Հայաստան

Համահայկական Խաղերը Միավորում Են

Գյումրիում անցկացվող միջոցառումը նաև նպաստում է այդ գերկենտրոնացվածության թուլացմանը, հնարավորություն է տալիս, որպեսզի մարզերը ևս շնչեն, կարողանան ունեցած ուժերը առավելագույնս կերպով իրացնեն, ինչը շատ կարևոր է: Հայաստանը միայն Երևանը չէ:

Հենրիկ Խալոյան

1inAM-ը զրուցել է Իրանի համահայկական Կոմիտեի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանի հետ:

Զրույցի թեման եղել է Գյումրիում անցկացվող ութերորդ համահայկական խաղերը, ինչպես նաև դրա կազմակերպչական աշխատանքների, ընթացքի, ծավալի և այլնի մասնին:

Ինչպես նշեց իր խոսքում Հենրիկ Խալոյանը, այս ամենը կարող է և պետք է դառնա միավորող, միասնություն ամրապնդող գործընթաց: Ութերորդ համահայկական խաղերին մասնակցում են Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: Առանձնապես կարևոր էր նաև այն, որ, Սփյուռքի համար Արցախի ներկայությունը համահայկական խաղերին, գրեթե սկզբունքային կետ էր, որը պարտադիր կերպով պիտի իրականացվեր:

Հենրիկ Խալոյանը, խոսելով կազմակերպչական աշխատանքների մասին նշեց, որ կան նաև դժվարություններ, ինչպես օրինակ մարզադաշտի չափսերը: Եթե 2019թ. Արցախում անցկացված համահայկական խաղերի համար Ստեփանակերտում կար բավական լայն և մեծ տարածք, ապա Գյումրիում այն գրեթե կրկնակի փոքր է, ուստի շատերը, որ ցանկանում են մասնակցել, ներկա լինել, գուցե թե հնարավորություն չստանան: Բայց կազմակերպչական անձնակազմը պատվով է դուրս գալիս իր առաջ դրված խնդիրների տակից:

Այն հարցին, թե ինչու Գյումրիում, Խալոյանը նշեց, որ դա շատ հետաքրքիր և միաժամանակ կարևոր քայլ է: Հայաստանն այսօր գերկենտրոնացվածության խնդիր ունի և նաև Սփյուռքում շատերը ասելով Հայաստան՝ հասկանում են միայն Երևան, ուստի Գյումրիում անցկացվող միջոցառումը նաև նպաստում է այդ գերկենտրոնացվածության թուլացմանը, հնարավորություն է տալիս, որպեսզի մարզերը ևս շնչեն, կարողանան ունեցած ուժերը առավելագույնս կերպով իրացնեն, ինչը շատ կարևոր է: Հայաստանը միայն Երևանը չէ: Մարզերը նույնպես պիտի զարգանան և այս փուլում կոնկրետ, Գյումրիում անցկացվող համահայկական խաղերը լավ շանս են տալիս ոչ միայն մասնակցել այդ միջոցառմանը, հզորացնել միասնության գաղափարը, այլև բացահայտել Գյումրին, Շիրակի մարզը: Սա նաև լավ հնարավորություն է որպես սկզբունք՝ մարզերի վրա կենտրոնանալու համար:

Հենրիկ Խալոյանն ասաց նաև, որ մեծ ոգևորվածություն կա երիտասարդների շրջանում, հազարավոր կամավորներ կան: Երիտասարդները կարողանում են շփվել, ծանոթանալ միմյանց հետ: Ընդ որում ոչ միայն հայաստանցի, այլև Սփյուռքի տասյնակ երկրներից եկած երիտասարդները:

Իհարկե Սփյուռքում կա նար որոշակի հիասթափություն: Դա պայմանավորված է պատերազմում կրած պարտությամբ, ինչպես նաև դրանից հետո տեղի ունեցող անորոշությամբ, բայց այս խաղերը ևս մեկ անգամ գալիս են վկայելու, որ կարելի է գտնել միջոց, որը արդյունավետ կնպաստի մեր բոլորի նպատակների իրագործմանը որպես ժողովուրդ և հասարակություն:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *