Հայաստան

Համախմբում Պետության Շուրջ

Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները, առաջնորդները պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից ու նրան նորից հույս տան, որեսզի ժողովուրևդը դուրս գա հուսահատությունից, հասկանա իր դերն ու նպատակը:

Կայծ Մինասյան

1inAM-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:

Այն դիտարկմանը, որ միջազգային հանրությունը Հռոմի ստատուտից հետո կարծես թե փոքր ինչ աշխուժացել է և մեծացրել իր ուշադրությունը Հայաստանի նկատմամբ, բայց դեռևս կոնկրետ քայլեր կարծես թե տեսանելի չեն, Ֆրանսիան հայտարարում է Հայաստանին ռազմատեխնիկայով օգնելու պատրաստակամության մասին, Գերմանիան է միանում բանակցություններին, բայց դրանք ևս դեռևս կոչերի մակարդակում են Կայծ Մինասյանն ասաց, որ մի կողմից մենք գործ ունենք մի իրականության հետ, որ Արևմուտքն ամեն դեպքում ամենազոր չէ և այտեղ ուր իր ուժը չի հերիքում արմատապես որևէ բան փոխելու, նա փորձում է դիվանագիտական ճանապարհով իր ուժը ցույց տալ որևէ հարց լուծել: Դա անշուշտ լավ է, բայց բավարար չէ: Դա իհարկե չի նշանակում, որ Հայաստանը պիտի բավարարվի դրանով կամ հրաժարվի դրանից: Ինչպես նաև ճիշտ չէ միայն զենքով փրկություն գտնելու հույսը: Պետք է աշխատել բազմակողմանի և համընդհանուր սկզբունքով:

Կայծ Մինասյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա կատարված ռազմական գործողություններից անմիջապես հետո իսրայելական ընդդիմությունը, որ մոտ տասը ամիս է, ինչ խիստ քննադատում է Նեթանյահուին ու նրա կառավարությանը, հայտարարեց, որ միանում է նրանց, որովհետև սա արդեն ոչ թե քաղաքական, այլ պետական հարց է: Իսրայելյան ընդդիմությունը մեզ, այսպես ասած մեծ դաս տվեց, որովհետև ի տարբերություն մեր ընդդիմության, նրանք ոչ թե սկսեցին գոռալ դավաճան, այլ մի կողմ դրին ամեն ինչ, միացան իրար և համընդհանուր ճակատ կազմեցին հանուն պետության: Հենց դա է, որ մենք չենք կարողանում անել, որովհետև չունենք քաղաքական համակարգ, չունենք համընդհանուր նպատակ ու դրա բարձրակետը:

Քաղաքագետն ասաց, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները, առաջնորդները պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից ու նրան նորից հույս տան, որեսզի ժողովուրևդը դուրս գա հուսահատությունից, հասկանա իր դերն ու նպատակը: Որովհետև 1991թ. այս կողմ Հայաստանում իշխանափոխության միակ ձևը համարվել է փողոցային պայքար ասվածն ու ցույցերը, որից ժողովուրդն արդեն զզվել է: Մարդիկ այլևս չեն գնում ցույցերի, դրանց դարն անցել է, մարդիկ իրենք հասկանում են, թե քաղաքական ուժերից ով ինչ է իրենից ներկայացնում: 2021թ. արտահերթ խորհրդարանական ու 2023թ. ԵՐևանի քաղաքապետի ընտրությունները դրա լավագույն ապացույցն են հանդիսանում:

Կայծ Միանասյանը նաև ավելացրեց, որ իշխանությունները պետք է այնպիսի օրակարգ վարեն, որ խորհրդարանից դուրս գտնված առողջ ուժերը համախմբվելու և միասնաբար գործելու հնարավորություն ունենան:

Տեսանյութն ամբողոջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *