30.1 C
Yerevan

«Խաչմե­րուկ» Նախա­գի­ծը

Առա­ջի­կա­յում Հայաստա­նի իրա­վա­պահ համա­կարգում կստեղծվի հատուկ ստո­րա­բա­ժա­նում, որի գործա­ռույթը կլի­նի Հայաստա­նով անցնող միջազգա­յին կոմունի­կա­ցիա­նե­րի, դրանցով բեռնե­րի, տրանսպորտա­յին միջոցնե­րի, մարդկանց անցման անվտանգության ապա­հո­վումը, իհարկե մեր Պարե­կա­յին ոստի­կա­նության հետ համա­տեղ:

«Խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գիծ և խաղա­ղության օրա­կարգ

Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը Թբի­լի­սիում մասնակցել է «Մետաքսի ճանա­պարհ» միջազգա­յին համա­ժո­ղո­վին: Միջո­ցառմա­նը մասնակցել են նաև Վրաստա­նի վարչա­պետ Իրակլի Ղարի­բաշվի­լին, Մոնտե­նեգրո­յի վարչա­պետ Դրի­տան Աբա­զո­վի­չը, Ադրբե­ջա­նի վարչա­պետ Ալի Ասա­դո­վը և այլ բարձրաստի­ճան պաշտոնյա­ներ, միջազգա­յին կառույցնե­րի ներկա­յա­ցուցիչներ:

Վարչա­պետ Փաշինյանն իր ելույթում ներկա­յացրել է ՀՀ կառա­վա­րության «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գիծն ու դրա սկզբունքնե­րը:

Իր ելույթում, վարչա­պե­տը, մասնա­վո­րա­պես նշել է.

«Հարգե­լի ՛ վարչա­պետներ,
Համա­ժո­ղո­վի հարգե­լի՛ մասնա­կիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Թբի­լի­սիի «Մետաքսի ճանա­պարհ» համա­ժո­ղո­վին, որն անցկացվում է արդեն չորրորդ անգամ, և մաս կազմել այս կարև­որ քննարկմա­նը: Ցանկա­նում եմ երախտա­գի­տությունս հայտնել Վրաստա­նի կառա­վա­րությա­նը և անձամբ վարչա­պետ Ղարի­բաշվի­լիին՝ այս համա­ժո­ղովն անցկացնե­լու կարև­որ նախա­ձեռնության և ջերմ հյուրընկա­լության համար։

«Մետաքսի ճանա­պարհ» արտա­հայտությունը բոլո­րիս հայտնի է դեռևս դպրո­ցա­կան դասագրքե­րից: Շատե­րը, համոզված եմ, շատ մանրա­մասներ չեն հիշում Մետաքսի ճանա­պարհի ժամա­նակնե­րի պատմա­կան անցքե­րի և իրա­դարձություննե­րի մասին: Բայց «Մետաքսի ճանա­պարհ» պատմա­կան տերմի­նը բոլո­րիս մտքում ասո­ցացվում է բարե­կե­ցության, խաղա­ղության, զարգացման, համա­գործակցության հետ, որովհետև Մետաքսի ճանա­պարհն անցնում էր բազմա­թիվ երկրնե­րով ու բնա­կա­վայրե­րով, և այդ ճանա­պարհնե­րը մարդկա­յին, մշա­կութա­յին, տնտե­սա­կան ու քաղա­քա­կան կապեր ստեղծե­լու, ժողո­վուրդնե­րի, երկրնե­րի իրար ավե­լի լավ ճանա­չե­լու միջոց էին:

Այդ ճանա­պարհնե­րով մարդիկ ոչ միայն ապրանքներ էին փոխադրում, այլև՝ պատմություններ, սովո­րույթներ, ավանդույթներ, գիտե­լիքներ, հմտություններ: Ճանա­պարհը ոչ միայն երկրներ ու քաղաքներ է միմյանց կապում, այլև մարդկանց, և հետև­ա­բար, եթե բանուկ, ակտիվ ճանա­պարհը համա­գործակցության, խաղա­ղության, հաջո­ղության նշան է, փակ ճանա­պարհնե­րը վկա­յում են պրոբլեմնե­րի մասին:

Մենք սա գիտենք սեփա­կան օրի­նա­կով: Մեր չորս հարև­աննե­րից երկուսի հետ մեր ճանա­պարհնե­րը բաց են, ինչը վկա­յում է նրանց հետ մեր ունե­ցած հարա­բե­րություննե­րի բարե­կա­մա­կան լինե­լու մասին: Մեր հարև­աննե­րից երկուսի հետ մեր ճանա­պարհնե­րը փակ են, ինչը հարա­բե­րություննե­րում առկա բարդություննե­րի շատ խոսուն վկա­յություն է: Բայց ես այսօր չեմ եկել պատմե­լու մեր ունե­ցած բարդ հարա­բե­րություննե­րի մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց ճանա­պարհնե­րի շատ դժվար կլի­նի կառուցել խաղա­ղություն:

Ակնհայտ է, որ մեր տարա­ծաշրջա­նը‘ Հարա­վա­յին Կովկա­սը, ունի խաղա­ղության կարիք: Իսկ ի՞նչ է խաղա­ղությունը: Դա մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաննե­րով, տնտե­սա­կան, քաղա­քա­կան, մշա­կութա­յին, մարդկա­յին ակտիվ կապե­րով կապված, բոլոր հարցե­րը դիվա­նա­գի­տա­կան եղա­նա­կով և երկխո­սությամբ լուծե­լու փորձ և ավանդույթ կուտա­կած: Սա է իրա­կան խաղա­ղությունը, և ինչպես տեսնում եք‘ այդ ամե­նը, այսինքն՝ բաց սահմաննե­րը, տնտե­սա­կան, քաղա­քա­կան, մշա­կութա­յին կապե­րը հնա­րա­վոր չեն առանց ճանա­պարհնե­րի:

Այս է պատճա­ռը, որ մեր Կառա­վա­րությունը մշա­կել և ներկա­յացնում է «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գի­ծը‘ որպես խաղա­ղության օրա­կարգի կարև­որ մի մաս: Այդ նախագծի առանցքա­յին իմաստը Հայաստա­նի, Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի, Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության միջև կոմունի­կա­ցիա­նե­րի զարգա­ցումն է՝ ճանա­պարհներ, երկա­թուղի­ներ, խողո­վա­կա­շա­րեր, մալուխներ, էլեկտրա­հա­ղորդման գծեր նորո­գե­լու, կառուցե­լու, գործարկե­լու միջո­ցով:

Հայաստա­նի հարա­վով և հյուսի­սով անցնող երկա­թուղի­ներն արդեն երե­սուն տարի չեն գործում տարա­ծաշրջա­նա­յին առումով, չեն գործում նաև արև­ելքն արևմուտքին կապող բազմա­թիվ ավտո­ճա­նա­պարհներ, մինչդեռ այդ ճանա­պարհնե­րի վերա­գործարկումը Կասպից ծովը Միջերկրա­կա­նին կապող կարճ և արդյունա­վետ ուղի կդառնար՝ թե՛ երկա­թուղա­յին, թե՛ ավտո­մո­բի­լա­յին:

Նույն կերպ և այդ երկա­թուղա­յին և ավտո­մո­բի­լա­յին կոմունի­կա­ցիա­նե­րը կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում‘ վրա­ցա­կան նավա­հանգիստնե­րին կապող արդյունա­վետ ճանա­պարհ դառնալ: Այս ծրա­գի­րը հսկա­յա­կան օգուտներ կբե­րի մեր տարա­ծաշրջա­նի բոլոր երկրնե­րին, և ես ցանկա­նում եմ Կառա­վա­րություննե­րի, մասնա­վոր ներդրողնե­րի ուշադրությունը հրա­վի­րել այս հնա­րա­վո­րության վրա:

Իմ թիմի ներկա­յա­ցուցիչնե­րը ելույթից հետո‘ միջո­ցառման ընթացքում, համա­ժո­ղո­վի մասնա­կիցնե­րին կբա­ժա­նեն մեր նախագծի մասին պատմող բրոշյուրներ և ուրախ կլի­նենք արձա­գանքներ լսել և աջակցություն ստա­նալ նախա­գիծն իրա­կա­նացնե­լու ճանա­պարհին:

Ամբողջա­կան լինե­լու համար կարև­որ եմ համա­րում ընդգծել «Խաղա­ղության խաչմե­րուկի» սկզբունքնե­րը, որոնք հետևյալն են.

Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթա­կա­ռուցվածքնե­րը, ներառյալ ավտո­ճա­նա­պարհնե­րը, երկա­թուղի­նե­րը, ավիաուղի­նե­րը, խողո­վա­կա­շա­րե­րը, մալուխնե­րը, էլեկտրա­հա­ղորդման գծե­րը գործում են այն երկրնե­րի ինքնիշխա­նության և իրա­վա­զո­րության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Սկզբունք թիվ 2. Յուրա­քանչյուր երկիր իր տարածքում իր պետա­կան ինստի­տուտնե­րի միջո­ցով իրա­կա­նացնում է սահմա­նա­յին և մաքսա­յին հսկո­ղություն, ինչպես նաև ապա­հո­վում է ենթա­կա­ռուցվածքնե­րի, ներառյալ դրանցով բեռնե­րի, տրանսպորտա­յին միջոցնե­րի, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առա­ջի­կա­յում Հայաստա­նի իրա­վա­պահ համա­կարգում կստեղծվի հատուկ ստո­րա­բա­ժա­նում, որի գործա­ռույթը կլի­նի Հայաստա­նով անցնող միջազգա­յին կոմունի­կա­ցիա­նե­րի, դրանցով բեռնե­րի, տրանսպորտա­յին միջոցնե­րի, մարդկանց անցման անվտանգության ապա­հո­վումը, իհարկե մեր Պարե­կա­յին ոստի­կա­նության հետ համա­տեղ:

Սկզբունք թիվ 3. Նշված ենթա­կա­ռուցվածքնե­րը կարող են օգտա­գործվել ինչպես միջազգա­յին, այնպես էլ ներքին փոխադրումնե­րի համար:

Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրնե­րը միմյանց ենթա­կա­ռուցվածքնե­րից օգտվում են հավա­սա­րության և փոխա­դարձության սկզբունքով: Հավա­սա­րության և փոխա­դարձության սկզբունքով կարող են իրա­կա­նացվել սահմա­նա­յին և մաքսա­յին հսկո­ղության ընթա­ցա­կարգե­րի որո­շա­կի պարզե­ցումներ:

Ուզում եմ վերա­հաստա­տել այս սկզբունքնե­րի հիման վրա տարա­ծաշրջա­նա­յին բոլոր կոմունի­կա­ցիա­նե­րը բացե­լու, վերա­բա­ցե­լու, վերա­կա­ռուցե­լու, կառուցե­լու Հայաստա­նի պատրաստա­կա­մությունը:

Իսկ վերը նշված սկզբունքներն անհրա­ժեշտ են մի շարք թյուրընթերցումնե­րից, տարընթերցումնե­րից, տարա­տե­սակ մեկնա­բա­նություննե­րից խուսա­փե­լու համար: Առա­ջի­կա­յում մենք այս նախա­գի­ծը նաև պաշտո­նա­պես կներկա­յացնենք մեր տարա­ծաշրջա­նի երկրնե­րի կառա­վա­րություննե­րին և հույս ունեմ՝ համա­տեղ ուժե­րով, այդ թվում‘ ներդրողնե­րի ակտի­վության պայմաննե­րում, մենք կկա­րո­ղա­նանք այն կյանքի կոչել:

Հարգե­լի ներկա­ներ,

Ինչպես ասա­ցի՝ «Խաղա­ղության խաչմե­րուկը» խաղա­ղության օրա­կարգի անբա­ժան մասն է: Մենք հիմա աշխա­տում ենք Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության և հարա­բե­րություննե­րի կարգա­վորման պայմա­նագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթա­ցը հաջո­ղությամբ կավարտվի մոտա­կա ամիսնե­րին:

Հարկ եմ համա­րում ներկա­յացնել նաև խաղա­ղության մյուս երկու կարև­որ սկզբունքնե­րը, որոնց շուրջ համա­ձայնություն ենք ձեռք բերել Ադրբե­ջա­նի հետ.

– Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը փոխա­դարձա­բար ճանա­չում են միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունն այն ընկալմամբ, որ Հայաստա­նի տարածքը 29 հազար 800 քառա­կուսի կիլո­մետր է, Ադրբե­ջա­նի տարածքը‘ 86 հազար 600: Այս հանրա­գի­տա­րա­նա­յին արձա­նագրումն արվել է, որպեսզի Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի կողմից արվող հայտա­րա­րություննե­րը՝ միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ճանա­չե­լու մասին, տեղ չթողնի ասե­լու, թե տվյալ երկրի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ճանա­չե­լով դիմա­ցի երկի­րը նկա­տի ունի նրա միջազգայնո­րեն ճանաչված տարածքի մի մասը միայն:

– Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը համա­ձայն են սահմաննե­րի դելի­մի­տա­ցիա իրա­կա­նացնել 1991 թվա­կա­նի Ալմա-Աթա­յի հռչա­կագրի հիման վրա: Ալմա-Աթա­յի հռչա­կագրի առանցքա­յին իմաստը հետևյալն է.

– Խորհրդա­յին միությունը դադա­րում է գոյություն ունե­նալ և Հռչա­կա­գի­րը ստո­րագրած 12 հանրա­պե­տություննե­րը, ներառյալ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը, ճանա­չում են միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, ինքնիշխա­նությունը, գոյություն ունե­ցող, այսինքն՝ վարչա­կան սահմաննե­րի անխախտե­լիությունը, և հետև­ա­բար՝ Խորհրդա­յին միության հանրա­պե­տություննե­րի միջև գոյություն ունե­ցած վարչա­կան սահմաննե­րը դառնում են պետա­կան սահմաններ:

Ինչպես ասա­ցի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքնե­րի հիման վրա Ադրբե­ջա­նի հետ առա­ջի­կա ամիսնե­րին ստո­րագրել Խաղա­ղության և հարա­բե­րություննե­րի հաստատման պայմա­նա­գիր:

Հույս ունեմ՝ առա­ջի­կա­յում նաև զարգա­ցումներ կլի­նեն Հայաստա­նի և Թուրքիա­յի միջև սահմա­նը երրորդ երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի և դիվա­նա­գի­տա­կան անձնա­գիր կրողնե­րի համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրա­կան ազդակ կբե­րի ամբողջ տարա­ծաշրջա­նին:

Վերա­դառնա­լով «Խաղա­ղության խաչմե­րուկին», պիտի արձա­նագրեմ, որ այն լիարժեք կերպով ներգրվում է Մետաքսի ճանա­պարհի տրա­մա­բա­նության մեջ և ուրախ կլի­նենք Հայաստա­նի տարածքում ընդունել և անվտանգ ճանա­պարհել մարդկանց, տրանսպորտա­յին միջոցներ, բեռներ, խողո­վա­կա­շա­րեր, մալուխներ, էլեկտրա­հա­ղորդման գծեր: Եվ ամփո­փե­լով‘ ուզում եմ հաջո­ղություն մաղթել «Մետաքսի ճանա­պարհ» համա­ժո­ղո­վին և ցանկա­նալ արդյունա­վետ աշխա­տանք: Շնորհա­կալ եմ»:

Առնչվող Հոդվածներ