Դժվար ժամանակներ են, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, բայց ՀՀ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ ինքնիշխանությունը չվտանգելու համար:
Վիգեն Խաչատրյան
1inTV-ի հյուրն է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի փակմանը, հարց բարձրացվել, թե ում է դա առավելապես ձեռնտու և ինչ հարց է փորձում լուծել կողմերից յուրաքանչյուրը:
Վիգեն Խաչատրյանն անդրադարձել է այն բանին, որ եթե աշխարհում կան պետություններ, որոնք օգտագործում են իրենց բնական ռեսուրսները և դրա հաշվին փորձում իրականացնել իրենց պետական նպատակները, ապա Հայաստանը մշտապես հայտարարել է, որ իր գլխավոր ռեսուրսը մարդն է, բայց և երբեք աշխատանք չի կատարվել այդ ուղղությամբ: Երբեք փորձ չի արվել, որ Հայաստանում անհատ մարդը կայանա և հասունանա: Քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված ջանքերից մեկը հենց այդ պիտի լիներ, մինչդեռ Հայաստանում միշտ հույսը դրվել է ուրիշի վրա, ներքին առումով ՏԻՄ-երը երբեք չեն դարձել իշխանության մարմիններ, որոնք պիտի զբաղվեին տեղական հարցերի իրավմամբ լուծմամբ: Դրա փոխարեն ՏԻՄ-երը դարձել են իշխանության վերարտադրման միջոց և ոչինչ ավելի: Քանի՞ մարդ գիտեք, որ նախարար է դարձել, որովհետև լավ ավագանու անդամ է եղել, կամ լավ գյուղապետ: Շատ քչերը, որովհետև ՏԻՄ-երը չեն կատարել իրեցն առաքելությունը, չեն դարձել իրական իշխանության օղակներ:
Միջազգային իրադրության հարցով Վիգեն Խաչատրյանն ասաց, որ հիմա ՀՀ-ն ապրում է պետության կայացման ամենաբարդ ժամանակները: Առաջ, քանի որ իշխանությունները եղել են կամակատարներ, դրսից ճնշումը որպես այդպիսին այդքան ուժեղ չի նկատվել, բայց հիմա, երբ իրենք փորձում են անկախ քայլեր կատարել, ՌԴ կողմից մեծ խանդ է նկատվում, որովհետև ռուսներն ամեն դեպքում պատրաստ չեն անկախ Հայաստան տեսնելու: Ինչ վերաբերում է այն բանին, որ վերջերս ՀՀ արտգործ նախարար Արարատ Միրզոյանը չէր այցելել Մոսկվա, Վիգեն Խաչատրյանն ասաց, որ դա ճիշտ քաղաքականություն է, որովհետև Մոսկվայում պիտի հասկանան, որ ՀՀ-ն նաև իր խնդիրներով է զբաղված, և այո, կարող է հետաձգել որոշ հանդիպումներ, քանի որ կան շատ ավելի հրատապները: Հենց այստեղ է դրսևորվում այն, որ Հայաստանը չի փորձում նախորդ ռեժիմների նման, ամեն անգամ վազել ուրիշի մոտ և հույսը դնել միայն ուրիշի վրա, ինչը ինքնիշխանության դեմ ուղղված ամենակոպիտ հարվածներից է, իսկ Հայաստանը փորձում է խուսափել դրանից, ի վերջո տեր կանգնել իր անկախությանը: Բնականաբար դրան դեմ են շատ շատերը: Հայաստանում կան նաև խմբեր որոնք ուղղորդվող են և ամեն ինչ անում են Հայաստանի ինքնիշխանությանը հարվածելու համար:
Լաչինի միջանցքի հացով Վիգեն Խաչատրյանն ասաց,լ որ հիմա չի կարելի արկածախնդրություն ցուցաբերել ու Արցախի կարգավիճակի հարցի լուծում պահանջել: Որովհետև այդ պահանջը ևս պետք է հստակ ձևակերպված լինի: Մեն ինքներս էլ շատ կցանկանայինք Արցախը տեսնել անկախ, Հայաստանի միացած, բայց չէ որ միջազգային իրադրություն ասվածը օդի պղպջակ չէ, մինչդեռ Հայաստանում դեռևս կան խմբեր, որ պահանջում են միանգամից թքել Ռուսաստանի վրա ու գնալ Արևմուտք կամ հակառակը: Իրականում պետք է շատ զգույշ և շատ նուրբ լինել:
Այո,՛ Հայաստանը պետք է ուղիղ երկխոսի Բաքվի հետ: Արցախի հարցում հայերն ու ադրբեջանցիները պիտի իրար հետ խոսեն, ոչ թե հայերը խնդրեն ռուսներին: Դեռ հարց է, թե Բաքուն իրոք պատրա՞ստ է և ցանկանո՞ւմ է երկխոսել:
Վիգեն Խաչատրյանը նաև անդրադարձավ Երևանում կազմակերպված ընդդիմադիր ցույցին, երբ Լաչինի միջանցքի փակման առիթով ընդդիմադիրները հավաքվել էին կառավարության շենքի աառաջ ու հայտարարում էին, որ իզուր են պաստառներով եկել, հարկավոր էր քարերով գալ: Նրանք նաև հայտարարում էին, որ իրական կոնսոլիդացիայի համար անհրաժեշտ է, որ այդտեղ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեին: Հավաքվեին ի՞նչ անեին:
Վիգեն Խաչատրյանն այն համոզումն արտահայտեց, որ հասարակությունը կոնսոլիդացված է, համբերատար է և հավասարակշռված: Դժվար ժամանակներ են, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, բայց ՀՀ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ ինքնիշխանությունը չվտանգելու համար: Այո՛, լինում են սխալներ և վրիպումներ և դրանցից խոուսափել հնարավոր չէ, բայց նաև այդ սխալների վրա են սովորում և կայանում: