ՄԵՐ ՈՒՂԻՆ

Կոնստրուկտիվիստից Լիբերալ Ռեալիզմ՝ Ազգից Պետություն

(մաս 1-ին)

Պատմական ժառանգության պատճառովանհրաժեշտ խզումներն ու ճակատագրականփոփոխությունները տեղի չեն ունեցել, ևՀայաստանի Հանրապետությունը դեռևսդիտվում է որպես Հայաստանի ԽորհրդայինՍոցիալիստական Հանրապետությանիրավահաջորդ։ Հետխորհրդային Հայաստանը, չճանաչված քաղաքական միավոր է։

Կայծ Մինասյան

1991թ. Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը մեզ մղում է խորհելու Հայաստանի ապագայի և միջազգային կարգերում նրա դիրքի մասին։ Այս հրավերն առավել հրատապ է դառնում, երբ նկատի ենք ունենում այն, որ հայկական պետությունը երբեք մանրազնին քննության չի առնվել միջազգային հարաբերությունների տեսությունների առումով։ Միջազգային հարաբերությունների փիլիսոփայության դիտարկումը մեզ հնարավորություն է տալիս ըմբռնելու ինքնիշխանության սկզբնական մարտահրավերները, հասկանալ, թե ինչպե՞ս և որտեղ է այն տեղավորվում միջազգային կարգի մեջ:

Հայոց պատմության մեջ պետական ավանդույթի բացակայության պատճառով դժվար է կապ հաստատել միջազգային հարաբերությունների տեսության և ինքնիշխանության միջև։ Այս զգալի թերության արդյունքում հայ հիմնական դերակատարները՝ եկեղեցիները, ավանդական կուսակցությունները և խոշոր կազմակերպությունները, բաց թողեցին հնարավորությունը 1991թ.: Նրանք այժմ հուսահատորեն փորձում են հասունության հասնել(առնականանալ) քաղաքական ասպարեզում՝ ընդգրկելով այնպիսի հասկացություններ. որպես կանոններ, կարգեր, ինստիտուտներ և իշխանության իրականացում, այլ կերպ ասած՝ պետություն: Մյուս կողմից, կանացի քաղաքականությունը հաճախ նույնացվում է է գործողությունների, մարտավարության և ռազմավարության հետ:

Սակայն պետություն հասկացությունը ենթադրում է հավատարմություն միջազգային համակարգին, եթե իհարկե այն մարգինալացված չէ կամ հետ չի մնում գլոբալ խնդիրներից։ Այս պատմական ուշացման պատճառով հայաստանյան հիմնական դերակատարները հայտնվում են միջազգային համակարգի իրականության հետ անհամապատասխանության մեջ։ Եկեղեցիներն ավելի շատ գերադասում են կրոնը, քան քաղաքականությունը, պետությունը հետին պլանում պահելով, քանի որ հոգևորությունը գերակայում է աշխարհիկ հարցերից: Քաղաքական կուսակցությունները (ՀՅԴ, ՍԴՀԿ, ՀԺԿ, ԿԿ) ավելի շատ կենտրոնանում են գաղափարախոսության վրա, քան գործնական քաղաքականության՝ պատճառ դառնալով, որ պետությունը կամ բացակայում է նրանց գաղափարներից, կամ պարզապես դիտվում է որպես իրենց կուսակցական գաղափարը առաջ մղելու գործիք։ Ինչ վերաբերում է խոշոր կազմակերպություններին (ՀԲԸՄ, Հայ Օգնության Միություն, հայրենասիրական կազմակերպություններ), ապա նրանց շեշտը դրվում է ոչ թե քաղաքականության, այլ մշակույթի վրա (լեզու, դպրոց, մշակույթ): Հետևաբար, այս մոտեցման շրջանակներում անհասանելի է դառնում պետությունը, որը նաև երես է թեքում քաղաքականության տիրույթից։

Պետություն երևույթի այս բացակայությունը կրոնական, գաղափարական կամ մշակութային մոտեցումներում արտացոլում է զարգացման ավանդական մոդելը, որը ժառանգություն է մնացել հայ հասարակությանը 1991թ, երբ հայերը վերականգնեցին իրենց ինքնիշխանությունը:

Ի՞նչ է սա նշանակում: Երկու հիմնական կետ կա՝ առաջինը, հայերի համար քաղաքական հզորացում չկա, մասնավորապես ներկա վիճակում: Երբ 1991-ին հայկական երիտասարդ պետությունը կայացավ, կարիք կար զրոյից քաղաքական համակարգ ստեղծելու, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Բացի այդ, ինքնիշխանության, հետևաբար և քաղաքականության ավանդույթի բացակայության պատճառով երիտասարդ վերնախավի ընտրած տեսական մոդելը, այն է՝ ռեալիզմը, որն ամենահին հոսանքն է միջազգային հարաբերություններում, Հայաստանում իրացնել չի ստացվում, քանի որ նորարարության կարիք կա։ Երիտասարդ պետությունը փորձում է տարբեր մոտեցումներ կիրառել՝ չհասկանալով դրա հետևանքները, ընդ որում լցված լինելով որոշակի ամբարտավանությամբ։ Այս իրավիճակը առավել մտահոգիչ է, քանի որ այն տեղի է ունենում Հայաստանի համար պատերազմի ժամանակ։ Արդյունքում, պատմական ժառանգության պատճառով անհրաժեշտ խզումներն ու ճակատագրական փոփոխությունները տեղի չեն ունեցել, և Հայաստանի Հանրապետությունը դեռևս դիտվում է որպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդ։ Հետխորհրդային Հայաստանը, չճանաչված քաղաքական միավոր է։

Կոնստրուկտիվիզմը տեսական հոսանք է, որը պնդում է, որ միջազգային համակարգը սուբյեկտիվ կոնստրուկտ է։ Կոնստրուկտիվիստների կարծիքով՝ համակարգը բացառում է որոշակի ինքնություններ և արժեքներ, որոնք նորմեր և կանոններ չեն համարվում, սակայն կոնստրուկտիվիստների (ՀՅԴ) համար այդ ինքնություններն ու արժեքները պակաս լեգիտիմ չեն։ Կոնստրուկտիվիզմը կասկածի տակ է դնում միջազգային կարգը և նպատակ ունի ինտեգրել բացառված ինքնություններն ու արժեքները նորմատիվ տարածության մեջ: Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ կոնստրուկտիվիզմն ունի առանձնահատկություն և դա մեզ թույլ է տալիս ավելի լավ վերլուծել միջազգային համակարգը՝ իր ուժերով և սահմաններով, բայց դա պարտադիր չէ, որ կառուցողական լինի և նույնիսկ կարող է հանգեցնել հակամարտության:

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *