Սփիւռք

Ողջունելի, Բայց Ոչ Բավարար

Բյուրոն որպես բարձրագույն ղեկավարություն պարտականություն ունի հսկել ապակենտրոն աշխարհասփյուռ կառույցները, որ ինքնավար լինելով հանդերձ, չշեղվեն ազատ, անկախ ու սոցիալապես արդար պետականություն ստեղծելու կազմակերպական ծրագրից։

Ժան Թիթիզյան

Ըստ վստահելի աղբյուրների, Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ  երկու հակադիր կողմերը  հանգել  են վերամիավորման որոշման, դադարեցնելով դատական գործերը,  չեղարկելով հեռացման պատիժները ու ժամանակավոր ղեկավարություն համադրելու եւ կազմակերպելու վերականգնումը։ Ողջունելի լինելով հանդերձ՝ այս լուրն, անբավարար է։ 

Անբաւարար է պարզ այն պատճառաւ  որ այդ կողմերի խզման պատճառն այն է, որ Բյուրոն մինչեւ այսօր, մանավանդ Հայաստանին սպառնացող պատերազմական այս օրերին, բացահայտ հակադրվում է ինքնիշխանութեան համար պայքարող պետության ու դեմոկրատական կարգեր իրականացնող  ժողովրդին։

Բյուրոն որպես բարձրագույն ղեկավարություն պարտականություն ունի հսկել ապակենտրոն աշխարհասփյուռ կառույցները, որ ինքնավար լինելով հանդերձ, չշեղվեն ազատ, անկախ ու սոցիալապես արդար պետականություն ստեղծելու կազմակերպական ծրագրից։ Սակայն մեր 32 տարվա անկախության ընթացքում ու նույնիսկ մինչանկախություն, Բյուրոն  ընդդիմացավ Խորհրդային բռնատիրությունից ազատատագրվելու ժողովրդի պայքարին։ Այս ընթացքում  Բյուրոն իրեն ենթակա կառույցներով հալածեց  Հայաստանի դեսպաններին եւ դեռ ավելին։ Բյուրոն ոչ միայն չի սանձում, այլ հնարավոր բոլոր  միջոցներով սատարում է իրեն  ենթակա Հայաստանի ՀՅԴ Գերագույն Մարմնին  ու նրա գործողություններին Հայաստանը և Արցախը կեղեքած ավազակների հետ, մեր իշխանությունը տապալելու, Ռուսամետ վարչապետ նշանակելու եւ Պուտինյան միությանը վերամիանալու համար։ Այլ կերպ ասած, այն ինչ արին բոլշևիկները 1920թ, հիմա ավազակները ու դաշնակցությունը փորձում են միասին անել։ Կալուգինը ճիշտ էր։

Հետեւաբար, նորանշանակ Արեւմտյան Ամերիկայի ղեկավարությունը  բարոյապես պարտավոր է  մամուլով բացահայտելու խզման խորքային էությունը և արտահերթ ընդհանուր ժողով գումարելով, ուղղել այս ապազգային ընթացքն ու վերականգնել կազմակերպության համբավը։

Այլապես ինչու՞ եք միավորվում։ Մոռացաք՞ խմբագիրներ Աբո Պողիկյանի եւ  Նազարեթ Բերբերյանի անտեղի պատիժները, որ միտված էին Բյուրոյի կողմից ենթակա ժողովուրդին ապակողմնորոշելու համար։

Մեր ազգի գոյատեւման միակ գրավականը Հայաստանի  ինքնիշխան ու ազատ պետոււթյունն է։ ՀՅԴ-ը պետք է վերադառնա իր ստեղծման առաքելությանը։

ժան Թիթիզյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *