Այո չեն կարողանում, որովհետև մենք մեզ չենք կարևորում,չենք տեսնում,չենք հասկանում մեր առավելությունները,մեր զինվորին թանկ չենք համարում,նրա կացարանը չենք կահավորում այնպես, ինչպես մեր կաբինետներն ու տները կկահավորենք։
Հրանտ Վարդանյան
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿԱՌՈՒՑԻ
Նայեք ձեր (գործընկերոջ) բանակին՝կտեսնեք,որ աշխարհի ամենամարդատյաց բանակի մոդել եք ընտրել։Զինվորին վերաբերվելու ձևը նույնն է։
Երեկ պահածոյի դատարկ տուփն էր պաշտպանը զինվորի,այսօր՝ ավղանական տափաստանի, հողից սարքած խրճիթը։
Ըստ իս, երեսուն տարի ,մեր հասարակության,մեր ազգի լավագույն տղերքը՝ սահմանին կանգնածներն են եղել,ովքեր իրենց կյանքի գնով պատրաստ են սահմանը պահել,պաշտպանել վտանգներից,բայց մեր հասարակության մեջ՝ լավ տղու անուն հանել էին, շատ անգամ 100% (չաթլախները) ճաք տվածները,խեղվածները,այսօր էլ շարունակում ենք նույնը։
Մեր նման վտանգներով շրջապատված աշխարհամասում՝ ամեն, որձ զինվորի համար պիտի դողանք,ինչը ցավոք այդպես չի։Մեր պետության գլխին կանգնածները,գեներալները՝ նույն հասարակության խտացված հայելիներն են։ Երեսուն տարի նույնն է՝ մեր նայելու անկյունը չի փոխվում։
Բոլորիս վերաբերմունքը պիտի փոխվի՝մենք դեռ չենք հասկանում,չենք ցանկանում,չենք գիտակցել մեր ոչ մի նպատակը։Մենք մեր ապագան պրոկցիա չենք անում,չենք տեսնում,անգամ վախենում ենք նայել դրան։Մենք չենք կարողանում ,որոշել թե ինչն է մեզ համար թանկը,ինչը ընդունելի,ինչը հասկանալի,իսկ ինչը ոչ՝ առվի ջրի նման գնում ենք,ուր ճամփեն կտանի։
Անկախացանք կախյալ մնալով,դեռ ավելին՝ շատ անգամներ ստրկանալով,համընդհանուր ազգային որոշոմանը հակառակ,արևմտյան համագործակցությունից հրաժարվելով։
Մենք հին ու նորի բայղուշական ,ներքին պատերազմի մեջ՝դեռ իրար ենք ուտում։
Շատերի սիրված (ռեալ պոլիտիկ)-ի տակ՝ այսօր արդեն երկու ընտրություն չունենք,որ այսքան իրար գզեք։ՌԴ կայսրության ճակատագիրը՝ ուժեղ քամուց,օդում պտտվող տոպրակի է նման,որի հետևից գնալը մազոխիզմ է,ինքնասպանությանը հավասար ակտ,անհեռանկար անճաշակություն։
Հարավում իրանն է,հյուսիսում Վրաստանը ,ովքեր իրենց որոշակի ընտրությունն ունեն,իսկ մեր որոշումը տարածաշրջանում,այսօր որոշիչ ձայնն ունի,մեզանից է կախվել ,ոչ թե միայն մեր ճակատագիրը,այլ ամբողջ տարածաշրջանի։Մեր հանդեպ թշնամացի երկու պետությանը ջանասիրաբար միացած է նաև սուտ բարեկամը,սա արդեն վերջին հիմարն է տեսնում,անզեն աչքերով։
Մենք ցանկություն ունե՞նք և չե՞նք կարողանում ի օգուտ ապագայի ,որոշում կայացնել, թանկ գնահատենք մեր ազատ ապրելու որոշումը և այն ներկայացնել աշխարհին։
Այո չեն կարողանում, որովհետև մենք մեզ չենք կարևորում,չենք տեսնում,չենք հասկանում մեր առավելությունները,մեր զինվորին թանկ չենք համարում,նրա կացարանը չենք կահավորում այնպես, ինչպես մեր կաբինետներն ու տները կկահավորենք։ Փոխարենը զբաղված ենք՝ առավոտից իրիկուն, ամեն առիթ բաց չթողնելով իրար անիծելու,թաղելու,սատկացնելու մասսայական օրգիային նայելով,լսելով,մասնակցելով։
Համ-համը մտքի ճկունությունից չի,սա անդեմի պահվածք է,ով իր թուլությանը խելք է ասում։
Մենք կամ այնքան հզոր ներքին պիտի ունենաինք,որ կարողանաինք այդ երկուսին, մեզանով մեր մեջ հանդարտացնել և հանդարտվել,կամ որոշումը մեկն է մնում,որից չպիտի վախենալ։
Ոչ միայն բանակը՝ ֆունդամենտալ է պետք փոխել ամեն բան,բայց դրա համար մեր վերաբերմունքը,մեր ցանկությունը,մեր տեսնելու անկյունը պիտի փոխվի։
Գրառումը՝ Հրանտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։