Հայաստան

Թե Գալիք Տարում ՝ Ինչ Կցանկանամ Բոլորիս…

Անկախ մեր բոլորիս քաղաքական, կրոնական, աշխարհընկալաման, նվիրվածության, գիտակցության, լեզվամտածողության և այլն..տարբերությունների, մենք բոլորս միասին՝երկու ընդհանուր բան ունենք,Երեխաները և Տարեցները:

Հրանտ Վարդանյան

Այս, ոչ տոնական տրամադրության մթնոլորտում,նորամուտի շեմին՝ մի քանի ցանկություն ունեմ կիսվելու:
Մեր ժողովրդին,մեր պետականությանը,մեր ինքնիշխան ապրելուն անսասանություն եմ ցանկանում:Արցախի մեր քույրերին և եղբայրներին՝ անամպ ապահով երկինք եմ ցանկանում,անփորձանք տարեմուտ:Ձեզ կենսական,հոգևոր,ոգեղեն ուժ,որպեսզի կարողանաք դիմակայել հերթական փորձությանը:Ցանկանում եմ ձեզ արցախյան լեռների նման խիտ և բարձր դատողություն, միշտ համարեք Արցախը Հայաստան, ձեզ երբեք մի առանձնացրեք,դուք արդեն երեսուն տարի մենակ չեք,համայն հայությունն է ձեզ հետ եղել,ձեզ Հայաստան ասեք,խոսեք ձեր երագներով հարուստ բարբառով,պետական լեզուն մեկը դարձրեք,որպեսզի եկող սերունդը միակ մայրենի լեզուն՝ հայերենը Ճանաչի:Չէ որ երեսուն տարվա ազնիվ, նվիրյալ զինվորների կյանքը,ապրողների զրկանքներն ու հալածանքը՝ Արցախի հայապահպանության համար է եղել,մարդկանց անվտանգության,ապահով ապրելու համար է եղել:
Մի ցանկություն էլ՝այս կիսատոնական, անորոշ օրերին ,չեմ ցանկանում տեսնել,որ մեր ժողովրդավար, պատերազմող երկրում,բանտարկված սպային՝ Վարուժան Ավետիսյանի առողջական խնդիրներին , ոչ բանակի նախկին սպային արժանի վերաբերմունք ցուցաբերվի:
Վարուժանին մեկ անգամ եմ տեսել փողոցում,բարևել կարճ զրույցի ենք բռնվել:Նրա քաղաքական թեմաները,ելույթները միշտ զինվորականի են եղել ինձ համար՝հայկական բանակի սպայի:Վարուժանի դատողությունը,կերտվածքը,փայլուն հայերենը՝ իմ պատկերացրած հայկական բանակի, արժանապատիվ սպայի է եղել, նրա հայերեն խոսքը զինվորականի ասելիք է եղել:
Նախատոնական վերջին ցանկություն խնդրանքս՝ այդ ոլորտի պատասխանատուներին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղղված:
Եկեք սկսենք հարգել՝ ՀՀ բանակի սպայի,զինվորի,ցանկացած արժանի մասնագետի ապրածը,կերտվածքը, պահվածքը, նրա մեջ ապրող մարդը:
Անկախ նրանից թե ինչ իրավիճակում է հայտնվել տվյալ մարդն,առողջությանը վերաբերվող բոլոր հարցերը մարդկային պիտի լինեն,արժանապատիվ,մարդուն վայել:
Մենք մի այդպիսի նվիրյալ մարդու էլ կորցրեցինք կալանավայրում, բանտում գտնվող մարդուն անմարդկային վերաբերվելու պատճառով,«Հաց բերող» Արթուրին:Մարդու անկրկնելի կենսական կյանքը չի կալանավորվում՝նրան ուղղակի ազատազրկում են:
Հ.Գ.
Անկախ մեր բոլորիս քաղաքական, կրոնական, աշխարհընկալաման, նվիրվածության, գիտակցության, լեզվամտածողության և այլն.. տարբերությունների, մենք բոլորս միասին՝երկու ընդհանուր բան ունենք,Երեխաները և Տարեցները:
Բոլորիդ Երեխաներին ապահով,անամպ մանկություն եմ ցանկանում,իսկ տարեցներին՝ արժանի անդորր:
Այս երկու եզրերն օտարինը չեն կարող լինել՝նրանց համար բոլորս միասին ենք պատասխանատու:

Գրառումը՝ Հրանտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *