Հայաստան

Ճիշտ Դիրքորոշում

Իհարկե Փաշինայնը շատ բարդ վիճակում է, բայց դուք ԱԳՆ ունեք, խորհրդականներ… գոնե մեզանից հարցրեք։ Գոնե մեկը մեզ լսի, մենք այստեղից ավելի շատ բան գիտենք, քան դուք։ Հայաստանում շատ վատ քաղաքականություն է ծավալվում՝ ընդդեմ Ռուսաստանի, ռուս ժողովրդի, այսպես չի կարելի շարունակել։ Հնարավոր է՝ հայերը գնան Վրաստանի ճանապարհով, բայց դա ի՞նչ արդյունք կտա։ Ռուսաստանը բոլոր վրացիներն վռնդեց իր երկրից, դա՞ եք ուզում։ Ինչքան աղքատ էին վրացիները, հարյուր անգամ ավել աղքատացան։

Նորատ Գրիգորյանց

Փաշինյանը բարդ իրավիճակում է, բայց Մոսկվայում իրեն շատ ճիշտ պահեց. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

-Պարոն գեներալ, Մոսկվայում մայիսի 25-ին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում, որի արդյունքում իհարկե որևէ փաստաթուղթ չստորագրվեց, բայց այլ հարցերի շուրջ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Ի՞նչ տպավորություններ ունեք այդ հանդիպումից, առհասարակ բանակցությունները որևէ դրական ելք կարո՞ղ են ունենալ։

Իհարկե ես մեծ ուշադրությամբ հետևել եմ հանդիպմանը։ ՌԴ նախագահ Պուտինն ասաց, որ առայժմ չլուծված տեխնիկական հարցեր կան և իրենք պայմանավորվել են, որ փոխվարչապետերի մակարդակով հանդիպման ժամանակ այդ հարցերը քննարկվեն ու լուծում ստանան։ Ստացվում է, որ որոշ հարցեր լուծման ենթակա են։ Օրինակ՝ ես ուրախ եմ, որ նման բանակցություններ տեղի են ունենում, բայց ինձ վրդովվեցրեց այդ սրիկա Ալիևի դեմքը։ Նա քմծիծաղով էր նայում բոլորին ու քամահրական  դեմքի արտահայտությամբ էլ լսում էր հավաքվածների ելույթները։ Ուշադրություն դարձրեք նրա դեմքին՝ մեծամտորեն խնդմնդում էր, ու կարծես ասում՝ խոսեք-խոսեք, միևնույն է, որևէ պայմանավորվածություն  չեմ կատարելու։ Նա նույնիսկ ՀՀ  վարչապետի հետ պալեմիկայի մեջ մտավ, ժպիտով բեղերն էր շարժում ու փորձում թողնել տպավորություն, որ ամեն ինչ իր ուզածով է լինելու։

Փաշինյանն իրեն լավ պահեց, բավականին վստահ։ Կարող եմ ասել, որ նա բավականաչափ հասունացել է այդ խոսակցությունների համար։ Չեմ ուզում վիրավորել, բայց  շատ լավ է, որ նա այնտեղ  բավականին կոշտ դիրքերից հանդես եկավ, ես  դա միանշանակ ողջունում եմ։Նույնիսկ երբ Երևանում ՀԱՊԿ գագաթաժողով եղավ, նա չստորագրեց փաստաթուղթն ու  լավ արեց։ Ես նրան աջակցել եմ իմ հարցազրույցներում, որովհետև նա իրավացիորեն պահանջեց, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական տա ադրբեջանական գործողություններին, որը մեր տարածքում է գտնվում։ ՀԱՊԿ-ն էլ, ինչպես գիտեք, անընդհատ հայտարարում էր, որ դա սահմանային միջադեպ է ընդամենը։ Տեսնու՞մ եք՝ ՀԱՊԿ-ը չի օգնում, Ադրբեջանն էլ ավելի ու ավելի առաջ է գալիս։ Ես այստեղ մարդկանց եմ հավաքել, քննարկում անցկացրել։ Մարդկանց ասում եմ, որ երբեմն Հայաստանը  նույնիսկ ընդդեմ Ռուսաստանի է խոսում և դա վտանգավոր տենդենց է, որովհետև Ռուսաստանում միլիոնավոր հայեր են ապրում։  Երևանում «Սասնա ծռերը» դուրս են գալիս ՌԴ դեսպանատան մոտ, պահանջում, որ Ռուսաստանն իր բազայով գնա Հայաստանից։ Ես ասում եմ, որ մի օր էլ նախագահ Պուտինը կարող է ջղայնանա ու իսկապես բազան հանի Հայաստանից։ Զանգում ասում եմ՝ ես այդ բազան Լևոն Տեր-Պետրոսյանի թույլտվությամբ եմ հիմնել, Պաշտպանության նախարար Պավել Սերգեևիչ Գրաչովի հետ, որպեսզի թուրքերը ձեր վրա չհարձակվեն, իսկ դուք հիմա ասում եք՝ ձեր բազայի հետ գնացեք այստեղից։ Թուրքերը կգան  ձեզ ձեր ընտանքիների հետ միասին կոչնչացնեն, այդ ի՞նչ եք անում, դուք դուրս եք հրավիրում ռուսներին Կովկասից, իսկ դա թուրքական, ՆԱՏՕ-ական  քաղաքականություն է ՝ ամեն տեղից ճզմել ռուսներին, դուրս վռնդել։ Հայերը կարող են այս քաղաքականության մեջ զոհ գնալ։ Այո՛, Ռուսաստանը սխալներ է թույլ տալիս, շատ մտերիմ է Թուրքիայի հետ, որովհետև չի ուզում, որ ՆԱՏՕ-ն չափից դուրս ագրեսիվ լինի Ռուսաստանի նկատմամբ։ Պետք է լեզու գտնել, ընկերություն անել, ոչ թե դավաճանել։Իսկ ձերոնք ասում են՝ չես կարող, մենք Եվրամիությանը կհրավիրենք, բայց չէ՞ որ Եվրամիությունը ՌԴ-ի թշնամին է, ո՞նց ես Ռուսաստանի թշնամուն կանչում քեզ մոտ։

Իհարկե Փաշինայնը շատ բարդ վիճակում է, բայց դուք ԱԳՆ ունեք, խորհրդականներ… գոնե մեզանից հարցրեք։ Գոնե մեկը մեզ լսի, մենք այստեղից ավելի շատ բան գիտենք, քան դուք։ Հայաստանում շատ վատ քաղաքականություն է ծավալվում՝ ընդդեմ Ռուսաստանի, ռուս ժողովրդի, այսպես չի կարելի շարունակել։ Հնարավոր է՝ հայերը գնան Վրաստանի ճանապարհով, բայց դա ի՞նչ արդյունք կտա։ Ռուսաստանը  բոլոր վրացիներն վռնդեց իր երկրից, դա՞ եք ուզում։ Ինչքան աղքատ էին  վրացիները, հարյուր անգամ ավել աղքատացան։ Ռուսները չեն ուզում ենթարկվել անգլո-սաքսերին, նրանք այլասերված են, նույնիսկ ընտանիք հասկանցությունը չեն ընդունում։ Իսկ հայերին ու ռուսները նույն մշակույթն ունեն, հայերը չպետք է հետևեն անգլո-սաքսերի քաղաքականությանը։ Մի անգամ հայերը սխալվեցին այսպես, իրենից խլեցին Ղարաբաղն ու Նախիջևանը, դա պատիժ էր։ Նույնն էլ հիմա տեղի կունենա։

-Կարծում եք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսակա՞ն է։

-Շատ են խոսում այդ մասին, բայց ես թերահավատ եմ։ Ես շատ տեղեր եմ կռվել, ռազմական գործիչ եմ, չեմ հավատում, որ այսքան պատերազմելուց հետո դա հնարավոր է։

Ընդհանրապես Հայաստանում շատ մեծամիտ են  բոլոր հարցերի շուրջ։ Ինձ շատ տեղեր են հրավիրում խորհուրդներ տալու, իսկ Հայաստանում նման բան չեն անում, դրա համար էլ բանակը փլուզվում է։ Վերցրել են Սփյուռքի նախարարությունը լուծարել են ու իրենցից գոհ նստած են։ Սկսել են Հնդկաստանից զենք գնալ, բայց ի՞նչէ   տալու այդ զենքը Հայաստանին։ Տեսեք ինչպես է աշխատում ռուսական զենքը, իսկ դուք Հնդկաստանից զենք եք գնում։ Արդյոք Հնդկաստանից գնած զենքը պատերազմի փորձ ունի։

-Պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ Ռուսաստանը Հայստանին զենք չի մատակարարում, ավելին՝  Հայաստանը գումարը տվել է, բայց մատակարարումներն այդպես էլ չկան։

Ես հիմա  գաղտնիք կբացեմ, որն այնքան էլ գաղտնիք չէ։ Արդյոք Հայաստանն ունի համապատասխան գործարաններ  որոշ տեսակի զինատեսակներ պահելու համար։ Որոշ բաներ ես  ժամանակին ստեղծել եմ, բայց  հիմա շատ այլ պահանջարկներ կան, որոնց ուշադրություն չեն դարձնում։  Հնդկաստանից ո՞նց եք պատրոն ստանալու, դուք ավիացիա՞, տասնյակ ինթնաթիռներ ունե՞ք, առհասարակ Հնդկաստանը կարո՞ղ է  պատերազմի ժամանակ մատակարարումներ անել։ Անխելք քաղաքականություն է, որը պարզապես  նպատակ ունի ցույց տալ Ռուսաստանին՝ չես տալիս, գնա գրողի ծոցը, ուրիշից կառնեմ։ Գոնե ռուսները  մերոնք են, մի ձև կարելի է  դա կազմակերպել։ Ամերիկացիները որ պատժամիջոցներ սահմանեն Հնդկաստանի դեմ, մի պատրոն էլ չեք ստանա։ Հնդկաստանը երբևէ պատերազմե՞լ է, որ հնդկական զենքի արդյունավետությունն իմանաք։ Պակիստանի հետ մի քիչ պատերազմեցին, բայց շատ շուտ կանգ առան։ Ինչպե՞ս կարելի է այդպես անպատասխանատու լինել։Այո՛, Ռուսաստանը շատ է օգնել Թուրքիային՝ ոտքի կանգնել, իսկ թուրքերը միշտ իրեն հարվածել են մեջքից, հիմա էլ զենք են տալիս ուկրաինացիներին, բայց հայերը պետք է ճիշտ քաղաքականություն վարեն, բանակ կառուցեն։

Դավիթ Տոնոյանը դավաճանեց ողջ բանակը, եթե ժամանակին ինձ ընդուներ այս վիճակը չէր լինի։ Նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ինձ Հայաստանում ասում էր՝ նրանք ձեզ չեն ընդունի, ես ասում էի՝ ինչպե՞ս է դա հնարավոր, ասաց, որ նրանք վախենում են, որ իրենց պլանները կչեղարկեք։Ես իհարկե շատ զարմացա, բայց հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Ես հայրենասեր մարդ եմ, բայց շատ վրդովված եմ այդ վերաբերմունքից։ Դավիթ Տոնոյանն էլ հիմա ստանում է արժանի գնահատականը տեղի ունեցածի։

Ինչ վերաբերում է ռուսական քաղաքականությանը,ապա ամեն ինչ փոխադարձ է լինում, երբ հայերն ակնկալում են ռուսների աջակցությունը, իրենք էլ պետք է ռուսներին աջակցեին Լուգանսկում ու Դոնեցկում։Հայկական դպրոցներում ավելի շատ անգլերեն են սովորեցնում, քան ռուսերեն, դրա համար էլ սպաների մեծամասնությունը ռուսերեն չգիտի։ Դա շատ մեծ սխալ է, որը վատ հետևանքների է հանգեցնում։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *