Հայաստան

Ռուս-թուրքական վանդակ

Մաս 19

Հրանտ Տեր-Աբրահամյանն անհավանական է համարում, որ Հայաստանի բոլշևիկները կենտրոնից անկախ գործեին, քանի որ բոլշևիկները գերկենտրոնացված կուսակցություն էին, ղեկավարվում էինյ միագիծ սկզբունքով։

Հրանտ Տէր-Աբրահամեան

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից նախաձեռնված «Ռուս-թուրքական վանդակ» պատմավերլուծական հաղորդաշարի 19-րդ մասը:

Շարունակելով ռուս-թուրքական համագործակցության ընդհանուր տրամաբանության և համատեղ գործողությունների սկզբունքի ու դրա ազդեցությունը  Հայաստանի վրա թեմայի վերլուծությունը, Հրանտ Տեր-Աբրահամյանն այս հաղորդման ընթացքում խոսեց Մայիսյան ապստամբության, դրա դերի, նշանակության մասին։

Ամենից առաջ, ինչպես նշեց Տեր-Աբրահամյանը, Մայիսյան ապստամբությունն ինքն իրենով ինչ որ համընդհանուր կազմակերպված երևույթ չէր, ավելի շատ ուներ քաոտիկ և անկազմակերպ բնույթ։ Հետագայում խորհրդային պատմագրությունը փորձում էր ինչ որ առումով մանիպուլացնել այդ ապստամբությունը՝ այն ներկայացնելով որպես տեղական կոմունիստների կողմից ինքնագլուխ ձեռնարկված միջոցառում։ Հատկանշական է, որ ապստամբության կազմակերպման ժամանակ դրան մասնակցեցին ոչ բոլորը։ Օրինակ հայ կոմունիստների առավել կենտրոնական հատվածը, որ գտնվում էր Երևանում, հիմնականում ձեռնպահ մնաց։ Ապստամբության օջախները ցրված էին Հանրապետության տարածքով մեկ՝ Տավուշ, Ալեքսանդրաբոլ, Ղարս, Սարիղամիշ և այլն։ Ապստամբության ամենաուժեղ օջախը Գյումրին էր, որտեղ բոլշևիկները կարոսղացան գրավել քաղաքային իշխանությունը, իրենց հռչակել միակ լեգիտիմ իշխանություն, հռչակե ռազմահեղափոխական կոմիտե, գրավել Վարդան Զորավար զրահագնացքը։ Բայց ապստամբությունը տապալվեց, առաջին հերթին զորավար Սեպուհի ղեկավարությամբ։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն իհարկե հայտարարեցին, որ իրենք կապ չունեն այդ ամենի հետ։

Հրանտ Տեր-Աբրահամյանն անհավանական է համարում, որ Հայաստանի բոլշևիկները կենտրոնից անկախ գործեին, քանի որ բոլշևիկները գերկենտրոնացված կուսակցություն էին, ղեկավարվում էինյ միագիծ սկզբունքով։ Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչպես դեռ 1902-03թվականներին Ռուսաստանում սոցիալ դեմոկրատական կուսակցությունը պառակտվեց երկու մասի՝ մի մասը մեծամասնություն էր կազմում և Լենինի ղեկավարությամբ կողմ էր միասնական կառավարմանը և կոչվեցին բոլշևներ և փոքր մասը, որ ավելի դեմոկրատ հայացքներ ուներ, ձևավորեց հետագայի մենշևիկներին։

Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև խոսեց այն մասին, որ Ռուսաստանը իր առջև չէր դրել միայն Հայաստան կամ միայն Ադրբեջան գրավելու, նրան ողջ տարածաշրջանն է պետք որպես հենակետ և առաջ քաշեց այն վարկածը, որ ռուսների կողմից կազմակերպված մայիսյան անհաջող ապստամբությունը մի մասն էր Հայաստանի դեմ կատարված գործողություններից։ Հայաստանի դեմ կազմակերպած գործողություններից էր նաև Հայաստանի վրա թուրքերի ձեռնաարկած պատերազմը։ Տեր-Աբրահամյանն այդ գործողությունները անվանում է հայ-ռուս-թուրքական պատերազմ, քանի որ, ըստ իր գնահատումների, ռուսները այսպես թե այնպես ցանկանում էին կրկին իրենց վերահսկողությունը հաստատել տարածաշրջանի նատմամբ և թիրախ հանդիսացող երկրի ներսում ապստամբություն կամ խռոսովւթյուն բարձրացնելը տարածված պրակտիկա է։

Բացի այդ ամենից, Տեր-Աբրահամյանը նաև անդրադաձավ մեկ այլ երևույթի։ Նա խոսեց այն մասին, որ ռուսների ակնկալվող վերադարձին շատերը դեմ չէին ամենևին։ Դա հատկապես երևում էր ռազմաքաղաքական հատվածում, քանի որ նրանք, լինելով հայրանեասեր, բայց ունենալով ռուսական կրթություն ու ռուսական միջավայր՝ իրենց քաղաքական ինքւոյթմաբ ռուս էին։ 

Ռուսների հետ դաշնակցային տրամաբանությանը դեմ չէին նաև հայաստանի իշխանությունները, և միայն Սյունիքում ռուսական հարձակումներից հետո հասկացան, որ իրականությունը լրիվ այլ է։

Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև բացառեց այն տեսակետը, որ եթե Հայաստանը ռուսներին հանձնվեր մայիսյան ապստամբության ժամանակ, ապա ավելի լավ պայմաններ կունենար։ Խնդիրը Հայաստանը չէ, խնդիրը ողջ տարածաշրջանն է։

Ամբողջական տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=JJchVMOkvUw

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *