ընթանում է նաև այսպես կոչված փորձի փոխանակման ստրատեգիա: Մեծ թվով միգրանտներ պետական աջակցությամբ մեկնում են Եվրոպա՝ սովորելու, հմտանալու, հարստանալու և հետ վերադառնալու, իսկ այդ ընթացքում Թուրքիան միաժամանակ երկու հարց է լուծում՝ ազատվելով գործազուրկների մի խոշոր մասից և դրա փոխարեն իր քաղաքացիներին եվրոպական հմտություններ է տալիս, ընդ որում՝ նրանց հաշվին: Գաղտնիք չէ, որ միգրանտների հարցը Թուրքիան ամեն կերպ օգտագործում է իր քաղաքական նպատակներն առաջ տանելու համար: Հատկապես արաբական գարնանից հետո, երբ Թուրքիան ակտիվորեն մտավ խաղի մեջ(2015թ. սկսած ամեն ինչ ավելի է թեժացել), Եվրոպան հայտնվեց նաև միգրացիոն տեռորի ճնշման տակ: Եվրոպացիները հսկայական գումարներ են վճարում թուրքերին, որպեսզի նրանք միգրանտներին պահեն Թուրքիայում, իսկ թուրքերը հաջող կերպով շանտաժ են անում, ամեն անգամ սպառնալով, որ կբացեն սահմանները: Հենց միայն անցյալ տարի թուրքերի ակտիվ թողտվությամբ հազարավոր միգրանտներ հարձակվել էին հույն-թուրքական սահմանների վրա և ամեն կերպ փորձում էին անցնել Հունաստան: Բանը հասել էր նրան, որ պորտուգալական հատուկ ջոկատներ էին եկել այդ խայտառակությունը կանգնեցելու համար: Գաղտնիք չէ, որ միգրանտների անվան տակ թուրքերը նաև ակտիվ ահաբեկչական հովանավորչություն են անում իրենց թշնամիների, հատկապես Հայաստանի և ուրիշ ոչ-բարեկամ երկրների վրա ճնշումներ գործադրելու համար: Էրդողանը կոչ է անում օգտագործել բոլոր հնարավորությունները, սովորել ֆրանսերեն, գերմաներեն, բայց չձուլվել, հարստանալ, հզորանալ: Թուրքերը փորձում են ինտեգրվել ու միաժամանակ թուրք մնալ, այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ում և Եվրոպայում գնալով ավելանում են թուրքական մզկիթները, խանութներն ու ռեստորանները, գրախանութները, կինոթատրոնները, բազմանում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով թուրքական ու թուրքամետ և հակահայկական գրականություն և նյութեր: Թուրքական սերիալներն ու ֆիլմերը ցուցադրվում են 100-ից ավել երկրներում՝ իրենց սփյուռքի հայրենակիցներին ազգայնորեն հսկելու և ոչ թուրքերին նաև մշակութապես կառավարելու, սնելու համար: Թուրքիան իր սփյուռքի միջոցով ճնշում է գործադրում Եվրոպայի վրա և ըստ իրենց հայտարարությունների, ամեն ինչ պետք է անել, որ Եվորպայում ամեն կերպ տապալվեն հայկական բանաձևերը, մերժվեն Հայոց Ցեղասպանության մասին նախագծերը: Թուրքական սփյուռքը աննկատելիորեն շրջապատում է հայկական զանգվածներին, փորձելով նրանց հետ մրցակցել տնտեսական, քաղաքական, մշակութային և ֆինանսական ոլորտում: Թուրքերն ամեն ինչ անելու են, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի հայկական համայնքները զրկվեն տնտեսական, ըստ այդմ քաղաքական ու ֆինանսական ազդեցություններից և միաժամանակ ամեն ինչ անում են ծանրության նժարն իրենց կողմը թեքելու համար: Իսկ դրան ի պատասխան, հայկական սփյուռքը շարունակում է մնալ բավական անկազմակերպ և նույնիսկ նորմալ հարաբերություններ չկան ՀՀ հետ այն դեպքում, երբ թուրքական սփյուռքը թուրքական պետության հատուկ զենքերից մեկն է: Թուրքերը ձգտում են տնտեսապես ոչնչացնել հայկական սփյուռքը և հայերին ու Հայաստանին հասցնել ևս մեկ ծանր հարված։Թուրքական սփյուռքն առայժմ այնքան հզոր չէ, որ կարողանա հայերին ճզմել ու ոչնչացնել, բայց արդեն իսկ կարողանում է հակադրվել: Պետք է հիշեցնեմ, որ թուրքական գործոնը շարունակում է անընդհատ ավելանալ և թուրքերն օգտագործում են նաև իսլամը՝ փորձելով կրոնական ազդեցությունը ևս թեքել իրենց կողմը՝ թուրքերին դարձնելով մահմեդական աշխարհի ազնվականները: Թուրքերը նույնիսկ իսլամական ՅՈՒՆԵՍԿՕ ունեն հիմնադրած և եվրոպական բազում երկրներում օրենսդիր կորպուսներում կան թուրք գործիչներ, բազյամթիվ թուրք հայտնիներ ինտեգրված են եվրոպական հասարակությանը, իսկ թուրքական սփյուռքի համար հատուկ գործում է հաջողակների փառատոն, որտեղ ամեն տարի մրցանակաբաշխություն է տեղի ունենում և ամեն ինչ արվում է աշխարհում թուրք հարուստների, գրողների ու գործիչների ազդեցությունն ու դերը մեծացնելու համար: Իհարկե թուրքական սփյուռքն ինչ որ գերհաջող ծրագիր չէ, նրանց մեծ մասը շարունակում է մնալ անգրագետ և չինտեգրվող, և թուրքերն առայժմ այն ուժը չունեն, որը ցանկանում են, բայց վստահեցնում եմ, որ նման գործելակերպով նրանք մոտ ապագայում ունենալու են շատ հզոր և ազդեցիկ, խիստ ագրեսիվ և հարուստ սփյուռք, որն առաջինն իր զենքը մերկացնելու է հենց հայերի դեմ: Հաջորդ հայ-թուրքական պատերազմը կարող է տեղի ունենալ դրսում և այդ տնտեսական-ֆինանսական-մշակութային պատերազմում հայերի վիճակը խիստ ծանր է լինելու: Պետք չէ հուսալ, որ եվրոպացիները կկանգնեցնեն այդ հեղեղը, ինչպես նաև պետք չէ կարծել, որ թուրքերը չեն դառնա այնքան ուժեղ, ինչքան ցանկանում են: Մենք մեր մաշկի վրա զգացինք թշնամուն թերագնահատելու հետևանքները: Պետք է կանգնեցնել հասունացող աղետը քանի դեռ ուշ չէ: Իս դրա համար մեզ պետք է ուժեղ և հզոր, միաբան Հայկական Սփյուռք:

Գրառումը՝ Արայիկ Մկրտումյանի ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *