Հայաստան

Թուրքիան Մնում Է Թուրքիա, Անկախ Նրանից Ազգայնական Է, Թե Իսլամիստական

Շատերն այն կարծիքին են, որ եթե Էրդողանը հաղթի, ապա Արևմուտքը պատասխան է պահանջելու նրանից՝ ռուսների հետ աշխատելու, Ռուսաստանին օգնելու հարցով և քանի որ հենց Արևմուտքն էլ հանդիսանում է Թուրքիայի ռազմատնտեսական ամենախոշոր դոնորը, ապա Թուրքիայում գուցե ցանկանան «ազատվել» Էրդողանից և փորձել նոր էջ բացել Թուրքիայի քաղաքական պատմության մեջ;

Ռուբեն Սաֆրաստյան

«Ազատությունն» իր կիրակնօրյա եթերում հյուրընկալել էր նաև արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանին; Զրուցել են Թուրքիայում սպասվող ընտրությունների մասին; 

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ երկրաշարժը բավական լուրջ փոփոխություններ է առաջացրել Թուրքիայում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով; Թուրքիայում մեծ սկանդալ էհասունացել կապված անորակ շինարարության հետ, որի պատճառով երկրաշարժից ստացված զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է եղել; Նաև կա տնտեսական ծանր վնաս, որն իր հերթին թեթև չի անդրադառնալու Թուրքիայի վրա; Վնասի վերականգնման աշխատանքների համար կպահանջվի անհավատալի խոշոր գումար, որը Թուրքիան միայնակ չի կարող տալ և հավանաբար այնտեղ կսկսի գործել ամերիկյան կապիտալը;

Եթե երկրաշարժից առաջ գործող նախագահ Էրդողանի շանսերն անհամեմատ մեծ էին, ապա հիմա միանգամայն խառնաշփոթ վիճակ է և հնավարո չէ ասել, թե այդ պայարն ինչով կավարտվի: Սաֆրաստյանը նշեց, որ հիմա էլ կան որոշ հարցումներ հաշվարկներ, բայց դրանք մեծ մասամբ քաղաքական պատվերներ կատարող են ու մինչև քսան տոկոսի տարբերություններ են տալիս, այնպես որ ընտրությունների մասին քիչ թե շատ որոշակի հավանականության պատկեր կարելի է ստանալ ոչ ավելի շուտ, քան ընտրությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ;

Ինչպես մեկնաբանեց Ռ. Սաֆրաստյանը, Թուրքիայում չկա քաղաքական որևէ որոշակիություն; Խայտաբղետ թուրքական հասարակությունն ունի իրեն բնորոշ քաղաքական դաշտ; Թեև երկրաշարժը շատ բան է փոխել, բայց  այնպես չէ, որ Էրդողանը դարձել է զրո; Թուրքիայում հիմա էլ մեծ խմբեր կան, որոնք ինչ էլ լինի, Էրդողանին են քվեարկելու;Այդ խմբերն իրենց մեջ ներառում են թուրքական հասարակության հիմնականում չկրթված, պահպանողական-իսլամիստ հատվածը; Այդ խմբերը քիչ թիվ չեն կազմում և Էրդողանի հիմնական հենարանը նրանք են; 

Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ապա այն  ևս որոշակի միահամուռ չէ; Ընդդիմադիր դաշինքը բաղկացած է հինգ կուսակցությունից և վերջերս նրանց հարաբերություններում որոշակի ճգնաժամ էր նկատվում; Այդ ճգնաժամը լուծվեց ի հաշիվ նրա, որ ընդդիմության նախագահի թեկնածուն խոստացավ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո դաշինքի կուսակցությունների ղեկավարներին նշանակել փոխնախագահ; Դրան գումարած Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերը, որոնք ևս ընդդիմադիր են, Թուրքիան կունենա յոթ փոխնախագահ: 

Եթե Էրդողանի կուսակցությունը հենվում է իսլամիստ-պահպանողականների վրա, ապա ընդիմությունը ևս ունի իր խաղաքարտերը; Դրանից  ամենակարևորներից է այն, որ ընդդիմադիր դաշինքը կարողացել է համաձայնության գալ Թուրքիայում ավանդաբար խնդրահարույց քրդական կուսակցության հետ գալ, ինչը էականորեն բարելավել է նրանց դիրքերը;

Թուրքական քաղաքական դաշտի տարօրինակություններից մեկն էլ այն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը շատ հաճախ դաշինք են հաստատում հակառակ ճամբարի կուսակցությունների ներկայացուցիչների հետ; Այսպես օրինակ, Էրդողանը դաշինքի մեջ է եղել ազգայնական կուսակցության հետ:

Ընդդիմության և իշխանության առաջնորդների հաշվով ևս ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Էրդողանը բավական հայտնի հռետոր է և շատ լավ է կարողանում հանդես գալ զանգվածների առաջ, նա կարողանում է համոզել զանգվածներին; Բայց Էրդողանի անունը նաև խառնված է բավական սկանդալային, աղմկոտ կոռուպցիոն և քաղաքական դեպքերի հետ; Էրդողանին շատերը բռնապետ են համարում և հատկապես բավական վիճելի է դարձել նրա հաղթանակը արևմուտքի հետ հարաբերությունները վատացնելու առումով; Շատերն այն կարծիքին են, որ եթե Էրդողանը հաղթի, ապա Արևմուտքը պատասխան է պահանջելու նրանից՝ ռուսների հետ աշխատելու, Ռուսաստանին օգնելու հարցով և քանի որ հենց Արևմուտքն էլ հանդիսանում է Թուրքիայի ռազմատնտեսական ամենախոշոր դոնորը, ապա Թուրքիայում գուցե ցանկանան «ազատվել» Էրդողանից և փորձել նոր էջ բացել Թուրքիայի քաղաքական պատմության մեջ;

Ընդդիմադիր Քեմալ ՔըլըչԴարօղլուն համարվում է բավական հետաքրքիր դեմք թուրքական քաղաքական դաշտում; Նա այն եզակի գործիչներից է, որի անունը երբեք չի շոշափվել կասկածելի, մութ գործարքներում, կոռուպցիոն սկանդալներում ու քրեական որևէ հարցում: ՔըլըչԴարօղլուն այս առումով մեծ համակրանք է վայելում: Քըլըչդարօղլուն նաև ավելի լիբերալ և ապակրոնական հայացքներ ունի և հավաբանար վայելում է նաև Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ բարյացկամությունը, ինչը նշանակում է, որ նրա հաղթանակից հետո Թուրքիայում կուժեղանա արևմտյան ազդեցությունը ի հակադրություն ռուսականի: Նրա խնդիրներից էլ այն են, որ իշխանական շրջանակներց հաճախ տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ նրա մայրը ազգությամբ հայ է, իսկ դա Թուրքիայում կարող է փչացնել ցանկացած քաղաքական կարիերա; Բացի դրանից Քըլըչդարօղլուն նաև անփորձ է զանգվածներ հետ աշխատելու առումով;

Այսպես թե այնպես մենք տեսնում ենքխիստխայտաբղետ մի իրավիճակ, երբ այս պահին  անհնար է, որևէ հստակ բան ասել:

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ անկախ նրանից, թե Թուրքիայում կհաղթեն քեմալիստ-ազգայնականները, թե իսլամիստ-պահպանողականները, Թուրքիան շարունակելու է Հայաստանի նկատմամաբ իր քաղաքականությունը: Միակ տարբերությունն այն է, որ քեմալիստները գուցե ավելի ճկուն մոտենան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն հարցերին, որոնց հանդեպ Էրդողանը շատ կտրուկ և կոպիտ է: Հայաստանն այսպես թե այնպես պիտի հաշվիառնի այդ ամենը; Հայաստանը տնտեսական առումով գրավիչ չէ Թուրքիայի համար, ռազմական առումով վտանգ չի ներկայացնում, այնպես, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում թե՛ քեմալականները, թե՛ իսլամիստները Հայաստանից որոշակի գին են ակնկալում ստանալ:

Ինչ կկատարվի ընտրություններում, դեռևս դժվար է ասել, բայց մենք պատրաստ պիտի լինենք բոլոր հնարավոր ելքերին, որովհետև դրանցից ամեն մեկը իր տեսակի խնդիրներ ու բարդություններ է առաջադրելու Հայաստանի առջև;

Աղբյուրը՝

Ռ. Սաֆրաստյանի հետ հարցազրույցը՝ 32;45 –ից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *