Հայաստան

Սփյուռքի Երիտասարդության Տագնապը

Դժբախտաբար սակայն, ակնհայտ իրողություններ են անհաշիվ fb-յան վարձկան like-երն ու կանխամտածված dislike-երը, ցուցամոլական selfy-ները, բոպիկ comment-ները ու վերջապես՝ հարհոյախառն/էժան գրառումները։

Յարութ Գալայճեան

Հայաստանի վերանկախացման կեղծ գործընթացին զուգահեռ՝ Սփյուռքը շարունակեց իր սովորական գաղութայնամտությունը առանց հաշվարկելու, որ այլեւս իրատեսական չէր ավելի քան 70 տարի Հայաստանի Անկախությունը երազած միլիոնավոր հայությունը դաստիարակել/կառավարել հին գործիքակազմերով եվ ֆետայական երգեցողությամբ։

Եւ փաստորեն ու ցավ ի սիրտ այսօր, Սփյուռքի հայ երիտասարդության մեկ մասը կույր հետեվորդն է իր շեֆերին• իսկ ստվար մասը բացարձակորեն անտարբեր է հայկական բոլոր միջոցառումների նկատմամբ։

Գաղութայնամտածողության բնական հետեվանքներից ամենավտանգավորը՝ մտավորական երիտասարդության բացակայությունն է• շատ հազվադեպ է հանդիպել երիտասարդական մի լուրջ ուսումնասիրության, որ կշոշափի հայկական մտահոգություն• շատ դժվար է նույնիսկ կարդալ Հայաստանը հուզող քաղաքական անաչառ գրառում։
Դժբախտաբար սակայն, ակնհայտ իրողություններ են անհաշիվ fb-յան վարձկան like-երն ու կանխամտածված dislike-երը, ցուցամոլական selfy-ները, բոպիկ comment-ները ու վերջապես՝ հարհոյախառն/էժան գրառումները։

Թեեւ չափազանց ուշացումով, բայց եվ այնպես՝ ինքնուրույնության հրամայական պահանջով, Սփյուռքի բազմաոլորտ բոլոր կառույցները պարտավոր են ԱՆՀԱՊԱՂ փոփոխության ենթարկել իրենց հայեցակարգերը, ներքին կանոնադրությունները եվ առաջին հերթին՝ Հայաստանի Պետության նկատմամբ վերաբերումքն ու պորտակապային մոտեցումները։

Մուղնի
28 Սեպտեմբեր 2023

Գրառումը՝ Յարութ Գալայճեանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *